Tag: հավելավճար

Արդյո՞ք չի առաջանա հակասություն աշխատանքային օրենսգրքի հոդվածների միջև

Նունե.

Աշխատանքային օրենսգրքի 184 հոդվածի համաձայն`
– Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:

Իսկ 185 հոդվածի համաձայն`
– Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (oրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:

Հարցս հետևյալն է. եթե կազմակերպությունը աշխատում է 5-օրյա աշխատանքային շաբաթով, և անհրաժեշտություն է առաջացել ամսվա մեջ 1 շաբաթ օր հավելյալ աշխատել, այս դեպքում աշխատավարձը այդ օրվա համար հաշվարկվում է կրկնակի՞, թե՞ 2.5 անգամ ավել:

Ես որքանով տեղյակ եմ օրենքի միայն մեկ հոդվածը կարող է կիրառվել, արդյո՞ք չի առաջանա հակասություն:

Արդյո՞ք պարգևավճարը հարկվում է

Աննա.

Կարո՞ղ եք ասել, եթե արհմիությունում որոշել են աշխատողներին պարգևատրում կամ հավելում տալ, դա հարկվու՞մ է:

Միջին աշխատավարձ հաշվելիս

Աննա.

Բարև ձեզ:
Ես 22.12.2010 – 10.05.2011 եղել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդում և դուրս եմ եկել աշխատանքի 11.05.2011, ապա 22.08.2011 – 03.09.2011 վերցրել եմ ինձ հասանելիք ամենամյա հերթական արձակուրդ: Միջին աշխատավարձ հաշվելիս ըստ ՀՀ աշխ. օրենքի 195 հոդվածի միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (լրավճարներ, հավելավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից: Հաշվու՞մ են արդյոք հղիության և ծննդաբերության արձակուրդի դիմաց վճարած գումարը (ընդհանրապես վերջին 12 ամսում վճարած արձակուրդայինները կամ բյուլետենները):

Արդյո՞ք վճարվում է հավելում

Մերի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` հարկադիր պարապուրդի ժամանակ հավելումը վճարվու՞մ է, թե՞ ոչ:

Հավելավճարի հաշվարկ

Նառա.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Ես այսպիսի հարց ունեմ, եթե կարող եք` օգնեք, խնդրում եմ: Գործատուն աշխատողին վճարում է բացի աշխատավարձը հավելավճար ինչ որ հաստատուն թիվ: Աշխատողը ընթացիկ ամսում աշխատել է 8 օր: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս պետք է բաժանեմ հավելավճարը այդ 8 օրվա համար` աշխատա՞ծ օրերի վրա, թե՞ ամսվա օրերի վրա: Կանխավ շնորհակալ եմ:

Լրավճարի և հավելավճարի տարբերությունը

Տիգրան.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` որն է լրավճարի և հավելավճարի տարբերությունը, իսկ եթե երկու բառով ասել հնարավոր չէ, ապա խնդրում եմ հուշել, թե որտեղից կարող եմ հստակ տեղեկություն ստանալ դրանց մասին: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք պետք է վճարել հավելավճար

mariana.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Եթե տեղակալը փոխարինում է բաժնի պետին վերջինիս` իր հաշվին երկու ամիս արձակուրդում գտնվելիս, տեղակալը ինչպե՞ս պիտի վարձատրվի, հավելավճարո՞վ, թե՞ ոչ:

Արդյոք գոյություն ունի՞ աշխատավարձի հավելում

David.

Արդյոք գոյություն ունի՞ աշխատավարձի հավելում բարձր լեռնային գյուղերում աշխատողների համար, եթե կա, ապա ո՞ր օրենքով, որոշումով, հրամանով:

Նախածննդյան արձակուրդ

Ռաֆիկ.

Ինչպե՞ս է հաշվարկվում նախածննդյան արձակուրդը, եթե անձնավորությունը ստանում է բացի աշխատավարձից նաև հավելավճարներ, պարգևատրումներ:

Առողջության համար վնասակար աշխատանք

ԱՆԻ.

Բարև ձեզ: Մեր կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ և գազաֆիկացման աշխատանքներով: Ասացեք, խնդրում եմ, արդյոք մեր կազմակերպության գանձապահի աշխատանքը համարվում է առողջության համար վնասակար, նրան տրվում է արդյոք լրացուցիչ արձակուրդ և աշխատավարձի հավելում: Շնորհակալություն:

Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն

Նատալի.

Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն,
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Կարդալ ավելին “Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն”

Աշխատանք գիշերային ժամանակ

Հայկուհի.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, եթե աշխատողը համարվում է գիշերային ժամանակով աշխատող` գրաֆիկով սահմանված կարգով, և նրա աշխատաժամանակը շաբաթական կազմում է 24 կամ 32 ժամ, արդյո՞ք մենք նրան 30% հավելում պետք է տանք, իսկ եթե այն համընկնում է տոն օրվա հետ, այդ դեպքում վճարումը կրկնակի է թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Հավելավճարների հարկում

Արմինե.

Հավելավճարները հարկվու՞մ են, թե ոչ, և եթե հարկվում են, ապա ի՞նչ հարկերով:

Պահեստապետի պարտականությունների վերագրում

Գուրգեն.

Բարև:
Կխնդրեմ պատասխանեք հետևյալ հարցին:
Պահեստապետի պարտականությունների վերագրումը կազմակերպության որևէ աշխատակցին պահանջում է արդյոք լրացուցիչ վարձատվություն:

Եթե այո, ապա ինչ չափով: Ըստ հաստիքագրքի, թե ըստ փոխադարձ պայմանավորվածության:

Շնորհակալություն: