Tag: մաշվածություն
Ֆինանսական վարձակալություն
Hripsime.
Հարգելի հաշվապահներ, մեր ընկերությունը /ԱԱՀ վճարող/ լիզինգով ձեռք է բերել ավտոմեքենա: Ես իրավունք ունեմ արդյոք դրա հետ կապված վճարվելիք տոկոսները որպես ծախս նվազեցնեմ շահույթից, և արդյոք իրավունք ունեմ կատարել ամորտիզացիոն մասհանումներ, դրանք հնարավոր է նվազեցնել շահույթից, թե՞ ոչ: Ի՞նչ ամորտիզացիոն նվազագույն ժամկետ է նախատեսված ավտոմեքենաների համար:
Կանխավ շնորհակալություն:
Սարքավորման մաշվածություն
Նաիրա.
Ես կուզեի իմանալ էլ. սարքավորումների ,որի արժեքն է 70000 դրամ որքան տարի է մաշվածության օգտագործման ծառայության ժամկետը: Նախապես շնորհակալություն:
Մաշվածության հաշվարկ
Նարինե.
Խդրում եմ օգնել, ինչպես հաշվել աշխատանքային գործիքների` բահերի, դռելի, քլունգների և բալգարկայի մաշվածությունը: Կանխավ շնորհակալություն:
Ամորտիզացիոն ժամկետի վերաբերյալ
Քրիստինե.
Բարև Ձեզ . Խնդրում եմ ասել 384000 դրամ առժողությամբ բջջային հեռախոսը քանի տարի ամորտիզացիոն ժամկետ ունի ? կանխավ շնորհակալ եմ:
Հիմնական միջոցների ամորտիզացիա
Քրիստինե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել` պարզեցված ռեժիմով շահուրթահարկ վճարողների համար հիմնական միջոցների ամորտիզացիան ծախս համարվում է , թե ոչ : Կանխավ շնորհակալություն
Հիմնական միջոցների մաշվածություն
Սվետա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ: Պետք է հաշվել հիմնական միջոցների մաշվածություն, ինչպե՞ս պետք է անեմ:
Արագամաշ առարկաներ և հիմնական միջոցներ
Արմենուհի.
Ողջույն հաշվապահներին:Ես խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին`որոնք են կոչվում արագամաշ առարկաներ և որոնք հիմնական միջոցներ և ինչպես են հաշվում նշվածների համար տարեկան մաշվածությունը:Նախապես շնորհակալություն:


