Tag: հաշվարկային հաշիվ

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վճարման հանձնարարականի վերաբերյալ

Նունե. Հարգելի հաշվապահներ, որտեղի՞ց կարող եմ վերցնել վճարման հանձնարարականների պարտադիր վավերապայմանների ցանկը: Նայել եմ վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների իրականացման մասին օրենքում, այնտեղ չկա: Իսկ հնարավո՞ր է արդյոք թղթային վճարման հանձնարարական ներկայացնել առանց կազմակերպության կնիքի: Նախապես շնորհակալություն:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն ֆիզ. անձից ձեռք է բերել ապրանք

Ashot. Բարև, հարգելի հաշվապահներ: Մեր ՍՊԸ-ն քաղաքացիական պայմանագրով ֆիզ. անձից ձեռք է բերել ապրանք: Ըստ պայմանագրի ՍՊՆ-ն պարտավորվել է ապրանքի գինը փոխհատուցել 60 օրվա ընթացքում: Այնուհետև այդ ապրանքը վաճառվել է մեկ այլ կազմակերպության, որը հաշիվ-ապրանքագրի հիման վրա կատարել է փոխանցում մեր բանկային հաշվեհամարին: Խնդրում եմ պատասխանել, ի՞նչ ժամկետներում պետք է ֆիզ.անձից պահվող եկամտահարկի գումարը փոխանցել պետ.բյուջե: Եվս մեկ հարց` եթե ես բանկայից հաշվից ֆիզ.անձին տրվելիք գումարը կանխիկացրել եմ, ապա դա ենթադրու՞մ է, որ դա պետք է մուտքագրվի դրամարկղ ու այնուհետ այն դրամարկղի ելքի օրդերով ելք արվի, թե՞ կարելի է ուղղակի կանխիկացնելուց հետո գումարը պահել ու հետագա 60 օրերի ընթացքում մաս առ մաս վճարել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվարկային հաշվի համալրում, գումարի կանխիկացում

M Lusine. Խնդրում եմ պատասխանեք, արդյո՞ք պարտադիր է ՍՊԸ-ի դեպքում բանկ տարվող գումարը անպայման դրամարկղում մուտք ու ելք անել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բանկային փոխանցման վերաբերյալ

Արմեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում: Կազմակերպությունը վճարել է մատակարարին 3560000 դրամ գումար: Վճարումը կատարել է դրամարկղից, սակայն բանկի միջոցով մուտքագրել է մատակարարի բանկային հաշվին: Դիտվու՞մ է արդյոք դա որպես բանկային փոխանցում, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվարկային հաշվի հետ կապված

Արփինե. Ողջույն հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք իմ մի քանի հարցերին: 1. Կարո՞ղ է արդյոք միևնույն կազմակերպությունը հաշիվ ունենալ մի քանի բանկերում: 2. Եթե կազմակերպությունը ունի 6 աշխատող, ես ամսական սոց. հաշվ եմ ներկայացրել, հաջորդ ամիս 2 հոգու ազատել եմ աշխատանքից, ապա այդ եռամսյակը ես պե՞տք է ամսական սոց. շարունակեմ ներկայացնել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տոկոսների ստացում

Լիանա. Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնել հետեևյալ հարցում: Բանկային հաշվի ամսական տոկոսների վերաբերյալ ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ են տրվում: Եվ ոչ առևտրային կազմակերպությունը գույքի տեսքով օգնություն է ստացել, ինչպե՞ս դա պետք է արտացոլել հաշվապահական ձևակերպումներով: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առհաշիվ գումարի վերաբերյալ

Սարգիս. Բարև ձեզ, Ինձ հետաքրքրում է, հնարավոր է արդյոք կատարել առհաշիվ ծախսեր բանկային հաշվից, առանց դրամարկղային գիրք ունենալու, և եթե այո, ապա հաշվից գումարը հանելուց քանի օրվա մեջ այն պետք է ծախսվի? Անչափ շնորհակալ եմ... Հաջողություն բոլորին...
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է երկաթյա իրերի արտադրությամբ

Սիլվա. Ողջույն հետաքրքիր մարդկանց թիմին: Առաջին անգամ եմ շփվում ձեզ հետ և մեծ բավականություն ստանում բոլորիցդ:Պատասխանեք խնդրեմ իմ այս հարցին: Ա/Ձ-ն զբաղվում է երկաթյա իրերի արտադրությամբ(վանդակաճաղեր,դռներ,բազրիքներ և այլն): Քանի որ վաճառքի սրահ չունի ՏՀՏ-ն ՀԴՄ-ի իրավունք չտվեց: Ունի առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման գիրք:Ա/Ձ-ն գործարք չի կատարում կազմակերպությունների հետ,նրան գործով դիմում են ֆիզիկական անձինք:Ա/Ձ-ն ստիպված բանկում հաշվեհամար է բացել և ֆիզիկական անձից վերցնելով աշխատանքի դիմաց վճարված գումարը փոխանցում է կատարում իր հաշվե համարին:Ասացեք խնդրեմ ճիշտ է արդյոք նման ձևով աշխատելը և ինչ կարգով պետք է վարել գիրքը եթե ֆիզիկական անձը շատ դեպքերում անձնագիր չի տրամադրում:Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Բանկային հաշիվ

Սոնա. Բարև Ձեզ, Խնդրում եմ ասեք ինձ արդյո՞ք անհատ ձեռներեցը պետք է ունենա բանկային հաշիվ նախքան հարկային մարմիններում գրանցվելը, թե՞ բանկային հաշիվը բացվում է հարկայինում գրանցվելուց հետո: Շնորհակալություն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառություն

Արմեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք արդյոք թույլատրվում է ֆիզիկական անձից վերցնել փոխառություն ` գումարը դրամարկղի փոխարեն ստանալով միանգամից հաշվեհամարի վրա և որ օրենքնով է կարգավորվում այս գործռույթը?