Tag: մաքսային վճար
Ապրանքի գնում ինտերնետով
Arevik.
Բարև ձեզ: Ես մոտ 2 ամիս առաջ ինտերնետ խանութից պատվիրել եմ բիժու, որը դեռ ինձ չի հասել, և կարծում եմ` պատճառը մաքսատուրքի մեջ է, քանի որ դրանից առաջ ևս պատվիրել էի, և այս մեկից պետք է 10% գանձվի: Մոտ օրերս տանը չեմ գտնվել, և հավանականությունը մեծ է, որ զանգահարել են, բայց չեն կարողացել կապվել ինձ հետ: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ կապվել և իմանալ` իմ բեռը Հայաստանում է, թե ոչ, և եթե այո՝ ինչպե՞ս կատարեմ վճարումը և որտեղի՞ց վերցնեմ իմ իրը:
Հաստոցների ներմուծում և մաքսազերծում
Արման.
Իբրև Ա/Ձ պատրաստվում եմ ներմուծել Լեհաստանից և Չինաստանից խաղալիքների արտադրության համար հաստոցներ: Մաքսատուրք կամ այլ վճար ես պե՞տք է վճարեմ հաստոցները ներկրելու համար: Կանխավ շնորհակալ եմ:
Արդյո՞ք կառաջանա մաքսային վճարներ կատարելու անհրաժեշտություն
Գեղամ.
Ողջույն, հարգելի հաշվապահներ: Նախ շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ես մի հարց ունեմ. Հայաստանից Եվրոպա գնալիս ինձ հետ վերցրել եմ իմ նոթբուքը, որը գնել եմ ՀՀ-ից 2 տարի առաջ, հիմա այստեղից եթե մեկ այլ նոթբուք ևս գնեմ` անձնական օգտագործման նպատակով, արդյո՞ք վերադառնալու ժամանակ պետք է օդանավակայանում մաքսատուրք վճարել գնված համակարգչի համար (եթե 2 համակարգիչներն էլ ինձ մոտ են և ոչ թե ուղեբեռում):
Շնորհակալություն նախապես:
Սպորտային պարագաների ներմուծման մաքսային վճարներ
գայանե.
Բարև Ձեզ: Ցանկանում եմ ճշտել, թե ինչ մաքսային վճարներ են ՀՀ-ում սահմանված սպորտային պարագաների ներմուծման դեպքում: Շտապ է: Կանխավ շնորհակալություն:
Մաքսային օրենսգրքի հոդված 105-ի 8-րդ կետ
Արմինե.
Բարև ձեզ: Ես մատնահարդար եմ և ցանկանում եմ ebay-ից գնել մատնահարդարման նյութեր և պարագաներ: Քանի որ շատով գնելու դեպքում ավելի մատչելի է, որոշ ապրանքատեսակներ ցանկանում եմ պատվիրել մեծաքանակ: Խնդրում եմ, ասեք՝ եթե 6 ամսվա ընթացքում ստանամ ծանրոցներ, որոնց ընդհանուր գումարը չգերազանցի 150 000 դրամը, իսկ քաշը` 50 կգ-ը, այս դեպքում նույնպե՞ս պետք է մաքս վճարեմ` համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի հոդված 105-ի 8-րդ կետի:
Ֆիզիկական անձին սուրհանդակային ծառայությամբ եկած ապրանքի մաքսազերծում
Արսեն.
Ֆիզիկական անձի անունով 180 օրվա մեջ երկրորդ անգամ եկել է ծանրոց, որն էլ ենթակա է մաքսազերծման: Մարմնի կրեմները գնված են օնլայն խանութից, և հաշիվ ֆակտուրայում արժեքը նշված է 35 դոլար, ուղարկվել է Հայաստան ԱՄՆ-ից: Մաքսատանը մաքսազերծման համար պահանջվում է 41 000 դրամ կամ ավելի (ինչպես նշվեց բրոկերի կողմից): Ծանրոցի քաշը 3,3 կգ է, ապրանքի զուտ քաշը՝ 2 կգ: Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս է ձևավորվում և հաշվարկվում մաքսային արժեք, որ 15 000 դրամ արժողությամբ ապրանքի համար պետք է վճարվի եռապատիկի չափով մաքսավճար: Արդյո՞ք բեռնափոխադրման արժեքը ներառվում է մաքսավճարի մեջ: Բայց չէ՞ որ այդ գումարը վճարվել է սուրհանդակային ծառայությանը ուղարկող երկրում:


