Tag: դադարեցում

Նորաբաց կազմակերպությունը դեռ չի գործում

Դիանա.

Խնդրում եմ կողմնորոշեք` նորաբաց ՍՊԸ-ն, որը դեռ չի գործում, արդյո՞ք պետք է ամսական հաշվետվություն ներկայացնի հարկային մարմնին:

ՍՊԸ գործունեություն է ծավալել մինչև 2013 հունվար

Lili.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.

ՍՊԸ բացվել է 2012 սեպտեմբերին, գործունեություն է ծավալել մինչև 2013 հունվար, վարձու աշխատողների հետ պայմանագրերը լուծվել են 2012-ին, հիմնադիրը և տնօրենը նույն անձն է, տնօրենի հետ պայմանագիրը դադարեցվել է 2013 հունվարին, քանի որ անորոշ էին գործունեության ծրագրերը, էլեկտրոնային ներկայացվել են եռամսյակային և տարեկան հաշվետվություններ ապրիլին, կատարվել են բանկային փոխանցումներ բյուջե ապրիլին և հունիսին, սակայն մինչ օրս գործունեությունը ժամանակավոր չի դադարեցվել: Կարո՞ղ էր հիմնադիրը կատարել բանկային փոխանցումներ, և ինչպիսի՞ պարտավորություններ կառաջանան: Խնդրում եմ հնարավորինս շտապ պատասխանել:

Կանխավ շատ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը

Իրինա.

Եթե ՍՊԸ-ն հարկային մարմին դիմում է ներկայացրել անորոշ ժամկետով իր գործունեությունը դադարացնելու, արդյո՞ք կարող է տնօրենը ազատվել աշխատանքից, և կարիք կա՞ եկամտային հարկի, շրջանառության հարկի և տարեկան հաշվետվությունների ներկայացման: Շնորհակալություն:

ԱՁ կողմից վճարվող 5 000 դրամ եկամտային հարկ

Արման.

Հարգելի կոլեգաներ, արդյո՞ք դադարեցում տված ԱՁ-ն ազատվում է 5 000 դրամ եկամտային հարկ վճարելու պարտավորությունից: Լսել եմ, որ ինչ-որ փոփոխություն է կատարվել այս հարցի հետ կապված:

Նորաբաց կազմակերպությունը ծառայություններ է մատուցելու ինտերնետային կայքի միջոցով

Լուսինե.

Շատ եմ խնդրում ուղղորդեք, արդեն խճճվեցի օրենքները կարդալիս: Ես նորաբաց ՍՊԸ-ի տնօրեն եմ: ՍՊԸ-ն բացվել է մի քանի օրում, քանի որ գործընկերս պետք է մեկներ: Բացելուց հետո արագ հայտարարություն եմ տվել հարկայինում, որ դեռ չի գործում, որպեսզի հարկեր չտամ: Ուզում եմ հասկանալ` ինչ հաջորդականությամբ պետք է անեմ քայլերս (ՍՊԸ-ն միայն մատուցելու է ծառայություններ ինտերնետային կայքով): Արդյո՞ք մենք պարտավոր ենք ունենալ ՀԴՄ, կարո՞ղ եմ արդյոք հաշվապահի հաստիք չպահել, այլ դիմել որևէ մեկի վճարովի ծառայությանը: Անսահման ուրախ կլինեի, եթե որևէ մեկը գրեր` որը որից հետո անեմ, որպեսզի խնդիր չառաջանա` մինչև սկսենք գործել: Կանխավ շնորհակալ եմ:

Ընկերությունը դադարեցրել է գործունեությունը

Արմինե.

Եթե ընկերությունը 2 տարի գործարք չի արել, շրջանառությունը 0 է, միայն եկամտային հարկի հաշվարկ եմ ներկայացնելու, թե՞ շրջանառության հարկի զրոյական հաշվարկ էլ պետք է ներկայացնեմ:

ԱՁ-ն ապրիլի 1-ից գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է

Արսինե.

ԱՁ-ն ապրիլի 1-ից գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է և հանձնել է շրջանառության հարկի հաշվետվություն 1-ին եռամսյակի համար: Չուներ վարձու աշխատողներ:

Խնդրում եմ ասեք.
1. Դադարեցումից հետո ԱՁ-ն պե՞տք է հանձնի շրջանառության հարկի 0-ական հաշվետվություններ, թե՞ ոչ
2. Արդյո՞ք պետք է կատարի 5000-ական եկամտային հարկի վճարումները դադարեցումից հետո

Եթե հնարավոր է` նաև նշեք, թե որ օրենքով և որ հոդվածով է կարգավորվում:
Կանխավ շնորհակալություն:

ՀԿ դադարեցնում է իր աշխատանքը

Tamara.

Հարգելի կոլեգաներ, ՀԿ դադարեցնում է իր աշխատանքը, ինչ է պետք ներկայացնել Հարկային Տեսչություն: Նախապես շնորհակալ եմ:

Ա/Ձ սոցապ տարեկան հաշվետվության

helen.

Բարև հարգելիներս, խնդրում եմ արագ արձագանքել.
Ա/Ձ -ի սոցապի տարեկան հաշվետվության մեջ գրված է սոցի նվազագույն գումար, որը չպետք է պակաս լինի 60.000 դրամից, սակայն եթե Ա/Ձ-ն աշխատել է 3 ամիս, այնուհետ դադարեցրել է գործունեությունը, ինչպե՞ս պետք է լրացնել հայտարարգրի 27-րդ տողը, և այն հանձնում եմ թղթային տարբերակով, չէ՞: Եվ ևս մի հարց` անհատական հաշվետվության դեպքում մյուս ամիսները, որ չի աշխատել, ինչպե՞ս եմ լրացնում մյուս աշխատողների համար:

ԱՁ ցանկանում է վերսկսել գործունեությունը

Արեն.

Բարև Ձեզ:

Կինս անհատ ձեռներեց է, ով դադարեցրել է իր գործունեությունը ընտանեկան խնդիրների պատճառով: Այժմ նա հղիության երրորդ ամսում է, բայց ցանկություն ունի վերսկսելու գործունեությունը: Արդյո՞ք խնդիրներ կառաջանան երեխայի ծնվելուց հետո ֆիզարձակուրդ գնալու և երեխայի խնամքի համար ամսական 18 000-ական դրամները ստանալու հետ:

Նորաբաց կազմակերպությունը չի գործում

Elen.

Բարև ձեզ: Ես բացել եմ ՍՊԸ 2012 թ.-ի նոյեմբերի վերջին օրերին, բայց մինչև այսօր չեմ աշխատում, ոչ մի գործարք չեմ կատարել և որոշ ժամանակ դեռ չեմ աշխատելու: Այս դեպքում ես ի՞նչ պետք է անեմ: Պե՞տք է դիմում եմ գրեմ, որ չեմ աշխատում, թե՞ ոչինչ անել հարկավոր չէ, որովհետև ես ոչ մի գործարք չեմ կատարել:

Նախապես շնորհակալություն:

Երեխայի խնամքի նպաստ

Աննա.

Կարո՞ղ է արդյոք անհատ ձեռնարկատերը ստանալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ: Անհատ ձեռնարկատերը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը երեխայի խնամքի համար և վճարում է միայն սոց. վճար:

Կազմակերպությունը դադարեցրել է գործունեությունը

Մարինե.

Հարգելի կոլեգաներ, ասացեք խնդրեմ` կապված վերջին փոփոխությունների հետ կարո՞ղ է տեղյակ լինեք` փոխվե՞լ են հաշվետվությունների բլանկները:

Հարց երկրորդ` ՍՊԸ-ն անորոշ ժամկետով գործունեության դադարեցում է տալիս, տնօրենը, որը նաև հանդիսանում է հիմնադիր, արդյո՞ք վարձատրվում է, և արդյո՞ք եկամտահարկ և սոց. վճար վճարվում է նրա համար: Կարո՞ղ եմ տնօրենին ևս ազատել աշխատանքից:

Շնորհակալություն հարցիս պատասխանելու համար:

Նորաբաց կազմակերպությունը դեռ չի իրականացնում գործունեություն

Աննա.

Բարև Ձեզ:
Հարցս հետևյալն է. նորաբաց ՍՊԸ-ն ունի տնօրեն, սակայն գործունեություն դեռևս չի իրականացնում: Ինչպե՞ս կարող եմ եկամտահարկի ու սոցի հաշվարկներ չիրականացնել, առանց գործունեության դադարեցման:

Դադարեցման դիմումի ձև

Աշխեն.

Խնդրում եմ, եթե կարող եք, ուղարկեք ընկերության գործունեության դադարեցման դիմումի ձևը:

Ինչպե՞ս դադարեցնել ՍՊԸ գործունեությունը

Gayane.

Բարև ձեզ: Ինչպե՞ս դադարեցնել ՍՊԸ գործունեությունը: Վիճակագրական ծառայությանը ի՞նչ պետք է ներկայացնել:

ՍՊԸ-ն լուծարվում է

Դավիթ.

ՍՊԸ-ն լուծարվում է: Երեկ զանգահարեցին հարկային տեսչությունից և ասացին, որ գնանք լուծարման մասին որոշումը վերցնենք, որից հետո պետք է ստուգում իրականացնեն: Ի՞նչ ստուգման մասին է խոսքը, և ինչի՞ն պատրաստ լինել: Նախապես շնորհակալություն:

Նպաստ ստանալու վերաբերյալ

Աննա.

Եթե կազմակերպությունը չի լուծարվել, բայց մի որոշ ժամանակով դադարեցել է գործունեությունը, հետծնդյան նպաստը շարունակելու՞ եմ ստանալ:

ԱՁ գործունեության դադարեցում

Անդրանիկ.

Ինձ մի հարց է հետաքրքրում, խնդրում եմ, օգնեք: Ես արդեն 10 ամիս է ժամանակավոր դադարեցրել եմ Ա/Ձ-ի գործունեությունը: Քիչ առաջ իմացա, որ նոր օրենք են ընդունել, և պետք է ամեն ամիս վճարել սոց. վճար: Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս կարող եմ անել, որպեսզի սոց. վճար չմուծեմ:

Հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով հանձնելու վերաբերյալ

Հարություն.

Հարգելի գործընկերներ, գիտենք, որ հաջորդ տարվանից հաշվետվությունները ՀՏ պետք է հանձնվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Փաստորեն ստացվում է, որ եթե կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը, ասենք, տարվա սկզբից, ապա միևնույն է, պետք է վճարումներ կատարի և տարեկան հաշվետվությունները, թեկուզև զրոյական, հանձնի էլեկտրոնային եղանակո՞վ: Հուսանք` բացառություններ կլինեն: