Tag: ՀԴՄ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել մանր առևտրով

Տիգրան. Բարև ձեզ: Ես ուզում եմ մանր առևտրով զբաղվել և պետք է ապրանքը բերեմ դրսից: Ի՞նչ թղթեր են հարկավոր, և հնարավո՞ր է արդյոք աշխատել հին ՀԴՄ սարքով։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդես գալու դեպքում

Լիլիթ. Բարև ձեզ: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդես գալու դեպքում կարո՞ղ եմ միայն հաշվարկային փաստաթղթեր դուրս գրել ֆիզ. անձանց և այդ դեպքում ՀԴՄ չկիրառել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ներկայացնել հաշվետվություն

Լիլիթ. Բարև ձեզ: Ես ունեմ լիմոնադի արտադրություն՝ ընտանեկան բիզնես, ակցիզով ենք աշխատում, բայց խանութները թղթով չեն ուզում աշխատեն, հիմա ես ինչպե՞ս պետք է ներկայացնեմ հաշվետվություն, ՀԴՄ-ով հնարավո՞ր է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է հանդես գալ որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լիլիթ. Բարև ձեզ: Ես 2020թ․-ից ցանկանում եմ միկրոձեռնարկատեր հանդիսանալ դասընթացներ իրականացնելու համար։ Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ ունենալը, իսկ եթե ոչ, ինչպե՞ս եմ հայտարարագրելու եկամուտներս, և արդյո՞ք դասընթացի վերջում վկայական տրամադրելու համար ինքս պետք է որևէ որակավորում ունենամ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ

Մարիամ. Բարև ձեզ: Արտոնագրային հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտով աշխատել, ավտոտեխսպասարկման գործունեություն է: Օրենքը կարդացել եմ, բայց չեմ հանդիպել հակասությունների, օրենքի կետերին համապատասխանում է, խնդրում եմ ուղղորդել, հնարավոր է՝ սխալ եմ հասկացել: Եթե 1. ծառայություն է մատուցում, 2. 24 միլիոնը չի գերազանցել, 3. ՀԴՄ-ի երրորդ խախտման դեպքը թույլ չի տվել, 4. հայտարարությունը ժամանակին ներկայացրել է, կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության սուբյեկտով, թե՞ շրջանառության հարկով է հարկվելու:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ա/Ձ-ն զբաղվում է կահույքագործությամբ

Արամ. Հարգելի մասնագետներ, հարցս հետևյալն է՝ ես հանդիսանում եմ Ա/Ձ, չունեմ ՀԴՄ սարք, զբաղվում եմ կահույքագործությամբ։ Հաճախորդից ստանում եմ բանկային փոխանցում, առաքման ժամանակ դուրս եմ գրում հաշիվ-ապրանքագիր։ Հասկացել եմ, որ կանխիկ վճարման դեպքում պետք է տամ դրամարկղի մուտքի օրդեր, բայց նախ ես չունեմ դրամարկղ, չունեմ կնիք, և հետո այնտեղ կա հաշվապահի ստորագրության տեղ և գանձապահի ստորագրության տեղ։ Ես որտե՞ղ պետք է ստորագրեմ, և արդյո՞ք առանց կնիքի այդ փաստաթուղթը կհամարվի վավեր։ Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արտոնագրային հարկով աշխատելու դեպքում

Գարիկ. Չէի՞ք ասի, թե արդյոք հաշիվ-ապրանքագիրը կարող է փոխարինել ՀԴՄ կտրոնին, նկատի ունեմ արտոնագրային հարկով աշխատելու դեպքում (ավտոտեխսպասարկում), երբ ՀԴՄ չի տրամադրվել, և հնարավորություն չկա կտրոն տպելու, կարելի՞ է միայն հաշիվ-ապրանքագիր տրամադրելով աշխատել մինչև ՀԴՄ ստանալը: Բանկում ունեմ բացված հաշվեհամար: Կարո՞ղ եք նշել նաև, թե արտոնագրային վճարով աշխատելու դեպքում ինչ տեսակի հաշվետվություններ են հարկավոր օնլայն տարբերակով ուղարկել Հարկային տեսչություն, նկատի ունեմ ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով: Բոլորից կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ո՞րն է համարվում ՀԴՄ կտրոն չտրամադրելու 2-րդ դեպք

Հայկ Ս. Բարև ձեզ: Ուզում եմ հասկանալ՝ ՀԴՄ կտրոն չտրամադրելու երկրորդ դեպք համարվում է 365 օրվա ընթացքու՞մ չխփված կտրոնը, թե՞ տարեթվում չխփված կտրոնը: Օրինակ՝ նախորդ ակտը եղել է 2018 թվականի հուլիսին, 2019 թվականի մարտ ամսվա խախտումը երկրո՞րդն է համարվում, թե՞ 2019 թվականի առաջին դեպքն է համարվում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՀԴՄ ունենալը պարտադիր է

Հասմիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ, չե՞ք ասի, թե փաստաբանի համար, որն աշխատում է ԱՁ-ով և ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ է, մեկ տարի է գործում և եկամուտ չի ունեցել, արդյո՞ք ՀԴՄ ունենալը պարտադիր է: Շնորհակալություն:
Accountant.am
Նորություններ

Շրջանառության հարկի 115 մլն դրամի շեմին վերադառնալու վերապահումներն ու ՀԴՄ կտրոն չտրամադրելու մոտիվացիան

Ֆինանսների նախարարության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է բարձրացնել գործող շրջանառության հարկի շեմը և օրենքին հետադարձ ուժ տալ։ Սակայն դրանից կարող են օգտվել միայն այն հարկ վճարողները, որոնք մինչ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել գործող շեմը։ Սա ստիպում է մի շարք տնտեսվարողների հրաժարվել ՀԴՄ կտրոն տրամադրել՝ թաքցնելով իրական շրջանառությունը։ Կրկին 115 մլն դրամի շեմ՝ ներկայիս 58.35 միլիոն դրամի փոխարեն Հայաստանում գործող հարկային օրենսդրությամբ այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող են համարվում տնտեսավորող այն սուբյեկտները, որոնց Մանրամասն
Accountant.am
Նորություններ

Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան. ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար տուգանքներ նշանակելիս հաշվի չեն առնվում իրավախախտման հանգամանքները

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու իրավախախտման հանգամանքները: Այս մասին տեղեկացնում է պաշտպանի գրասենյակը: Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն, Մանրամասն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է գրանցվել որպես ԱՁ

Նազելի. Բարև ձեզ: Ես տան պայմաններում դիմահարդար եմ, հիմա ցանկանում եմ բացել փոքրիկ կրպակ` 8-10քմ: Ուզում եմ գրանցվել որպես ԱՁ: Խնդրում եմ ասել` ի՞նչ վճարներ պետք է կատարեմ, ՀԴՄ պե՞տք է, թե՞ ոչ: Իմ ամսական եկամուտը 60 000 - 100 000 է, ԱՁ բացելու դեպքում աշխատելու եմ մենակ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պետք է արդյո՞ք Ա/Ձ-ին ՀԴՄ սարք

Նազելի. Ես կոսմետոլոգ եմ, աշխատում եմ տան պայմաններում, ուզում եմ վարձակալել փոքր տարածք և Ա/Ձ բացել: Ուզում եմ իմանալ` ի՞նչ հարկեր պետք է վճարեմ և արդյո՞ք ՀԴՄ սարք պետք է, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի

Հասմիկ. Բարև Ձեզ: Կասեք շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի: Եթե այո, այդ դեպքում միայն դրամարկղի գիրք պիտի լրացվի՞ և տրվի դրամարկղի մուտքի օրդեր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ հասցեի ուղղում

Լուսինե. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք, ունեմ ԱՁ, որն զբաղվում է վարսավիրական ծառայությամբ: ՀԴՄ-ի ձեռք բերման հայտում ՀԴՄ-ի տեղադրման հասցեի մասում գործունեության իրականացման հասցեի փոխարեն նշել եմ իրավաբանական հասցեն և արդեն 2 ամիս աշխատում եմ: Խնդրում եմ ինձ օգնեք, թե ինչպես կարող եմ ուղղել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ-ն ապառիկ ձեռքբերելու համար

Անի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ես ուզում եմ բացել հացի արտադրամաս: Ապառիկ ՀԴՄ ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել, այսինքն, որ գումարն ամսեամիս վճարեմ ՀԴՄ սարք ձեռք բերելու համար: Կանխավ շնորհակալություն: