Tag: ՊԵԿ

Եթե ֆիզ. անձը ցանկանում է որպես միկրոձեռնարկատեր աշխատել

Gag.

Բարև Ձեզ: Կասեք՝ եթե ֆիզ. անձը ցանկանում է որպես միկրոձեռնարկատեր աշխատել, պե՞տք է պետ. ռեգիստրում հաշվառվի, թե՞ միանգամից հարկայինում։

Ստուգումների ծրագիրը հրապարակվել է ՊԵԿ-ի կողմից

2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով…

Հաշվետվությունը սխալ է լրացվել

Ռուզաննա.

2019թ.-ի տարեկան սոց. վճարի հաշվետվությունը ուղարկել եմ 07.04.2020թ.-ին ու չեմ նկատել, որ տարեթիվը նշել եմ 2018, որի համար ստացել եմ ծանուցում ՊԵԿ-ից: Ի՞նչ կարող եմ անել, խնդրում եմ, արձագանքեք:

Ե՞րբ են հրապարակելու ստուգումների ցանկը

Արման․

Հարգելի գործընկերներ, ստուգումների ցանկը ե՞րբ են հրապարակելու։ Ի՞նչ եք կարծում՝ ինչ-որ մեղմ մոտեցումներ, ցուցակից կրճատումներ կլինե՞ն՝ կապված կորոնավիրուսի և արտակարգ իրավիճակի հետ։

Արտակարգ դրության պայմաններում մեղմացվել են չմարված հարկային պարտավորությունների նկատմամբ տույժերը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որն առնչվում է չմարած հարկային պարտավորություններին: “Արմենպրես”-ի փոխանցմամբ`Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 107 կողմ ձայն:

Առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժերի նվազեցում: Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով: Հիմա առաջարկվում է գրեթե կրկնակի իջեցում՝ սահմանելով 0.04 տոկոս:

Գործող կարգավորմամբ, եթե տնտեսավարողը կուտակում է 500 հազար դրամից ավելի հարկային պարտավորություն, ապա հարկային մարմնի ղեկավարը կարող է հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու որոշում կայացնել: Նախագծով առաջարկվում է այդ 500 հազար դրամի շեմը բարձրացնել՝ դարձնելով 1 մլն 500 հազար դրամ:

Նախագծում երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարվել են որոշակի փոփոխություններ, լրացումներ: Կառավարության առաջարկով փոփոխություն է կատարվել նաև Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում: ՊԵԿ նախագահը հայտնել էր, որ սոցիալական վճարներն ու եկամտային հարկը ներկայացվում են միասնական հաշվարկով, հետևաբար, եթե եկամտային հարկի տույժն իջեցվում է, ապա նույն կերպ պետք է իջեցվի նաև սոցիալական վճարի նկատմամբ հաշվարկվող տույժը:

ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի առաջարկով քննարկվել է նաև, որ տույժերը, որոնք պետք է հաշվարկվեն 0,04 տոկոսի չափով, արտակարգ դրության ընթացքում չհաշվարկվեն, այլ գնան սառեցման ճանապարհով: Այդ հարցը սակայն հանձնաժողովում մերժվել է:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ առաջարկ էր հնչել, որ տույժերի տոկոսադրույքը 0.075-ից 0.04 իջեցումը կիրառվի ոչ թե ապրիլի 21-ից, այլ շատ ավելի վաղ ժամանակաշրջանից: Նրա խոսքով՝ սակայն այդ դեպքում իրագործելիության խնդիր կլինի:

Աղբյուր՝ Armenpress.am

Ֆիզ. անձանց տրամադրված ՀՎՀՀ-ների ցանկը

Թեհմինա.

Խնդրում եմ, ասեք՝ որտե՞ղ կարող եմ գտնել ՊԵԿ-ի կողմից ֆիզ. անձանց տրամադրված ՀՎՀՀ-ների ցանկը:

Ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկ

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում առանձնացվել է «COVID-19» բաժինը, որտեղ հրապարակվել է ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը՝ պարետի 23.03.2020թ.-ի թիվ 13 որոշման համաձայն: Ցանկը հասանելի է այս հղումով…

Ծանուցվու՞մ է արդյոք կազմակերպությունը վճարվելիք հարկերի ու ներկայացվող հաշվետվությունների մասին

Ամալյա.

Հարցս հետևյալն է.
Կազմակերպությունը պետական ռեգիստրում գրանցելուց հետո ՊԵԿ-ը ծանուցու՞մ է արդյոք վճարվելիք հարկերի ու ներկայացվող հաշվետվությունների մասին, թե՞ տնտեսվարողն ինքը պարտավոր է իմանալ համապատասխան իրավական ակտերը:

Կանխավ շնորհակալություն:

Անձը ծանուցում է ստացել եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու մասին

Կարինե.

Բարև ձեզ։
Ես որպես ֆիզ. անձ նույն տարում ձեռք եմ բերել ավտոմեքենա և նույն տարում էլ վաճառել եմ։ ՊԵԿ-ից ծանուցում եմ ստացել եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու մասին։ Խնդրում եմ, կնշե՞ք՝ ինչ պետք է անեմ։

Պե՞տք է արդյոք հաշվետվություն ներկայացնել

Արփինե.

Բարև ձեզ։ Խնդրում եմ ինձ հուշել՝ եթե Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է Հասարակական կազմակերպություն, որը ֆինանսական շրջանառություն դեռևս չի իրականացրել, արդյոք այդ կազմակերպությունը պե՞տք է հաշվետվություն ներկայացնի Պետական եկամուտների կոմիտեին։ Եթե այո, ապա ի՞նչ պարբերականությամբ։ Շնորհակալ եմ։