
Աշխատակցի փոխարինում
Սուսաննա.
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Եթե նույն կազմակերպության աշխատակիցը պետք է փոխարինի ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին, ապա տնօրենը պետք է տվյալ աշխատակցին ազատի՞ իր հաստիքից և ընդունի այլ հաստիքում` ֆիզ. արձակարդում գտնվող աշխատակցի փոխարեն։ Ազատման հրամանի բովանդակությունը ինչպիսի՞ն պետք է լինի, ի՞նչ հիմքով է տնօրենը ազատում մյուս հաստիքից և ընդունում այլ հաստիքով։ Շնորհակալություն։

Աշխատանքից ազատման վերաբերյալ
Ռուբ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատակցուհին ներկայացրել է անաշխատունակության թերթիկ մայրության նպաստի հաշվարկման համար, որի առաջացման սկիզբը 22.04.2022-ն է, մինչ այսօր չի ներկայացել աշխատանքի և այլևս չի ցանկանում աշխատել։ Կասեք՝ կարո՞ղ եմ իրեն ազատել աշխատանքից այս ամիս, և այդ դեպքում ինչպիսի՞ հաշվարկներ պետք է կատարել։ Շնորհակալ եմ։

Հրամանների համարակալում
Անյա.
Բարև Ձեզ։ Մի ճշտում եմ ցանկանում կատարել։ Աշխատակցին ազատելու դեպքում, ըստ ազատման հիմքի, հրամանի մեջ համարները տարբե՞ր են լինում, թե՞ կարող եմ հերթականությամբ շարունակել։

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը
Մանե.
Բարև Ձեզ։ Օգնեք հաշվել վերջնահաշվարկ։ Աշխատողն ընդունվել է աշխատանքի 21․12․2021թ-ին 0,625 դրույքով՝ դաստիարակ, աշխատավարձը կազմում է 60 172 դրամ։ Ազատվել է աշխատանքից 25․04․2022թ-ին, տարվա համար հասանելիք արձակուրդային օրերը 25 է, 5-օրյա աշխատանքային շաբաթ։

Ազատման հետ կապված
Նարինե.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ուղղորդել, աշխատակցին էական պայմանի փոփոխմամբ այլ վայր ենք տեղափոխել աշխատանքի: Աշխատակիցը դատարան է դիմել հրամանն անվավեր ճանաչելու պահանջով, հայցի ապահովման միջոցն էլ վերաքննիչում է միայն 29-ին կունենանք որոշում: Այս պահին երկու օր արդեն իսկ աշխատակիցը աշխատանքի չի ներկայանում և արձանագրվել է այդ փաստը ստուգայցով: Արդյո՞ք կարող ենք ազատել աշխատանքից: Շնորհակալություն։

Տրված վերջնահաշվարկի հետ կապված
Հայկ.
Բարև Ձեզ։ Այսպիսի իրավիճակ է առաջացել, կօգնե՞ք հասկանամ: Աշխատակիցը որոշել էր ազատվել աշխատանքից, դիմում էր ներկայացրել, որի հիման վրա նրան փոխանցել եմ վերջնահաշվարկ, սակայն չեմ տվել հարկայինին ազատման հայտը, քանի որ 3 օր ժամանակ կա: Հիմա փոշմանել է, ուզում է շարունակել աշխատելը: Խնդիրներ կունենա՞նք, եթե չազատեմ, իսկ վերջնահաշվարկի գումարը ձևակերպեմ որպես աշխատավարձի կանխավճար: Այսինքն՝ բանկի քաղվածքում վերջնահաշվարկ բառը ինչ-որ խնդիր կառաջացնի՞: Շնորհակալություն։

Գործունեության դադարեցում
Հայկ.
Հարգելի կոլեգաներ, բարև ձեզ։ Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ն մեկ ամսից անորոշ ժամկետով դադարեցնում է իր գործունեությունը, բոլոր աշխատկիցներին, այդ թվում և տնօրենին պատրաստվում ենք ազատել աշխատանքից։ Ինչպե՞ս վարվենք մեր մեկ աշխատակցի դեպքում, եթե նա գտնվում է երեխայի խնամքի մասնակի վճարովի արձակուրդում, պատրաստվում է մայրանալ երկրորդ անգամ՝ ներկայացնելով 2022թ. նոյեմբերին նոր անաշխատունակության թերթիկ: Շնորհակալ կլինել կարդալ ձեր խորհուրդները կամ օրեսդրական կետեր, եթե այդպիսիք կան.... Կանխավ շնորհակալ եմ։
Հարգանքներով՝ Հայկ

Մայրության նպաստ փոխարինող աշխատողին
Նելի.
Բարև Ձեզ։ Արդյո՞ք փոխարինող աշխատողին հասնում է ֆիզարձակուրդ, և արդյո՞ք գործատուն իրավունք ունի ազատել տվյալ աշխատողին մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտը։ Եվ ո՞ր օրենսգրքում կարող եմ տեղեկանալ այս մասին։

Ընդունում և ազատում
Գայանե.
Բարև ձեզ։ Հնարավո՞ր է նույն օրը ընդունել աշխատանքի և նույն օրն էլ ազատել հրամանով։

Վերջնահաշվարկ
Լորաննա Առաքելյան․
Բարև Ձեզ։ Ընդունվել եմ աշխատանքի 2018թ․ հունվարի 23-ին, օգտվել եմ բոլոր ամենամյա արձակուրդներից, ստացել եմ նվազագույն աշխատավարձ մինչև 2019թ․։ Դրանից հետո վարձատրվել եմ 0,75 դրույքաչափով առ այսօր։ Նախավերջին արձակուրդս եղել է 2021-ի օգոստոսի 23-ին։ Անհրաժեշտությունից ելնելով 2022-ի ամենամյա արձակուրդս վերցրել եմ ապրիլի 1-ից և ստացել արձակուրդային։ Մայիսի 2-ով ուզում եմ աշխատանքից ազատման դիմում գրել։ Ինչպե՞ս է հաշվարկվելու վերջնահաշվարկը։

Հարկերից ազատում
Գրիգոր․
Բարև Ձեզ: Կազմակերպությունը բարեգործություն կատարելիս ազատվու՞մ է արդյոք որևէ հարկից:

Դեկրետում գտնվող աշխատակցի ազատում
Հայկ․
Բարև Ձեզ։ Ունենք երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակից, հնարավո՞ր է մինչև երեխայի 3 տարին լրանալը աշխատակիցը իր սեփական դիմումի համաձայն ազատվի աշխատանքից:

Վերջնահաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում
Գայանե․
Բարև ձեզ։ Եթե աշխատողը համատեղությամբ է աշխատում, աշխատանքից ազատվելու ժամանակ տվյալ աշխատակցին վերջնահաշվարկ հասնու՞մ է, թե՞ ոչ։

Չօգտագործված արձակուրդային օրեր
Արթուր․
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ մանրամասնեք, թե ինչպե՞ս են հաշվում չօգտագործած արձակուրդայինի օրերի քանակը: Օրինակ՝ աշխատողը ընդունվել է 22/05/2021թ., ազատվում է 09/04/2022թ.: Շնորհակալ եմ:

Կուտակված արձակուրդային օրեր
Գոհար․
Աշխատակիցը 15 տարի արձակուրդ չի գնացել, հիմա ազատվում է, ինչքա՞ն կարելի է վճարել։

Վերջնահաշվարկ
Անյա․
Տնօրենս 16.03.22թ-ին ազատվել է տնօրենի պաշտոնից, բայց ինքը պարապում էր նաև 7 ժամ հայոց լեզու, որը այժմ էլ շարունակում է պարապել։ Արդյո՞ք պետք է հաշվարկել վերջնահաշվարկ, եթե այո, ինչպե՞ս։

Վերջնահաշվարկ
Բարև Ձեզ։ Ընկերներ, կասե՞ք՝ վերջնահաշվարկի ժամանակ այս օրենքի հղումը․ 1․ Այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձի հաշվարկման պահանջ առաջանալու ամսվան նախորդող տասներկու ամիսներում աշխատողը չի ունեցել փաստացի հաշվարկված աշխատավարձ, կամ տասներկու ամիսներում առկա են սույն մասի երկրորդ պարբերությունում թվարկված դեպքերը, միջին աշխատավարձի փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով սահմանված ամսական աշխատավարձը: Եթե սահմանված է ժամային դրույքաչափ, ապա հաշվարկների համար հիմք է ընդունվում ժամային դրույքաչափը: Հարց․ այսինքն՝ վերջնահաշվարկի ժամանակ, եթե աշխատավարձը ըստ պայմանագրի 13 000դր է կազմում, պիտի հաշվե՞նք հետևյալ կերպ՝ 05․10․2021 ընդունվել է բուժաշխատող, 19․03․2022 ազատվել, աշխատավարձը 13 000դր, շաբաթը 2 օր է աշխատում, ընդհանուր 4 ժամ։ Հաշվարկ 13․000/21= 619, 22/12=1,83 (6*1.83)*619։ Ճի՞շտ եմ հաշվել։

Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ
Բարև Ձեզ։ Հարգելի գործընկերներ, հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողին ազատելուց վերջնահաշվարկ տալի՞ս ենք։

Ե՞րբ գրել ազատման դիմումը
Անի.
Բարև Ձեզ: Եթե աշխատողն ուզում է ազատվել աշխատանքից, այդ դեպքում քանի՞ օր շուտ պետք է ազատման դիմում գրի։

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ
Հասմիկ.
Բարև ձեզ։ Հարցս էսպիսինն է: Ուսուցիչը ընդունվել է աշխատանքի 01/11/2011-ին և ազատվել է աշխատանքից 01/10/2021-ին։ Այդ ժամանակահատվածում եղել է դեկրետում 24/03/2017-ից մինչև 26/12/2019-ը։ Այժմ հարցը. տվյալ ուսուցչին ի՞նչ կարգով պետք է կատարվեր վերջնահաշվարկը և արդյո՞ք պետք է հետ պահվեր գումար:
Վերջին մեկնաբանություններ