Tag: հաշիվ վավերագիր

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է ապրանք ներմուծել

Հայկ. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ցանկանում եմ ԱՁ-ով Ռուսաստանի Դաշնությունից ռուսական արտադրության կոշիկներ ներմուծել: Խնդրում եմ տեղեկացնել՝ ինչպիսի՞ վճարներ՝ պետ. տուրք, մաքսավճար, ԱԱՀ և այլն, ունեմ կատարելու, և արտադրող ընկերությունը հաշիվ-ապրանքագիրը ԱԱՀ-ո՞վ պետք է ներկայացնի, թե՞ առանց ԱԱՀ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն գործել միկրոձեռնարկատիրության համակարգում

Նարինե. Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է մեքենաների ապահովագրության համար, հաշիվներ են դուրս գրվում, կարո՞ղ է գործել միկրոձեռնարկատիրության համակարգում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ստացված հաշիվները չեն ստորագրվել երկու ամիս

Սուսաննա. Բարև ձեզ: Ունեմ մի հարց. 2 ամիս ստացված հաշիվները չեն ստորագրվել, բայց ԱԱՀ հանձնված հաշվետվության մեջ դրանք ներառվել են։ Այժմ պետք է ուղարկեմ ճշգրտված տարբերակ։ Ինչպե՞ս պետք է անեմ, եթե ԱԱՀ դեբետը կազմում են միայն այդ հաշիվները։ Չստորագրվելու դեպքում ստացվում է 0։ Արդյո՞ք հաշվանցում կարող եմ անել։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքի վերադարձի փաստաթղթավորումը

Նելլի․ Հաշվապահներ ջան, խնդրում եմ օգնել․ ԱՁ եմ, 2019֊ին դուրս եմ գրել հաշիվ, իսկ հիմա 2020-ին ապրանքը չի վաճառվել, ուզում են հետ վերադարձ անեն, ինչպե՞ս կատարեմ փաստաթղթավորումը, կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի մատակարարման հարկային հաշվի դուրսգրում

Վիկտորիա. Բարև ձեզ: e-Invoicing-ի գաղտնաբառը ինչպե՞ս վերականգնեմ: Եվս մի հարց 😕 օգնեք էլի. առաջին անգամ պետք է ապրանքի մատակարարման ֆակտուրա դուրս գրեմ, չգիտեմ՝ հարկային հաշիվ պետք է դուրս գրեմ, թե հաշվարկային փաստաթուղթ, աշխատում եմ շրջ. հարկով: Նախապես շնորհակալ եմ 😇
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք հաշիվների չեղարկումը բացասական է ազդում կազմակերպության ռիսկայնության վրա

Արմինե․ Հաշվապահայություն ջան, էս հաշիվների չեղյալ անել-չանելու հարցը ո՞նց լուծենք։ Հաշիվ ես գրում, մի հատ ստից բանից կպնում են, ասում են՝ չեղյալ արեք, նորը գրեք։ Բայց չէ՞ որ հաշիվների չեղարկումը բացասական է ազդում կազմակերպության «ռիսկայնության» վրա։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշվի և հաշիվ վավերագրի տարբերությունները

Գարեգին. Բարի օր բոլորին: Ո՞վ կարող է պարզաբանել՝ «հարկային հաշիվ» և «հաշիվ վավերագիր» հասկացությունների մեջ կա՞ որևէ տարբերություն, և եթե այո, ապա որո՞նք են դրանք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ

Գարեգին. Բարև ձեզ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցերին՝ 1. Առանց ՀԴՄ կտրոն տրամադրելու հնարավո՞ր է կանխիկ գումար վերցնել հաճախորդից՝ դիմացը տրամադրելով հաշիվ վավերագիր (տեխսպասարկում է): 2. Ավտոտեխսպասարկումը կարո՞ղ է մտնել միկրոհարկատեսակի տակ, թե՞ ոչ, և ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: Շրջանառությունս հաստատ 24 մլն դրամից չի անցնում: Կանխավ շնորհակալ եմ:
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ կտրոնի վրա չի նշվել գնորդի ՀՎՀՀ-ն

Սյուզաննա. Բարև ձեզ: ՀԴՄ կտրոնի վրա չի նշվել գնորդի ՀՎՀՀ-ն, խնդրում եմ ասել՝ արդյո՞ք կտրոնի համարով դուրս գրված հաշիվը չի համարվի կրկնակի գործարք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ին ՀԴՄ չեն տրամադրում

Գայանե․ Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե ԱՁ-ն ծաղկի առևտրով է զբաղվում, ՀԴՄ անորոշ ժամկետով չեն տրամադրում՝ չկա, կարո՞ղ է արդյոք յուրաքանչյուր վաճառքի դիմաց դուրս գրել հաշիվ-ապրանքագիր, մինչև ՀԴՄ-ի հարցը լուծվի։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն չունի ՀԴՄ և դրամարկղային գիրք

Մարիամ. Խնդրում եմ օգնել: Եթե ունեմ ԱՁ, որը աշխատում է շրջ. հարկով և հաշիվ վավերագիր եմ գրել ֆիզիկական անձին, ինչպե՞ս է կատարվում վճարումը, եթե ԱՁ-ն չունի ՀԴՄ և ոչ էլ դրամարկղային գիրք։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ա/Ձ-ն զբաղվում է կահույքագործությամբ

Արամ. Հարգելի մասնագետներ, հարցս հետևյալն է՝ ես հանդիսանում եմ Ա/Ձ, չունեմ ՀԴՄ սարք, զբաղվում եմ կահույքագործությամբ։ Հաճախորդից ստանում եմ բանկային փոխանցում, առաքման ժամանակ դուրս եմ գրում հաշիվ-ապրանքագիր։ Հասկացել եմ, որ կանխիկ վճարման դեպքում պետք է տամ դրամարկղի մուտքի օրդեր, բայց նախ ես չունեմ դրամարկղ, չունեմ կնիք, և հետո այնտեղ կա հաշվապահի ստորագրության տեղ և գանձապահի ստորագրության տեղ։ Ես որտե՞ղ պետք է ստորագրեմ, և արդյո՞ք առանց կնիքի այդ փաստաթուղթը կհամարվի վավեր։ Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն մատուցում է ծառայություններ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը

Հայկ. Բարև ձեզ։ 2019թ. հունիս ամսից մատուցում եմ ծառայություններ ՀՀ-ից դուրս գտնվող ոչ ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպությանը, որի հետ ունեմ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր 1 տարով։ Պայմանագրում նախատեսված է, որ, հիմնվելով Ա/Ձ-ի կողմից տրված invoice-ի վրա, յուրաքանչյուր ամսվա համար պետք է ստանամ համապատասխան վարձատրությունը՝ մինչև հաջորդ ամսվա 5-րդ օրը։ Մանրամասն
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արտոնագրային հարկով աշխատելու դեպքում

Գարիկ. Չէի՞ք ասի, թե արդյոք հաշիվ-ապրանքագիրը կարող է փոխարինել ՀԴՄ կտրոնին, նկատի ունեմ արտոնագրային հարկով աշխատելու դեպքում (ավտոտեխսպասարկում), երբ ՀԴՄ չի տրամադրվել, և հնարավորություն չկա կտրոն տպելու, կարելի՞ է միայն հաշիվ-ապրանքագիր տրամադրելով աշխատել մինչև ՀԴՄ ստանալը: Բանկում ունեմ բացված հաշվեհամար: Կարո՞ղ եք նշել նաև, թե արտոնագրային վճարով աշխատելու դեպքում ինչ տեսակի հաշվետվություններ են հարկավոր օնլայն տարբերակով ուղարկել Հարկային տեսչություն, նկատի ունեմ ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով: Բոլորից կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Եթե կազմակերպությունը գերազանցում է ԱԱՀ շեմը

Արմեն. Բարև ձեզ: Հարցը հետևյալն է՝ ենթադրենք կազմակերպությունը ինչ-որ պահի գերազանցում է ԱԱՀ շեմը, գերազանցող գործարքի մասով ինչպե՞ս պետք է դուրս գրել հաշիվ՝ 1) գործարքը բաժանել մասերի և գերազանցող գումարի չափով դուրս գրել արդեն հարկային հաշիվ, 2) դուրս գրել հարկային հաշիվ ամբողջ գումարի չափով:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ հաշիվ պետք է դուրս գրել

Աննա. Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը վաճառում և տեղադրում է սարքավորումներ պատվիրատուի մոտ, ինչպես նաև բացի այդ սարքավորումները ծախսվում են տարբեր նյութեր մոնտաժային աշխատանքների ժամանակ: Ինչպիսի՞ հաշիվ պետք է գրել պատվիրատուին՝ ծառայությա՞ն հաշիվ՝ նշելով «Մոնտաժային աշխատանքներ» այդ հաշվում, թե՞ ապրանքների հաշիվ՝ նշելով «Սարքավորում», «Նյութեր» և առանձին տողով նույն հաշվում՝ «Մոնտաժային աշխատանքներ»: Ինչպե՞ս եք Դուք վարվում նման դեպքերում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պե՞տք է արդյոք դուրս գրել հաշիվ վավերագիր

Հովհաննես. ՍՊԸ-ն մատուցում է ծառայություններ, որոնց դիմաց գումարները գանձում է բանկի միջոցով: Հարց՝ ֆիզիկական անձանց դեպքում պե՞տք է դուրս գրի ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիր: