Tag: պետ. ռեգիստր

Աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ

Էդգար.

Բարև Ձեզ,
2010թ. օգոստոսի 15-ին ՍՊԸ հիմնադիր ժողովի արձանագրությամբ նշանակվել է տնօրեն, և մասնակիցներից մեկը լիազորվել է ՍՊԸ անունից տնօրենի հետ կնքել աշխատանքային պայմանագիր: ՍՊԸ-ն գրանցվել է 2010թ. սեպտեմբերի 1-ին, այսինքն` տնօրենը պետռեգիստրի կողմից պետական գրանցում է ստացել սեպտեմբերի 1-ին: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին` որ ամսաթվով ՍՊԸ-ն պետք է տնօրենի հետ կնքի աշխատանքային պայմանագիր.
1. Պետռեգիստրի կողմից գրանցվելուց հետո /առանց կնիք ունենալու/
2. Թե ՀՎՀՀ եւ կնիք ունենալուց հետո /այս դեպքում ինչպես են կարգավորվում տնօրենի հետ աշխատանքային հարաբերությունները պետռեգիստրում գրանցվելու եւ աշխ.պայմանագիր կնքելու միջև ընկած ժամանակահատվածում/:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ

Տնօրենի` աշխատանքից ազատում

Արթուր Մարտիրոսյան.

Բարև Ձեզ, խնդրում եմ հուշեք թե ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ կազմել ՍՊԸ-ի տնօրենին աշխատանքից ազատելու համար: Նա այժմ ՍՊԸ-ի միակ աշխատողն է և չի հանդիսանում հիմնադիր: Պետ. ռեգիստրում հրաժարվում են նրան ազատել ասելով, որ ինչ որ մեկը պարտադիր պետք է գրանցված լինի պետ. ռեգիստրում: Սակայն հինադիրները նպատակահարմար չեն գտնում նոր տնօրեն ընդունել: Ստացվում է, որ նա ինքն իրեն պետք է ազատի աշխատանքից, ինքն իր հետ կնքի աշխատանքային պայմանագրի լուծման համաձայանագիր և դուրս գա ???
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Տնօրենի` աշխատանքից ազատում

Նորաբաց կազմակերպություն

Դինա.

Բարև
Խնդրում եմ ինձ ուղություն տվեք.
Մենք բացել ենք կազմակերպություն: Պետ գրանցումը և հվհհ-ն արդեն պատրաստ են. ասացեք խնդրում եմ, ինչպես պետք է հետագա հաշվապահությունը վարել : (ի դեպ նշեմ ,որ կազմակերպությունը զբաղվում է սպասարկմամբ):Ասացեք հետագա ամենակարևոր քայլերը, որտեղից պետք է սկսեմ:
Նախապես անչափ շնորհակալություն:

Կարդալ ավելին Նորաբաց կազմակերպություն

ՀՀ կառավարությունը բիզնեսի գրանցման կարգը հեշտացրել է

ՀՀ կառավարությունը հեշտացրել է բիզնես-կազմակերպությունների և ֆիզիկական անձանց բիզնեսի գրանցման, ինչպես նաև նրանց հարկային համարի տրամադրման կարգերը:

Ինչպես նշեց ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊԵԿ-ի փոխնախագահ Ռուբիկ Քոչարյանը, կառավարությունը «Հարկերի մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին», «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառումը վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշում է կայացրել: Մանրամասն

Կարդալ ավելին ՀՀ կառավարությունը բիզնեսի գրանցման կարգը հեշտացրել է

Հարկային մարմիններում հաշվառվելիս

Սոնա.

Բարև Ձեզ,

Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում. պետ. ռեգիստրից անհատ ձեռնարկատիրոջ գրանցման վկայականը վերցնելուց հետո հարկային մարմիններում հաշվառվելիս ո՞ր ձևերը պետք է ներկայացնեմ:

Կանխավ Շնորհակալություն

Կարդալ ավելին Հարկային մարմիններում հաշվառվելիս

Ա/Ձ սոց. վճարների վերաբերյալ

Albert.

Եթե անհատ ձեռնարկատերը, պետ ռեգիստրում գրանցվել է 2009 թվականի օգոստոսին, և կատարել է պառտադիր սոց.վճարներ օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար, ապա պառտադիր է, արդյոք, տարվա վերջում կատարել պառտադիր 60000 դրամից պակասող գումարի մուցումը։

Կարդալ ավելին Ա/Ձ սոց. վճարների վերաբերյալ