Tag: անաշխատունակություն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ և վճարվել է

Լիաննա․ Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ եթե աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ և վճարվել է, հաջորդ ամիս չի ներկայացել աշխատանքի և նույնպես ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, ապա այս դեպքում․ 1. մեկ օրը պետք է վճարել, 2. բոլորը վճարելու եմ բյուջեի հաշվին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ

Արմինե․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ 21.04.20-02.05.20 ժամանակահատվածի համար։ Աշխատում է շաբաթական 6 օր, 90 000 կեղտոտ աշխատավարձով: Հաշվարկվել է նրա համար 20 328 դրամ անաշխատունակության նպաստ: Հարցս հետևյալն է՝ որքա՞ն աշխատավարձ պիտի վճարվի նրան ապրիլ և մայիս ամիսների համար, և եթե կարելի է, հաշվարկի կարգը ասեք: Ու էլի մի հարց. ե՞րբ պիտի վճարվի նրան այդ նպաստը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մեկուսացման համար աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ

Գայանե. Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ կորոնավիրուսի իրավիճակի հետ կապված մեկուսացման համար աշխատողը ներկայացրել է բուժհիմնարկից անաշխատունակության թերթիկ: Նպաստը պետք է վճարվի 100 տոկո՞ս: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ ընկերության լուծարման դեպքում

Նելլի. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. եթե ընկերությունը լուծարվող է, բայց ես դեռևս աշխատում եմ այնտեղ ու ֆիզ. արձակուրդ գնալու եմ երկու ամսից, ո՞վ է պարտավորվում վճարել դեկրետային գումարը ու ի՞նչ կարգով։ Ղարաբաղում հաշվառման հասցե ունենալս կազդի՞ այդ գումարը ստանալու վրա, ու եթե հնարավոր է, ասացեք, խնդրեմ, թե ինչքան կկազմի դեկրետայինը, եթե մաքուր աշխատավարձս 120 000 ՀՀ դրամ է։ Հոգաչափ շնորհակալ կլինեմ հարցերիս լիարժեք պատասխանը ստանալու համար։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Հակոբ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեի՝ ինձ օգնեք. աշխատողը 13 օր եղել է բյուլետենի մեջ, թերթիկը ներկայացրել է, աշխատել է 5-օրյա գրաֆիկով, ստացել է 100 000 դրամ մաքուր աշխատավարձ։ Որքա՞ն գումար պետք է տրամադրվի։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Աշխատակցի համար հաշվարկվել է մայրության նպաստ

Հայկ. Բարև, հարգելի հաշվապահներ: Կխնդրեմ՝ օգնեք. Հարց 1. Աշխատակցի համար հաշվարկել եմ մայրության նպաստ, որը կազմում է 210 173 դրամ: Այս գումարից պահվում է միայն 23 % եկամտային հա՞րկ, եթե նույնիսկ աշխատողը սոց. վճարող է: Հարց 2. Համաձայն օրենքի վճարման ենթակա գումարը ե՞րբ պետք է փոխանցվի աշխատողին, եթե անաշխատունակության սկիզբն է 19.05.2020թ.: Հարց 3. Միայն եկամտային հարկի հաշվարկու՞մ պետք է լրացնել անաշխատունակության ժամկետները, թե՞ նաև գրանցման հայտում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդից ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում

Բարև ձեզ: Խնդրում եմ, կարո՞ղ եք պատասխանել իմ հարցին. այժմ գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, եթե մինչև արձակուրդի վերջանալը գնամ երկրորդ ֆիզ. արձակուրդ, այդ դեպքում օգտվելու՞ եմ հղիության և ծննդաբերության արձակուրդի համար տրամադրվող գումարից, և ինչպե՞ս են հաշվարկը իրականացնելու:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ֆիզ. արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը հաշվառվու՞մ է աշխատանքային ստաժում

Կարինե. Բարև ձեզ: Կուզենայի իմանալ՝ ֆիզ. արձակուրդում գտնվելը համարվու՞մ է աշխատանքային ստաժ, և քանի՞ տարի 1 երեխայի համար: Նշեմ նաև, որ այդ ժամանակահատվածում աշխատել եմ, սակայն 1992թ. հրամանագրքում հրամանս գրված չէ, ուզում եմ ճշտել՝ միայն ծննդականի առկայությունը բավարար է ստաժ համարելու համար։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի նպաստը

Ալինա․ Բարև ձեզ։ Ինձ կասե՞ք՝ 4 տարի է աշխատում եմ նույն գործատույի մոտ, աշխատավարձս կազմում է 100 000 դրամ, որքա՞ն կկազմի իմ ֆիզ արձակուրդայինը։ Այդ գումարը տալիս է գործատուն, թե պետությունը։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ֆիզ․ արձակուրդի 3-րդ տարվա երկարացման պայմաններ

Աշխատողի ֆիզ․ արձակուրդի 2 տարին լրացել է, սակայն նա ցանկանում է օգտվել նաև 3-րդ տարվա չվճարվող արձակուրդից։ Ի՞նչ է պետք անի գործատուն արձակուրդի երկարացման համար։ Կա՞ որևէ դիմում- հայտ, որ պետք է ներկայացնել պետական մարմիններ։ Արդյո՞ք աշխատողը ևս պետք է արձակուրդի երկարացման դիմում-հայտ ներկայացնի գործատուին։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ե՞րբ է վճարվում մայրության նպաստը

Լիանա. Բարև ձեզ: Ես մեկ հարց ունեմ. եթե ես ֆիզ. արձակուրդ եմ գնում մայիսի 11-ից, նշեմ, որ աշխատում եմ բանկում, քանի՞ օրվա ընթացքում պետք է վճարեն ֆիզ. արձակուրդիս գումարը։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի ԱՁ մայրության նպաստը

Արփինե. Բարև ձեզ։ Ես ԱՁ ունեմ 2018թ. դեկտեմբերից, աշխատում եմ շրջ. հարկով՝ 5 %, մատուցում եմ վերելակի վերանորոգման աշխատանք և դրա դիմաց վարձատրվում ամսական 200 000 դրամ ստաբիլ։ 2019թ.-ի շրջանառությունը կազմել է մոտ 5 800 000 դրամ, 2020թ. հունվարի 1-ից մինչ այսօր՝ 3 000 000 դրամ: 1 ամսից գնում եմ ֆիզ. արձակուրդ։ Ինչպե՞ս է հաշվարկվում ֆիզ.-իս գումարը, ինչքա՞ն գումար կստանամ ֆիզ. գնալիս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկը բացվել է աշխատողի՝ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում

Հերմինե. Բարև ձեզ: Եթե աշխատողը բյուլետենը ներկայացրել է ուշ, օրինակ՝ մարտ ամսվա օրերի բյուլետենը ներկայացրել է ապրիլի 30-ին, ինչպե՞ս պետք է վճարեմ: Եվ մեկ հարց էլ. ՀՀ ԱՕ 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ասվում է՝ եթե հիվանդության թերթիկը բացվել է արձակուրդի ժամանակաընթացքում, արձակուրդի օրերը երկարում են բյուլետենի համապատասխան օրերի քանակով, այդ դեպքում այդ օրերի դիմաց աշխատավարձ վճարվու՞մ է, թե՞ ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում ԱՁ-ի մայրության նպաստը

Ամալյա. Բարև ձեզ: 3 տարի է ԱՁ եմ և շուտով պետք է ֆիզ. արձակուրդ գնամ, կասե՞ք՝ հիմա ինչպես են հաշվում ԱՁ-ների դեկրետային արձակուրդը։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկը գործատուին ներկայացնելու վերաբերյալ

Անուշ. Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ եթե 23.04.2020 թվականին հիվանդանոցից վերցրել եմ ֆիզ. արձակուրդի թերթիկը, կարո՞ղ եմ այն գործատուին ներկայացնել ավելի ուշ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, իսկ իր աշխատանքի կազմակերպությունը դարձել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Վարդուհի. Բարև ձեզ: Առաջին ֆիզ. արձակուրդի ժամանակ, երբ չէր գործում միկրոբիզնեսի մասին օրենքը, ես ստացել եմ ֆիզ. արձակուրդի գումարը և դեռ շարունակում եմ ստանալ 18 000 դրամ նպաստ: Հիմա դեռ չլրացած իմ ֆիզ. արձակուրդը կրկին հղի եմ, բայց այն աշխատավայրը, որտեղ ես աշխատում էի, դարձել է միկրոբիզնես, այդ դեպքում ես կարո՞ղ եմ ստանալ ֆիզ.-ի գումարը և նպաստը։ Ես աշխատանքի չեմ վերադարձել ես դեռ գտնվում եմ ֆիզ. արձակուրդում։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք մայրության նպաստը հաշվարկելիս հարկեր են պահվում

Էլ. Բարև ձեզ: Ինչպե՞ս կարող եմ հաշվարկել միջին աշխատավարձի չափը, չգիտեմ՝ ինչքան է միջին եկամուտը, գրանցված աշխատող եմ ատամնաբուժարանում, կես դրույք, հաստիքը՝ բժիշկ: Եվս 1 հարց ունեմ. կասե՞ք՝ ինչ հարկերի մասին է խոսքը, երբ հատուկ ծրագիրը հաշվարկում է դեկրետային գումարի չափը, ու հետո նշվում է՝ «հանած հարկերը», 400 000 դրամի դեպքում դա մոտավորապես 100 000 դրամ կազմեց:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կստանա՞ արդյոք նպաստ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողը

Մարիամ. Եթե 2020 թվականի փետրվարի 22-ից ընդունվել եմ աշխատանքի արագ սննդի կետում, և այդ սննդի կետը հանդիսանում է միկրոձեռնարկատիրություն, իսկ մարտի 25-ին լրացել է հղիությանս 30 շաբաթը, և ստացել եմ անաշխատունակության թերթիկ, կարո՞ղ եմ արդյոք գնալ ֆիզ. արձակուրդ և ստանալ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ՝ ամսական 18 000 դրամը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն է վճարվում աշխատակցին հղիության և ծննդաբերության արձակուրդ ժամկետից ուշ մեկնելու դեպքում

Հասմիկ. Բարև ձեզ: Ցանկանում եմ իմանալ դեկրետի հետ կապված մանրամասներ։ Եթե դեկրետ չեմ գնում 7-րդ ամսից և շարունակում եմ աշխատել օրինական գրանցված տարբերակով, ապա ճի՞շտ է այն պնդումը, որ վճարվում եմ կրկնակի՝ հղիության 8-րդ և 9-րդ ամսում աշխատելու համար։ Եթե այո, ապա ո՞վ է վճարում այդ կրկնակի գումարը՝ գործատու՞ն, թե՞ պետությունը։