Միկրոձեռնարկատիրության աշխատողին հասնու՞մ է նպաստ և արձակուրդ
Արթուր.
Միկրոձեռնարկատիրության աշխատողին արդյո՞ք հասնում է նպաստ և ամենամյա արձակուրդ: Խնդրում եմ ուղարկել նաև հղում:
Միջին օրական աշխատավարձի հաշվարկ
Գայանե․
Բարև Ձեզ։ Եթե վերջնահաշվարկ եմ կատարում, միջին օրականը հաշվարկելիս մայրության նպաստը ընդգրկվու՞մ է հաշվարկի մեջ: Կանխավ շնորհակալ եմ։
Մայրության նպաստ լուծարման դեպքում
Լիանա․
Բարև ձեզ։ Սեպտեմբերի վերջին սկսվում է դեկրետային արձակուրդս, սակայն մինչ այդ կազմակերպությունը լուծարվում է։ Ես պետք է աշխատանքից հեռացման ու նոր ընդունման դիմումներ լրացնեմ։ Ինչպե՞ս է այդ դեպքում հաշվարկվելու մայրության նպաստ և կլինի՞ այն, եթե փաստացի նոր աշխատավայր է դառնում։
Երեխայի խնամքի նպաստ
Արփինե․
Ողջույն, ունեցել եմ ԱՁ, միաժամանակ ինքս եղել եմ գրանցված աշխատող։ Այժմ ինձ իմ հիմնական աշխատանքից կրճատել են, և ես այսօր դադարեցրեցի ԱՁ գործունեությունը։ Երեխաս 1.5 տարեկան է, եթե դիմեմ խնամքի նպաստի համար, կընդունվի՞ դիմումս, կարո՞ղ եմ ստանալ նպաստ մինչև երեխայի երկու տարեկան լրանալը։
Միկրոձեռնարկատեր ԱՁ մայրության նպաստ
Արևիկ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ձեր օգնության կարիքն ունեմ. Անհատ Ձեռներեց եմ, աշխատում եմ միկրոձեռնարկատիրության դաշտում, չունեմ աշխատող և գտնվում եմ հղիության գրեթե 7-րդ ամսում։ Ինձ արդյո՞ք հասնում է Մայրության նպաստ, և պետք է կասեցնե՞մ գործունեությունս, ի՞նչ տեղեկանք պետք է ներկայացնեմ բուժ․ հաստատություն։
Ե՞րբ հաշվարկել նպաստը
Նաիրա․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, հարցս այսպիսին է. Ուսուցիչը դեռ արձակուրդում է, սակայն այսօրվանից (17.08.2023) բուժհաստատությունից ֆիզարձակուրդի փաստաթուղթ է ներկայացրել 140 օրվա համար։ Արդյո՞ք կարող եմ հաշվարկել արձակուրդի ավարտի օրվանից, այսինքն՝ 25.08.2023-ից հետո, կամ ինչպե՞ս վարվել նման դեպքում։ Նախապես շնորհակալ եմ։
Մայրության նպաստի հաշվարկ
Նարինե․
Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. Աշխատողը 2 ամիս աշխատել է ԵՊԲՀ-ում, այնուհետև ԱՁ-ի մոտ, մինչև հուլիսի 17-ը։ Հուլիսի 17-ից գնալու է ֆիզ. արձակուրդ։ Ինչպե՞ս հաշվարկել մայրության նպաստը։
Որպես ԱՁ գրանցվելու համար
Շողիկ․
Բարև Ձեզ։ Ես մեկ հարց ունեմ ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես անգլերենի ուսուցչուհի եմ, տանը ունեմ աշակերտներ։ Ցանկանում եմ բացել այնպիսի ԱՁ-ը, որպեսզի լինեմ գրանցված աշխատող։ Նպատակս այն է, որ կարողանամ գնալ ֆիզ արձակուրդ և ստանամ մինչև 2 տարեկան երեխայի նպաստի գումարը՝ որպես գրանցված աշխատող։ Չգիտեմ՝ ճիշտ բացատրեցի, թե ոչ🙂։ Հիմա ինձ կասե՞ք, թե ես ինչ ԱՁ պետք է բացեմ այդ դեպքում🙂🥰

Փոխարինող աշխատողի նպաստ
Էմմա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք հասկանալ՝ արդյո՞ք գործատուն ճիշտ է վարվել, և օրենքով այդպես է։ 2021թ․ ուսումնական հաստատությունում ընդունվել էի ժամանակավոր աշխատանքի, փոխարինում էի ֆիզարձակուրդում գտնվող աշխատակցին։ 2022 թ․ հունիսի 3-ին ես նույնպես գնացի ֆիզարձակուրդ։ Բալիկս ծնվեց օգոստոսի 6-ին, և երբ լրացավ նրա ծննդյան 70 օրը, դիմեցի գործատուիս մայրության նպաստ ստանալու համար անհրաժեշտ փաստաթուղթը վերցնելու, որ աշխատել եմ ուսումնական հաստատությում, և ինձ ասացին, որ չեն կարող տրամադրել դա, քանի որ նախկին աշխատակիցը վերադարձել է, և ես ինքնստինքյան ազատվել եմ աշխատանքից։ Արդյո՞ք դա օրինական է, և ես էլ չեմ կարող ստանալ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը։ Կանխավ շնորհակալ եմ օգնելու համար։
Քանի՞ օրվա համար հաշվել նպաստը
Գրիգոր․
Աշխատակիցը իրար հաջորդող ժամանակաշրջանների համար անաշխատունակության թերթիկներ է ներկայացրել մի քանի հատ, արդեն լրացել է 200 օրը: Քանի՞ օրվա համար պետք է վճարում կատարեմ (եթե կարելի է, խնդրում եմ հղում ուղարկեք): Կանխավ շնորհակալ եմ:
3 000 դրամ սոց. վճարի պահում
Սիրուշ․
Աշխատում եմ միկրոձեռնարկություն հանդիսացող ԱՁ մոտ, ֆիզարձակուրդի մեջ եմ ներկա դրությամբ, մեկ ամսից ավել է չի փոխանցվել մայրության նպաստը, որը կազմում է 194 500 դրամ։ Գործատուս ասում է, որ 2 տարվա 3 000-ական սոցվճարի գումարը (72 000 դրամ) պետք է պահեն այդ 194 500-ից, կխնդրեմ պարզաբանեք:
3 000 դրամ սոցիալական վճար
Սիրուշ․
Բարև ձեզ: Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ գնալու դեպքում գործատուն ի՞ր միջոցների հաշվին է վճարում 3 000-ական դրամները, թե՞ աշխատողի:
Համատեղությամբ աշխատողի նպաստ
Շուշան․
Բարև ձեզ, համատեղությամբ աշխատողը գնացել է հղիության և մայրության արձակուրդ, ներկայացրել բուլետենի պատճենը, ստացել է իր նպաստի գումարը հիմնական աշխատավայրից, հիմա հարց՝ եկամտային հարկի հաշվետվությունում ի՞նչ պետք է գրի գործատուն, եթե ինքը չի վճարել, միայն նպաստի ամսաթվերը լրացնել չի թողնում:
Մայրության նպաստի հաշվարկ
Աշոտ․
Բարև Ձեզ, մայրության նպաստի հաշվարկում քաղիրավականով ստացված աշխատավարձը նույնպե՞ս պետք է ներառել, շնորհակալություն։
Մայրության նպաստ
Կարինե․
Աշխատակցին տրվել է մայրության նպաստ, 01.03.2023-02.08.2023թթ գտնվելու է հղիության և ծննդաբերության արձակուրդում։ Երեխան ծնվել է մարտի 9-ին, եկամտային հարկի հաշվետվությամբ ներկայացվել է նպաստը գումարով և ժամկետով։ Հետագա քայլը ո՞րն է լինելու։ Աշխատակիցն ասում է՝ երեխայի ծննդյան 70 օրը լրացել է, ու պետք է ինչ որ հայտ ներկայացնեմ, որ ինքն էլ սոցապում դիմում գրի։ Չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսքը․ առաջին անգամ եմ առնչվում ֆիզարձակուրդի հարցերի։
Աշխատակիցը վնասվել է աշխատանքի ընթացքում
Իրինա.
Բարև Ձեզ, ընկերներ: Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատակիցը վնասվել է աշխատանքի ժամանակ և ներկայացրել անաշխատունակության թերթիկ, ի՞նչ քայլեր են դրան հաջորդում: Նախապես շնորհակալություն։
Եկամտային հարկի դրույքաչափ ՏՏ ոլորտի համար
Lian.
Հարգելի հաշվապահներ, ՏՏ ոլորտի հավաստագիր ունեցող կազմակերպության աշխատակցի մայրության նպաստից եկամտային հարկը և՞ս հարկվում է 10% (ինչպես աշխատավարձի դեպքում)։
Մայրության նպաստի հաշվարկ
Գրիգոր․
Բարև Ձեզ: Աշխատակիցը ֆիզ․ արձակուրդ է գնացել 2023թ․ ապրիլի 01 -ից, սակայն պայմանագիրը կնքված է որոշակի ժամկետով՝ մինչև 2023թ․ հուլիսի 31-ը ներառյալ: Հարց՝ քանի՞ օր ենք հաշվարկում մայրության նպաստը՝ 122 օր, այսինքն մինչև հուլիսի 31-ը (պայմանագրի ավարտը), թե՞ 140 օր: Եթե 140 օր, ապա հաշվարկը ինչպե՞ս ենք կատարում, նախորդ 12 ամիսների համար հաշվարկված եկամուտների միջինով՝ 140 օրվա համար, թե 122 օրվա համար՝ նախորդ 12 ամիսների համար հաշվարկված եկամուտների միջինով, իսկ մնացած 18 օրվա համար՝ մինիմումի կեսով:
1024-Ն որոշումը հստակ չի սահմանում: Նախկինում տալիս էինք մինչև պայմանագրի ավարտը, իսկ մնացած օրերը մինիմում աշխատավարձի կեսով հաշվարկում էր սոցիալական ծառայությունը, հիմա կարծես թե փոխվել է, սակայն որևէ կետ չեմ գտնում, եթե նման փորձ ունեցել եք, խնդրում եմ կիսվեք:
Շնորհակալություն:
Նպաստի հաշվարկ
Վարսենիկ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք՝ միկրոյով աշխատող ԱՁ-ի վարձու աշխատողի հիվանդության նպաստը ո՞ր թվից է հաշվարկվում՝ նախորդ 12 ամիսների միջինից, թե՞ նվազագույն աշխատավարձի 50%-ից ։ Շնորհակալություն։