Tag: եկամտային հարկ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ նոր փոփոխությունների դեպքում

Narine. Խնդրում եմ օգնեք` ինչպե՞ս է պետք հաշվարկել արձակուրդային գումարը, եթե արձակուրդը ընկնում է դեկտեմբերի կեսից մինչև հունվարի կեսը ընկած ժամանակահատվածում եկամտային հարկի նոր օրենքի գործածման պայմաններում:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անհրաժե՞շտ է արդյոք գրանցման հայտում փոփոխություն կատարել

Ռոման. Բարև Ձեզ, կոլեգաներ: Համաձայն "Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին" ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի` գործատուները, սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` վարձու աշխատողներն ու պայմանագրային եկամուտ ստացողները սույն օրենքով սահմանված տվյալները առաջին անգամ ներկայացնում են մինչև 2013 թվականի փետրվարի 20-ը` 2013 թվականի հունվար ամսվա համար (խոսքը գնում է աշխատողների գրանցման հայտերի մասին): Իսկ աշխատանքից ազատվելիս անհրաժե՞շտ է արդյոք գրանցման հայտում փոփոխություն կատարել: Ակնկալում եմ Ձեր աջակցությունը:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ-ն վճարելու է ամսական 5000 դրամ

Arus. Ըստ "Եկամտային հարկի մասին" ՀՀ օրենքի անհատ ձեռնարկատերը 2013թ.-ից վճարելու՞ է ամսական 5000 դրամ սոց. գումար, եթե հաստատագրված կամ արտոնագրված վճարով աշխատող չէ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվարկ

ԱՐԱՅԻԿ. Կոմպետենտ մարդիկ, խնդրում եմ օգեք, մի մատչելի բանաձև տվեք, որով կարողանամ հաշվել աշխատավարձից եկամտային հարկի գանձման եղանակն ու կարգը: Նոր փոփոխությունները մոլորեցրել են: Խնդրում եմ օգնեք:
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերության տնօրենը օտարերկրացի է

Նարինե. Խնդրում եմ օգնել հետևյալում: Ընկերության տնօրենը օտարերկրացի է, ով չի բնակվում ՀՀ և չունի կացության քարտ: Անհատական հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ուղարկելու համար կա մի կետ, ուր պետք է անպայման լրացվի հանրային ծառայության համարանիշը, իսկ օտարերկրացիների համար` անձնագրային և վիզաների վարչությունից ստացված տեղեկանքի համարը` հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին: Այս տեղեկանքը տրվում է միայն կացության քարտ ունեցող օտարերկրացիներին: Նման դեպքում ինչպե՞ս վարվել: Ինչպե՞ս լրացնել և ուղարկել հաշվետվությունը: ՊԵԿ-ի թեժ գիծ դիմելիս ինձ պատասխանեցին, որ առանց դրա եկամտային հարկի հաշվետվությունը և կատարված վճարումները չեն հաշվանցվի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր կազմակերպություններն են համարվում շրջանառության հարկ վճարող

Hayk. Սիրելի հաշվապահներ, ես արդեն խճճվել եմ այս հարկային փոփոխություններից, խնդրում եմ ինձ օգնեք հասկանալ` Ա/Ձ հանդիսացող կազմակերպությունը, որն ունի 3 աշխատող, զբաղվում է առևտրով և 58,35 մլն շեմը չի գերազանցում, անցած տարում վճարում էր եկամտահարկ` 10%, այժմ համարվելու՞ է շրջանառության հարկ վճարող: Ո՞ր կազմակերպություններն են վճարում եկամտահարկ և ո՞ր կազմակերպությունները `շրջանառության հարկ, ուզում եմ հասկանալ դրանց տարբերությունը: Նախապես անչափ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հաշվեհամարին փոխանցել եկամտային հարկը

Հելեն. Ողջույն, հարգելի հաշվապահներ: Տարածքի վարձակալության եկամտային հարկը արդյո՞ք պասիվ եկամուտներում ներառված 900005600342 հաշվեհամարին պետք է փոխանցել, թե՞ այլ աղբյուրներից եկամուտների հաշվեհամարին: Կանխավ շնորհակալ եմ:
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվետվություն

Հարություն. Հարգելի գործընկերներ, ո՞վ է տեղյակ եկամտային հարկի հաշվետվությունից: Արդյո՞ք այն լինելու է ամսական և անվանական` յուրաքանչյուր աշխատողի համար առանձին նշված եկամուտը և պահված եկամտային հարկը: Եվ արդյո՞ք արդեն վաճառվում է գրախանութներում:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ի եկամտային հարկի էլեկտրոնային հաշվետվության հետ կապված

Արման. Հարգելի հաշվապահներ, հանդիսանում եմ ԱՁ և իրականացնում եմ համակարգչային ծառայություններ (ֆոտո, վիդեո մոնտաժ և այլն), չունեմ վարձու աշխատող, տարածք չեմ վարձակալում: Խնդրում եմ օգնեք` 2013թ-ի հունվարի 1-ից ես պե՞տք է ներկայացնեմ էլեկտրոնային հաշվետվություն, թե՞ ոչ, և եթե այո, ապա քարտ կարդացող սարք պե՞տք է ձեռքբերեմ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ օգնության համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է կատարվի հարկումը

Նարե. Հարգելի կոլեգաներ, շատ ունեմ ձեր խորհրդի կարիքը: Մեր կազմակերպությունը ֆիզիկական անձանց scratch card-երի միջոցով նվերներ է բաժանել այս տարվա հունվարին: Խնդրում եմ հուշեք, թե ինչ դրույքաչափով պետք է հարկել, սովորակա՞ն սանդղակով, թե՞ 11 տոկոս: Նշեմ, որ բոլոր շահումները տրվել են ֆիզ. անձի անձնագրի պատճեի և հանձնման ընդունման ակտի հիման վրա: Արդյո՞ք հարկը պետք է հաշվել վճարված գումարից, թե՞ պետք է գտնել մի գումար, որից հարկը պահելուց հետո կստացվի նվերի արժեքը: Օրինակ, նվերի արժեքն է 37000 դրամ, հարկը պետք է լինի 37000*24.4=9028, թե՞ 37000/0.756-37000=11942:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել արձակուրդայինը

Արման. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք արձակուրդ ձևակերպել: Ես աշխատողին արձակուրդ եմ ուղարկում 01.02.2013թ., վերջին անգամ գնացել էր արձակուրդ 31.12.2011թ: 2012թ. հունվարից-հունիս աշխատավարձը՝ 50 000 դրամ է եղել, հունիսից-դեկտեմբեր՝ 100 000 դրամ, հունվարին՝ 120 000 դրամ, աշխատում է 5-օրյա: Արձակուրդի գումարը ինչպե՞ս հաշվարկեմ, ե՞րբ վճարեմ և եկամտային հարկում ո՞ր ամսում ցույց տամ: Խնդրում եմ, շտապ օգնեք: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ-ն վճարելու է եկամտային հարկ

Gayan. Խնդրում եմ, հարգելի կոլեգաներ, պատասխանեք իմ մի հարցին: Ես Ա/Ձ - ի հաշվապահ եմ, նա զբաղվում է առևտրով, ունի 2 աշխատող, օրենքով նա պետք է աշխատավարձից եկամտահարկ վճարի (մինչև 120 000 դրամ հարկվող եկամտի 24.4 տոկոսը - աշխատավարձերի չափը չի անցնում 120000-ը) և շրջանառության հարկով հարկվի 3.5 տոկոս, բայց չեմ հասկանում` արդյո՞ք տալու է հարկային գործակալի միջոցով չհարկված եկամուտներից եկամտային հարկը (մինչև 1.440.000 դրամ - հարկվող եկամտի 24.4 տոկոսը), չէ՞ որ նա արդեն տալիս է իր շրջանառությունից շրջանառության հարկ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում եկամտային հարկը

Տիգրան. Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ն հունվար ամսին ֆիզիկական անձից ձեռք է բերել նյութեր՝ կանխիկ դրամով, այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում եկամտային հարկը, և ո՞ր հաշվեհամարին պետք է վճարում կատարել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն արտոնագրային վճար վճարող է

Տարոն. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ես ունեմ Ա/Ձ և զբաղվում եմ տաքսի ծառայությամբ, հետևաբար արտոնագրային վճար վճարող եմ: Արդյո՞ք եկամտային հարկի ներմուծումը ազդում է իմ վճարման վրա և ինչպես՞: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ

Աստղիկ. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ, թե ինչպես պետք է հաշվարկեմ և վճարեմ անաշխատունակության նպաստը` "Եկամտային հարկի մասին" ՀՀ օրենքի նոր փոփոխության համաձայն: Կանխավ շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավտոյուղերի մանրածախ վաճառք

Արման. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. նորաբաց ԱՁ եմ, զբաղվելու եմ ավտոյուղերի մանրածախ վաճառքով (վարձակալված տարածքում, ունենալու եմ 1 կամ 2 աշխատող): Նոր օրենսդրությամբ վճարելու եմ շրջանառության հարկ (3.5 % հասույթից), աշխատողների համար եկամտային հարկ, որպես հարկային գործակալ 10 % եկամտային հարկ վարձավճարից, ինչպես նաև որպես ԱՁ տարեկան եկամտային հարկ (1% նվազագույն եկամտային հարկով): Արդյո՞ք ճիշտ եմ (հատկապես վերջինը):