Tag: մաքսային վճար

Էլեկտրական ծխախոտների ներմուծում

Նարեկ․

Ես նախատեսում եմ Ռուսաստանից ներկրել էլեկտրական ծխախոտներ։ Խնդրում եմ պարզաբանել հետևյալը՝ ինչպիսի՞ փաստաթղթեր և թույլտվություններ են անհրաժեշտ ներմուծման գործընթացի համար։ Ի՞նչ տեսակի հարկեր կառաջանան ներմուծման ժամանակ (Ներմուծման մաքսատուրք, ԱԱՀ և այլ հարկեր)։ Ի՞նչ հիմունքներով են հաշվարկվում մաքսային վճարները և հարկերը։ Կա՞ն արդյոք որևէ հատուկ սահմանափակումներ կամ կարգավորումներ, որոնք վերաբերում են էլեկտրոնային ծխախոտների ներմուծմանը, որ պետք է հաշվի առնեմ։

3-րդ երկրներից հագուստի ներմուծում

Կարեն․

Բարև Ձեզ, 3-րդ երկրներից հագուստի ներկրում իրականացնող և իրացնող Ա/Ձ-ն ի՞նչ մաքսային վճարներ, պետական հարկեր պետք է կատարի։ Կխնդրեմ նշել թե շրջանառության հարկի դեպքում և թե ընդհանուր հարկման դաշտի դեպքում առաջացող հարկերը և վճարները, շնորհակալություն։

Ներմուծում Չինաստանից

Վահե․

Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ ներմուծել Չինաստանից մանր էլէկտրատեխնիկա և զբաղվել դրանց վերավաճառքով ՀՀ-ում։ Կասե՞ք՝ ո՞ր տարբերակն է ինձ ավելի շահավետ՝ ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկեր, տուրքեր պետք է վճարել, հատկապես ՍՊԸ-ով կամ ԱՁ-ով մաքսազերծման ժամանակ։ Ի՞նչ է անհրաժեշտ ՍՊԸ բացելու համար։ Նախապես շնորհակալ եմ։

Որքա՞ն կկազմի մաքսավճարը

Անժելիկա.

Բարև Ձեզ: Չինաստանից պատվիրել եմ ավտոմասեր, փաստացի քաշը 35+15 կգ է, (2 ապրանք է), գլոբբինգը հաշվարկել է ծավալային քաշ 282,9 կգ + 37կգ, ապրանքի արժեքը 1200$ է, ինչպե՞ս կարող եմ հաշվարկել մաքսավճարը:

Արտահանված ապրանքի վերադարձ

Քրիստինե․

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում՝ կազմակերպությունը փետրվարի 7-ին կատարել է արտահանում, պատվիրատուն ապրանքը ընդունել է, հետո հայտնաբերել է թերություններ և մարտի 10-ին հետ է ուղարկել: Հարցս հետևյալն է՝ կատարոել է արտահանում և պետք է 0-ական հարկով թիվը լրացնել ԱԱՀ-ի փետրվարի հաշվետվության մե՞ջ, և հետ վերադարձը որպես ներմուծում մարտ ամսվա հաշվետվության մե՞ջ, թե՞ ուրիշ բան էլ պետք է արվի (ներմուծման ժամանակ մաքսային վճարներ չեն եղել):

Տեխնիկայի գնում ԱՄՆ-ից

Անի․

Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ն իր քարտային հաշվից կատարում է, օրինակ, տեխնիկայի գնում ԱՄՆ-ից, կարո՞ղ է ապրանքը ստանալ փոստից, ինչպես ֆիզ անձանց դեպքում է, թե՞ հատուկ կարգ կա, և ինչպե՞ս է մաքսազերծում կատարվում ու վճարվում ԱԱՀ:

Արդյո՞ք վճարվելու է մաքսատուրք

Տիգրան․

Հարգելի հաշվապահներ, ունեմ այսպիսի հարց. անհատ ձեռնարկատերը, ով գործում է շրջանառության հարկի դաշտում, ցանկանում է Ճապոնիայից ներմուծել 2106909809 ապրանքային կոդով ապրանքներ: Ցանկանում եմ իմանալ՝ արդյո՞ք այս կոդով ապրանքի համար վճարվելու է մաքսատուրք: Եթե կարելի է՝ նշեք նաև մաքսատուրքերի դրույքաչափերը ո՞ր իրավական ակտով են սահմանված։

ԱՄՆ-ից նոթբուքի ներմուծում

Մանվել․

Բարև ձեզ։ ԱՄՆ-ից 250-400$ արժողությամբ նոթբուք ներկրելիս ի՞նչ չափի մաքսավճար կառաջանա։ Եթե հնարավոր է՝ կասե՞ք մոտավոր բանաձևը, որով կարող եմ ես հաշվել։ Նախօրոք շնորհակալություն։

Ծխախոտի մաքսազերծում

Աննա․

Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց․ ֆիզ. անձն անձնական օգտագործման համար պատվիրել է ծխախոտ (սիգարիլլաներ) 200 հատիկ: Պարզվել է, որ թույլատրելի չափաքանակն փոխվել է՝ առաջվա 200-ի փոխարեն դարձել է 50: Մաքսայինում զննելուց հետո պահել են: Ֆիզ. անձն նաև Ա/Ձ է: Ներմուծված ապրանքն այդ քանակով օրենքով չի համարվում անձնական օգտագործման: Հնարավո՞ր է խախտնան համար տուգանք վճարել և մաքսազերծել որպես Ա/Ձ՝ ակցիզային հարկ վճարելով:

ՀԿ ցանկանում է ապրանքներ ներմուծել

Դիաննա Ստեփանյան. Բարև Ձեզ: Իմ հարցը կապված է ապրանքների ներմուծման ու հարկման հետ: ՀԿ-ն ցանկանում է ապրանք ներկրել (հաշմանդամություն ունեցող մարդկանց համար վերականգնողական պարագաներ) ու վաճառք իրականացնել ստացված շահույթը հասարակական նպատկներով իրականացնելու համար (համապատասխանում է կանոնադրական նպատակներին): Բացի մաքսային վճարը, ԱԱՀ պե՞տք է վճարի:

AliExpress-ից պատվիրված հագուստի վաճառք

Տիգրան. Բարև ձեզ։ Հագուստի խանութի համար հագուստ ներմուծելուց ի՞նչ թղթեր են պետք, որպեսզի մեծածախ գնված հագուստը մաքսազերծվի։ Եվ արդյո՞ք օնլայն հարթակներից, օրինակ՝ Ալիէքսպրեսից /AliExpress/ պատվիրված հագուստը կարելի է վաճառել հագուստի խանութում։