POS տերմինալը սպասարկող բանկի փոփոխություն
Վահե․
Բարև ձեզ, POS տերմինալի բանկը ինչպե՞ս է հնարավոր փոխել, ի՞նչ ձև պետք է լրացնել, և հիմա ո՞ր բանկերն են տրամադրում այդ ծառայությունը բացի Ամերիա և Ակբա բանկերից։
Կազմակերպությունը Glovo – ի և Yandex – ի միջոցով վաճառք է իրականացնում
Բարև ձեզ: Մի հարց ունեմ: Հանրային սննդի ոլորտում աշխատող կազմակերպությունը Glovo - ի և Yandex - ի միջոցով վաճառք է անում: Քանի որ այդ վաճառքից գումարը փոխանցվում է կազմակերպության բանկային հաշվին Յանդեքսի և Գլովոյի կողմից, ՀԴՄ չպետք է տպվի, այդպե՞ս է: Իսկ ինչպե՞ս կազմակերպությունը հարկայինում ցույց տա եկամուտը:
ՀԴՄ առանձին բաժինների դիտում
Տիգրան․
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասեք՝ ՊԵԿ "taxservice" համակարգով ո՞նց տեսնեմ ՀԴՄ - ի բաժինները առանձին առանձին, մեկով ապրանք է վաճառվում, մյուսով ծառայություն է մատուցվում։
QR կոդերը չեն տպվել
Էլեն․
Բարև ձեզ։ Ապրանքների QR - ների հետ կապված խնդիր կա: Ապրանքի վաճառք են արել, բայց վրան QR չի եղել մի մասինը: Աշխատողը սովորականով վաճառք է արել ու ՀԴՄ խփել: Ոչ մի QR չի խփել, ու ՀԾ-ի ծրագրով ցույց է տալիս այդ դրոշմավորման դաշտը բաց է,ենթակա է լրացման: Էս պարագայում հարկային դաշտում խնդիր ունենալու՞ են, թե՞ ոչ։
Պարտադի՞ր է ՀԴՄ կտրոնն անվանացանկով տպելը
Հասմիկ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Երկու հարց ունեմ․
1. Եթե հյուրատունը գտնվում է մարզում, աշխատում է շրջանառության հարկով և 2024թ․ շրջանառությունը չի գերազանցել 25 000 000 դրամը, պարտադի՞ր է ՀԴՄ կտրոնն անվանացանկով տպելը
2. եթե առանձին գարեջրի, հյութի, ջրի վաճառք չի ունենում, միայն հյուրատան հյուրերի սննդի պատվերի մեջ է մտնում, պարտադի՞ր է ապրանքների դրոշմավորումը
Էլեկտրոնային ՀԴՄ
Տաթև․
Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ ի՞նչ է հարկավոր էլեկտրոնային ՀԴՄ ձեռք բերելու համար, օնլայն ծաղիկի խանութի համար։
Արդյո՞ք ՀԴՄ կտրոնը պետք է անվանացանկով տպել
Լուսինե․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ նշել՝ եթե բանջարեղենի խանութը շրջհարկի հայտը չի տվել ու ԱԱՀ դաշտ է ընկել, ու 24 մլն շեմը չի անցնում, ՀԴՄ-ն անվանացանկո՞վ պիտի լինի պարտադիր:
Սուրճի սարքի շահագործում
Անահիտ․
Բարև ձեզ։ ԱՁ-ն զբաղվում է ավտոմեքենաների սպասարկումով և բացի այդ ցանկանում է սուրճի սարք տեղադրել մետաղադրամով:
1. Կասե՞ք խնդրում եմ՝ պետ տուրքը ինչքա՞ն է կազմում
2. Ի՞նչ հաշվետվություն կա լրացուցիչ
3. ՀԴՄ պե՞տք է ունենա, թե ոչ
Եվ եթե կան այլ նրբություններ, խնդրում եմ հուշել։
Շնորհակալ եմ նախապես:
Պահեստի վարձակալություն
Լիլիթ․
ԱՁ պատրաստվում է վարձակալել ավտոտնակ՝ որպես պահեստ օգտագործելու նպատակով, ինչպես նաև պահեստից վաճառք կազմակերպելու համար անհրաժեշտ է գրանցել ՀԴՄ։ Հարց 1․ հնարավո՞ր է վարձակալության պայմանագիրը կնքել առանց նոտարի ու կադաստրի վավերացման (ԱՁ և ֆիզ անձ իրար հետ)։ Հարց 2․ հնարավո՞ր է պահեստի հասցեով գրանցել ՀԴՄ։ Շնորհակալություն։
Հյուրանոցային ծառայության մատուցում ֆիզ. անձի սեփական բնակարանում
Անտոն․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանեք․
1. ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձն իր սեփական բնակարանում կարո՞ղ է որպես զբոսաշրջային տուն մատուցել հյուրանոցային ծառայություն՝ անցնելով միկրոձեռնարկատիրության դաշտ։
2. Արդյո՞ք այդ ծառայության համար նա տրամադրելո՞ւ է ՀԴՄ կտրոն։ Ինչպե՞ս են հաշվառվում ստացվող եկամուտները։
3. Նախաճաշի տրամադրումը և այդ բնակարանում մնալը պարտադի՞ր պայման է։
Ո՞ր ապրանքները պետք է ՀԴՄ կտրոնի վրա ունենան ԱՏԳԱԱ կոդեր
Ջուլիա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նորաբաց ԱՁ-ն գործելու է որպես ավտոպահեստամասերի խանութ, շրջհարկի դաշտում, կխնդրեի նշել՝ ո՞ր ապրանքները պետք է ՀԴՄ կտրոնի վրա ունենան ԱՏԳԱԱ կոդեր, որպեսզի չլինի օրենքի խախտում։
Ինչպե՞ս ձևակերպել գնումը
Նանար․
Բարև ձեզ։
Շրջանառության հարկով հարկվող արտադրությամբ զբաղվող ԱՁ-ն ձեռք է բերել ապրանք առանց ՀԴՄ կտրոնի ու հաշիվ վավերագրի։ Ինչպե՞ս պետք է ձևակերպվի գնումը։ Շնորհակալություն։
Մսի վաճառքի բաժին խանութում
Անահիտ․
Նոր բացվող սուպերմարկետ է, աշխատելու է ԱԱՀ-ով։ Մսի վաճառքի համար տարածք է տրամադրվելու շրջհարկով աշխատող ԱՁ-ի, որի վաճառած ապրանքը պետք է անցնի մեր ՀԴՄ-ով։ Կասե՞ք՝ ինչպե՞ս է նման դեպքերում արվում, որպեսզի տվյալ ԱՁ-ի հասույթը չխառնվի սուպերմարկետի հասույթի հետ։
Ինչպե՞ս հիմնավորել առցանց իրացումը
Իրինա․
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ ինտերնետային կայքից վաճառք է իրականացվում ավիատոմսերի, իրավաբական անձանց դեպքում դուրս եմ գրում հաշիվ վավերագիր Բ սերիայի, իսկ ֆիզ․ անձանց դեպքում ինչպե՞ս պետք է հիմնավորեմ իմ իրացումը: Յուրաքանչյուր ֆիզ․ անձի անունով հ/ա դուրս գրելը ինչքանո՞վ է ճիշտ կամ ռացիոնալ։
ՀԴՄ կտրոն կանխավճարի դեպքում
Մարգարիտա․
Բարև ձեզ: Ֆիզ․ անձը կանխավճար է տվել հյուրանոցին բանկի կողմից տրված POS տերմինալի միջոցով, այդ դեպքում ՀԴՄ տպվու՞մ է, թե՞ ոչ։
Եկամտային հարկ 20 % շրջանառության հարկ վճարող հարկային գործակալների համար
Հայկ․
Բարև Ձեզ։ 2025 թվականից շրջանառության հարկ վճարողները եթե հաշվարկային փաստաթղթով կամ ՀԴՄ-ով ձեռքբերում չեն կատարում, պե՞տք է 20 տոկոս եկամտային հարկ վճարեն։ 2025 թվականից շրջանառության հարկ վճարողները պե՞տք է պահեն պահեստի մնացորդ։ Կխնդրեի օրենքի հղումը ուղարկեք։
Կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացում
Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ ՍՊԸ, որն աշխատում է ԱԱՀ-ով, իրականացնում է կանոնավոր ուղևորափոխադրում ոչ ներքաղաքային, հասույթը մուտքի օրդերով մուծվում է դրամարկղ, այս գործունեության համար չկա ՀԴՄ կտրոն, մինչև սեպտեմբերի մեկը գործունեությունը հարկվում է պետ տուրքով ամսական, այս դեպքում ԱԱՀ հաշվարկի ո՞ր տողում պետք է լրացվի հասույթը ու գանձվի ԱԱՀ: Կանխավ շնորհակալ եմ։
Անվանացանկի արտացոլում ՀԴՄ կտրոնի վրա
Լուսինե․
Բարև Ձեզ։ Շրջհարկով աշխատող ԱՁ-ն 24 մլն անցել է։ Խնդրում եմ ասել՝ ՀԴՄ-ն անվանացանկով դառնում է 2025թ․-ի հունվարի 1-ի՞ց, թե՞ այս պահից սկսած։
Wildberries հարթակում ապրանքների վաճառք
Դավիթ․
Բարև Ձեզ։ Ես Ա/Ձ եմ ուզում բացել Wildberries հարթակում ապրանքներ վաճառելու նպատակով։ Խնդրեմ ասել՝ ի՞նչ հարկեր եմ վճարելու, ՀԴՄ սարք անհրաժե՞շտ է, և ապրանքները դրսից է բերվելու վաճառքի համար։
ԱՁ-ն համագործակցում է Yandex-ի հետ
Արփինե․
Հարգելի խմբակիցներ, ԱՁ-ն համագործակցում է Yandex-ի հետ և բացել է տաքսոպարկ։ Մի շարք հարցեր կան, խնդրում եմ չանտեսել․☺️
1․ Արդյո՞ք պարտավորություն ունի վճարել տարեկան 100,000 դրամ պետական տուրք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կազմակերպելու համար։
2․ Արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի վճարման պարտավորությունը իր վրա է, թե՞ Yandex-ի (1.5 %-անկանխիկի և 2 % կանխիկ վճարումների դեպքում)։ Այս դեպքում այդ հաշվարկը ինչպե՞ս է կատարվում, եթե գումարի 7 %-ը տաքսոպարկինն է, 5 %-ը Yandex-ինը։ Հավանաբար մեզ հասանելի 7 %-ի համա՞ր ենք հաշվարկելու պետական տուրք։
3․ Որքանով տեղյակ ենք, կարող է գործունեությունը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ՝ այդ գործունեության մասով վճարելով պետական տուրք և շրջանառությունը ներկայացնելով միկրոյի տարեկանի մեջ։
4․ Վարորդներին քաղաքացիաիրավական պայմանագրերով է պետք գրանցել, թե՞ ոչ։
5․ Էլեկտրոնային ՀԴՄ կարծես թե հարկավոր չէ։