
Հիմնադիրը ներդրում է կատարել
Ռոման.
Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը հիմնադրվելիս հիմնադիրը ներդրում է անում 1 000 000 դրամ, հետո ցանկանում է 900 000 հետ վերադարձնել` ինչպե՞ս կարելի է հաշվապահորեն ձևակերպել: Այդ դեպքում կդիտվի բաշխու՞մ և 5 տոկոս հարկ կառաջանա:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Արև.
Հիմնադիրը ներդրել է հող և շինություն ընկերության կանոնադրական կապիտալում, շինությունը քանդվել է բազմահարկ բնակելի շենք կառուցելու նպատակով: Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումներ կապված շինության քանդման ծախսերի և կանոնադրական կապիտալի հետ:

Բաժնետերերը կատարել են ներդրումներ
Լիաննա․
Բարև բոլորին։ Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ։ Հիմանդրել ենք ՍՊԸ, որի կանոնադրությամբ երկու բաժնետերերը 10 000 ական դրամ են ներդրել դրամարկղ, որպես կանոնադրական կապիտալ։ Բացի այդ բաժնետերերը ընկերության գործունեությունը սկսելու համար ներդրել են հիմնական սարքեր, սարքավորումներ, նյութեր, որոնք կանոնադրությամբ չեն երևում։ Հիմա դրանց ձևակերպումը ի՞նչ փաստաթղթերով պիտի կատարվի, ինչպե՞ս նշվի, թե որ բաժնետերը ինչքան է ներդրել։ Եվ ի՞նչ է նշանակում կանոնադրական կապիտալը մինչև չվճարվի, շահաբաժիններ չենք կարող վճարել։

Կուտակված շահույթ
Հայկ.
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե ՍՊԸ հիմնադիրը իր երկու տարիների կուտակված շահույթը ուզում է ներդնել կանոնադրական կապիտալում, ապա ի՞նչ ընթացակարգով է արվում: Այս դեպքում այլևս չի՞ առաջանում շահաբաժնի վճարումից եկամտային հարկ վճարելու պարտավորություն:
Շնորհակալություն:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել շահաբաժիններից եկամտահարկի գումարները փոխհատուցելու նպատակով
Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման նպատակով անձինք հարկային մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1️⃣եկամտային հարկի փոխհատուցման համար սահմանված ձևի դիմում,
2️⃣անձը հաստատող փաստաթուղթ, մասնավորապես, ՀՀ քաղաքացու անձնագիրը (նույնականացման քարտը), իսկ օտարերկրյա քաղաքացիների և (կամ) քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ օտարերկրյա քաղաքացու անձնագիրը և (կամ) ՀՀ-ում օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,
3️⃣հաշվետու տարվա ընթացքում ռեզիդենտ կազմակերպության կողմից ֆիզիկական անձին վճարված շահաբաժինների և դրանցից պահված եկամտային հարկի վերաբերյալ տեղեկանք,
4️⃣հաշվետու տարվա ընթացքում անձանց կողմից ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումների չափի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք,
5️⃣կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումները հաստատող փաստաթուղթ,
6️⃣բաժնեհավաք (փայահավաք) կապիտալում կատարված փոփոխությունների վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում կատարված գրառումը հավաստող գրանցամատյանի համապատասխան քաղվածք:

Եթե կազմակերպությունները ճանաչվել են փոխկապակցված
Վահան․
Բարև Ձեզ։ Հարցս վերաբերում է կազմակերպությունների փոխկապակցվածությանը, մասնավորապես ՀՕ հոդված 30-ի 1-ին մասին 2-րդ կետին․
2) ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը):
Գիտենք, որ, որպես բացառություն, եթե կազմակերպություններից մեկը գործունեության դադարեցման դիմում է տվել, ապա մյուս կազմակերպությունը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող։
Հարցս հետևյալն է․ եթե B կազմակերպությունը դադարեցում է տվել 2021թ․ հունվարի 25-ին, և վերսկսել է գործունեությունը մարտի 30-ին, ապա այս դեպքում A կազմակերպությունը կարո՞ղ է ԱԱՀ վճարող համարվել միայն 01.01.2021-24.01.2021 և 30.03.21-31.12.21 ժամանակահատվածներում, իսկ 25.01.21-29.03.21 ժամանակահատվածում համարվել շրջանառության հարկ վճարող։
Նախապես շնորհակալություն։

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Հովհաննես.
Բարր Ձեզ։ 10.01.2021թ.-ին հիմնադրվել է Սիգմա ՍՊԸ, հիմնադիրը կանոնադրական կապիտալում ներդրում է արել 50 000 դրամ կանխիկ գումար։ Ո՞ր հաշիվներն են ԴՏ ԿՏ-ում: Ընդհանուրի հաշիվները կասե՞ք:

Ինչպե՞ս ձևակերպել հիմնադրի կողմից ընկերության կանոնադրական կապիտալում անշարժ գույքի ներդրումը
Arev.
Ինչպե՞ս ձևակերպել հիմնադրի կողմից ընկերության կանոնադրական կապիտալում անշարժ գույքի /հողի և շինության/ ներդրումը, եթե գնահատողի կողմից այն գնահատվել է մեկ արժեքով /հող և շինություն/: Անշարժ գույքը ներդրվել է բազմաբնակարան շենքի կառուցման համար: Շինությունը քանդվել է:

Հիմնադրի կողմից որպես կանոնադրական կապիտալ են ներդրվել հողամաս և շինություն
Արևիկ․
ՍՊԸ-ի հիմնադրի /հիմնադիրը ՀՀ քաղաքացի է/ կողմից կանոնադրական կապիտալ է ներդրվել հողամաս և շինություն: Ինչպիսի՞ հարկեր են առաջանում և ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվեն: Կանխավ շնորհակալություն:

Արդյոք կարելի՞ է կանոնադրական կապիտալը մաս-մաս օգտագործել
Էլինա.
Հարգելի հաշվապահներ/իրավաբաններ, խնդրում եմ ուղղեք, եթե սխալ կա և պատասխանեք հարցիս:
ՍՊԸ-ի հիմնադիրը ցանկացել է ներդրում կատարել՝ կանոնադրական կապիտալ։ Կազմվել է որոշում՝ հունվարին՝ 2020թ-ի, կանոնադրական կապիտալ 30 մլն մուտք անելու վերաբերյալ, և տարվա ընթացքում մաս-մաս մուտք է եղել դրամարկղ: Այսպիսով, դեկտեմբերին պիտի կազմվի 2-րդ որոշումը արդեն կանոնադրության փոփոխության վերաբերյալ և կատարվեն համապատասխան քայլերը ռեգիստրում /ներկայացվում են երկու որոշումները, կանոնադրության փոփոխությունը և բոլոր դրամարկղի մուտքի օրդերները/:
Եվ հարցս՝ արդյո՞ք կարելի է այդ մաս-մաս կատարված ներդրումները օգտագործել, օրինակ՝ աշխատավարձ տալ, թե՞ պիտի մնա գումարը դրամարկղում անփոփոխ մինչև չլրանա 30 մլն և կատարվի կանոնադրության փոփոխությունը:
ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:

Ինչպե՞ս է որոշվում նվազագույն կանոնադրական կապիտալի չափը
Նոնա.
Բարև Ձեզ: Կուզեի իմանալ՝ ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը, որը նշվում է կանոնադրության մեջ, ինչպե՞ս է ներկայացվում, հարկվու՞մ է արդյոք այն, թե՞ ոչ, և ինչպե՞ս է որոշվում նվազագույն կանոնադրական կապիտալի չափը:

Կանոնադրական կապիտալի վճարում հիմանդրի կողմից
Արամ.
Բարև Ձեզ: Հիմանդիրը ՍՊԸ-ն բացելիս ներդրել է 10 000 դրամ կանոնադրական կապիտալ: Արդյո՞ք դրա մասով պարտավոր եմ դրամարկղի մուտքի օրդեր պատրաստել և գրանցել դրամարկղի գրքում: Ձևակերպումը կլինի՞ դտ. 2511 կտ. 3111:

Տեղափոխման փաստաթղթում ի՞նչ նշում է կատարվում
Nona.
Բարև Ձեզ, հարգելի հաշվաահներ: Մի քանի հարց ունեմ․
1. Եթե ԱՁ-ն նոր է գրանցվում արդյո՞ք նա այս տարվա համար վճարելու է 12 000 դրոշմանիշային վճար, թե՞ իր գրանցվելու պահից սկսած ամիսների համար:
2. Եթե ընկերության դրամարկղի գիրքը գրանցվել է օրինակ՝ հիմնադրումից հետո 1 ամիս անց, այս դեպքում ինչպե՞ս ենք մուտքագրում կանոնադրական կապիտալը, կարո՞ղ ենք հետին ամսաթվով մուտք անել:
3. Եթե արտադրանք ենք առաքելու բայց դեռ հաշիվներ գրված չեն, այս դեպքում տեղափոխության փաստաթղթում վայրի մասով ի՞նչ նշում ենք կատարելու:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Մարա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալ հաշվապահական ձևակերպումներ.
- Հաշվարկային հաշվից մարվել է բյուջեի պարտքը:
- Ապրանքների վաճառքից եկամտի դուրսգրումը ֆինանսական արդյունքին:
- Կազմակերպությունը տրված կանխավճարների դիմաց մատակարարից ակտիվներ չի ստանում, այդ դեպքում մատակարարի կողմից կատարվում է հետվերադարձ միջոցների գծով:
- Հիմնադիրների կողմից դրամական միջոցների ներդրումը կանոնադրական կապիտալում:
- Ոչ նյութական ակտիվի վրա կատարված հետագա ծախսումների տեղափոխումը հաշվեկշռային հաշիվ:

Ինչպե՞ս հաշվապահորեն ձևակերպել կանոնադրական կապիտալի նվազեցումը
Ինչպե՞ս հաշվապահորեն ձևակերպել կանոնադրական կապիտալի նվազումը բաժնետոմսերի մարումից հետո:

Հաշվապահական ձևակերպումներ
Մարա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալ հաշվապահական ձևակերպումներ․
-Ինքնարժեքի դուրսգրումը ֆինանսական արդյունքին:
-Կանոնադրական կապիտալում մասնակիցների պարտքի արտացոլում:
-Ոչ նյութական ակտիվների ներստեղծման գծով հաշվարկված աշխատավարձի արտացոլում:
-Ոչ նյութական ակտիվի օտարման արտացոլում:
-Վարձատուի մոտ գործառնական վարձակալությունից եկամտի արտացոլում:

Մի քանի հաշվապահական ձևակերպում
Մարա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալ հաշվապահական ձևակերպումներ.
-Հիմնական արտադրական կարիքների համար ծախսվել են նյութեր:
-Ընկերությունը մատակարարին է փոխանցել կանխավճար 600.000 դր. արժեք ունեցող հաստոց ձեռք բերելու նպատակով:
-Հաշվարկային հաշվից մարվել է գնումների գծով կրեդիտորական պարտքը (մատակարարների պարտքը):
-Ոչ նյութական ակտիվների ներստեղծման գծով նյութական ծախսումների արտացոլում:
-Հիմնադիրների կողմից հիմնական միջոցի ներդրումը կանոնադրական կապիտալում:

Ձևակերպում
Անի.
Բարև ձեզ։ Այսպիսի հարց ունեմ. ինչպե՞ս ձևակերպել կանոնադրական կապիտալի ավելացումն ու նոր շահաբաժինների թողարկումը, իսկ հետո դրա տեղաբաշխումը։ Խնդրում եմ, թղթակցությունները օգնեք, հա՞ ❤️

ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի նվազեցում
Լիլիթ.
Բարև ձեզ: Շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում մոտ 47 մլն կուտակված գումար կա, 33 մլն էլ՝ չբաշխված շահույթ, ինչպե՞ս կարող եմ պակասեցնել դրանք:

Կանոնադրական կապիտալի վերաբերյալ
Արամ.
Հարգելի գործընկերներ, նոր բացված ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը կարո՞ղ ենք օգտագործել ընթացիկ ծախսերի համար (դրամարկղի գրքով մուտք ու ելք անեմ):
Վերջին մեկնաբանություններ