Tag: օնլայն

1С ծրագրի առցանց ուղեցույց

Մանե.

Արդյո՞ք 1С ծրագրի առցանց ուղեցույց կա, որով իսկապես հնարավոր է ծրագիրը սովորել։

Կարդալ ավելին 1С ծրագրի առցանց ուղեցույց

Ինչպե՞ս ներկայացնել առցանց հաշվետվություն

Մարիամ.

Սիրելի հաշվապահներ, կասե՞ք՝ ինչպես կարող եմ գրանցվել taxservice.am-ում և առցանց հաշվետվություն ներկայացնել շրջանառության հարկի մասին: Ա/Ձ ունեմ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս ներկայացնել առցանց հաշվետվություն

Անձը ցանկանում է զբաղվել առցանց առևտրով

Արծրուն.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ: Զբաղվելու եմ առցանց առևտրով: Ինձ ասել են, որ պետք է վճարեմ՝
1. շահութահարկ 5 000 դրամ
2. սոցիալական վճար 5 000 դրամ
3. Դրոշմանիշային վճար – 12 000 դրամ
Խնդրում եմ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել կամ զանգահարել 098 123 001 հեռախոսահամարով:

Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է զբաղվել առցանց առևտրով

Առցանց խանութի միջոցով առևտուր կազմակերպելու համար

Լիլիթ.

Բարև ձեզ: Ինձ անհրաժեշտ է իմանալ՝ ի՞նչ գործընթացներ են անհրաժեշտ օնլայն խանութի միջոցով առքուվաճառքով զբաղվելու համար (հարթակը վաճառքի՝ Instagram/Facebook):

Կարդալ ավելին Առցանց խանութի միջոցով առևտուր կազմակերպելու համար

Առցանց առևտուր կազմակերպելու համար

Արման.

Կհուշե՞ք՝ ինչպես կարող եմ կազմակերպել առցանց առևտուր, օրինակ՝ list.am կամ facebook: Գրանցված վաճառքի կետ չունեմ, կարո՞ղ եմ արդյոք ՀԴՄ-ով վաճառք իրականացնել, թե՞ e-Invoicing ծրագրով է պետք դուրս գրել հաշիվները:

Կարդալ ավելին Առցանց առևտուր կազմակերպելու համար

Անձը ցանկանում է զբաղվել առցանց առևտրով

Գայանե.

Բարև ձեզ:
Ես 4 օր առաջ գրանցվել եմ որպես Ա/Ձ և արդեն գրանցվել եմ taxservice.am-ում, ունեմ password/login: Սակայն ես դեռ չեմ կողմնորոշվում, թե ինչ հարկային հայտարարություն պետք է ներկայացնեմ: Պատրաստում եմ բնական կոսմետիկ քսուքներ և օճառներ, մոտ օրերս կունենամ փորձաքննության արդյունքները: Նախնական շրջանում իմ արտադրանքի վաճառքը ես մտադիր եմ իրականացնել առցանց խանութի և 1-2 գեղեցկության սրահ հանձնելու եղանակով, քանզի դեռ սեփականի մասին մտածելու համար բավարար ֆին. միջոցներ չունեմ: Խնդրում եմ, ինձ օգնեք հասկանալու՝ որ եղանակն է ինձ համար ամենից օպտիմալը, որ ՀԴՄ չպահանջվի: Արդյո՞ք ընտանեկան ձեռնարկատիրության դաշտ մտնելը ինձ չի արգելի օնլայն վաճառք ունենալ, գեղեցկության սրահներ կամ խանութ հանձնելուց ես ՀԴՄ պե՞տք է տամ, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է զբաղվել առցանց առևտրով

Կազմակերպությունը առցանց ավիատոմս է գնում

Արմինե.

Բարև ձեզ: Մեր կազմակերպությունը օնլայն ավիատոմս է գնում: Արդյո՞ք մենք պետք է ոչ ռեզիդենտի շահութահարկ վճարենք այս դեպքում:

Կարդալ ավելին Կազմակերպությունը առցանց ավիատոմս է գնում

Առցանց գնումներ կատարելու դեպքում հիմնավորող փաստաթղթեր

Զառա Սահակյան.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք 2018թ.-ից online գնումների դեպքում համապատասխան կայքերից վերցված փաստաթղթերը հիմնավորող են համարվում, և ծախսը նվազեցվում է շահութահարկի հաշվարկի դեպքում: Եթե ԱՅՈ, խնդրում եմ հղում անել համապատասխան հոդվածին:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Առցանց գնումներ կատարելու դեպքում հիմնավորող փաստաթղթեր

Առցանց առևտուր անելու համար

Թամարա.

Ուզում եմ առցանց սոց. ցանցերի միջոցով գովազդ անել և վաճառել ապրանքներ, բայց իմ անունով ԱՁ կամ ՍՊԸ չունեմ, կարո՞ղ եմ, թե՞ հարկային դաշտ պետք է մտնել, ու եթե ԱՁ բացեմ, կարո՞ղ եմ տարբեր ապրանքներ վաճառել՝ թանկարժեք մետաղից սկսած՝ վերջացրած կահույքով կամ մեխով:

Կարդալ ավելին Առցանց առևտուր անելու համար

Առցանց առևտուր իրականացնելու համար

Արթուր.

Բարև ձեզ:
Ես կցանկանայի իմանալ` օնլայն մանրածախ առևուր իրականցնելիս Ա/Ձ-ով ՀԴՄ պե՞տք է ունենալ, և ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Առցանց առևտուր իրականացնելու համար

Առցանց գործունեություն ծավալելու համար

Մարի.

Բարև ձեզ:
Օնլայն գործունեություն ծավալելու (ֆեյսբուքյան էջ, կայք) և որևէ ծառայություն գովազդելու և առաջարկելու համար լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ: Անվանումը ինչ-որ տեղ պե՞տք է գրանցվի, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Առցանց գործունեություն ծավալելու համար

Անձը ցանկանում է առցանց գործունեությամբ զբաղվել

Նորայր.

Բարև ձեզ: Եթե ուզում եմ սկսել օնլայն բիզնես, բայց չգիտեմ՝ կաշխատի, թե ոչ, չգիտեմ՝ մեկ ամիս հետո իրեն կարդարացնի, թե ոչ, չգիտեմ՝ կկարողանամ այդ կայքի միջոցով գումար աշխատել ու հարկերը վճարել, թե ոչ, և այդպես մի քանի կայքեր: Կարո՞ղ եմ առաջին մի քանի ամիսը հարկայինում չգրանցվել: Ու եթե չգրանցվեմ, ինչ-որ խնդիրներ կլինե՞ն: Ասեմ, որ կայքում կա փողի փոխանակություն՝ մի օգտվողի հաշվից դեպի մյուսի հաշիվ:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է առցանց գործունեությամբ զբաղվել

Առցանց վաճառքով զբաղվելու համար

Արսեն.

Բարև ձեզ: Ունեմ կայք, որը պատրաստվել է օնլայն վաճառքով զբաղվելու համար, կա՞ արդյոք դրա համար սահմանված հարկ, և եթե կա, ի՞նչ է պետք դա գրանցելու համար, և եթե չգրանցել սկզբնականում, տուգանքի չափ կա՞ դրա համար սահմանված և ինչքա՞ն։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Առցանց վաճառքով զբաղվելու համար

Վիճակագրական հաշվետվությունները առցանց հանձնելու համար

Արմեն.

Հաշվապահներ, ո՞վ է տեղյակ՝ ինչ է անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները առցանց ուղարկելու համար, թե չէ յուրաքանչյուր ամսվա սկզբում բավական ժամանակատար գործընթաց է դառնում վիճ. հաշվետվություններ հանձնելը:

Կարդալ ավելին Վիճակագրական հաշվետվությունները առցանց հանձնելու համար

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Սեդա.

Բարև ձեզ: Եթե ընկերությունը գրանցվելուց հետո ունի միայն հիմնադիր անձ, կա շրջանառության հարկով հարկման դիմում և վերջին եռամսյակում մեկ պայմանագիր, ի՞նչ հաշվետվություններ պիտի ներկայացնի ՊԵԿ: Ընկերությունը ՍՊԸ է և մատուցում է առցանց ծառայություններ:

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Տնտեսական գործունեության դասակարգիչ

Գրիգոր.

Ինչպե՞ս կարող եմ իմանալ տնտեսական գործունեության դասակարգիչը առցանց ծառայությունների համար:

Կարդալ ավելին Տնտեսական գործունեության դասակարգիչ

Ինտերնետ խանութ

Անդրանիկ.

Բարև ձեզ: Ես ունեմ առցանց խանութ, միայն ինտերնետ վաճառք է ինձ մոտ: Ինձ կարո՞ղ եք տեղեկություն տալ Հայաստանում ինտերնետ վաճառքի մասին ցանկացած որոշումների, կայքերի վերաբերյալ, ոչ մի նյութ չեմ կարողանում գտնել:

Կարդալ ավելին Ինտերնետ խանութ

Առցանց առևտուր

Գայանե Ա.

Հարգելի հաշվապահներ, համակարգչով online առևտուր անելու համար ի՞նչ խորհուրդ կտաք՝ ՍՊԸ բացել, թե՞ Ա/Ձ: Ո՞րն է հարմար: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Առցանց առևտուր