Անի․
Բարև Ձեզ։ Երբ աշխատողը ստորագրում է անվտանգության կանոնների պահպանման պարտավորագիրը, տնօրենը պե՞տք է մակագրի, թե՞ ոչ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն
Անի․
Բարև Ձեզ։ Երբ աշխատողը ստորագրում է անվտանգության կանոնների պահպանման պարտավորագիրը, տնօրենը պե՞տք է մակագրի, թե՞ ոչ:
Անահիտ.
Բարև ձեզ: Անվտանգության տեխնիկայի անձնական գրքույկի օրինակ կա՞:
“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
Նաիրա.
Հարգելի գործընկերներ, ընկերությունը զբաղվում է ճանապարհային շինարարությամբ: Աշխատողների հետ ցանկանում եմ կնքել անվտանգության կանոններին տեղյակ լինելու հետ կապված թերթիկ: Կա՞ օրինակելի ձև նման թերթիկ լրացնելու, աշխատողների հետ կնքելու վերաբերյալ: Եթե այո, խնդրում եմ նշել, թե որտեղից կարող եմ վերցնել այդ ձևը:
Նախապես շնորհակալություն:
Մարի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Արդյո՞ք ՀՀ օրենքով պահանջվում է աշխատողների համար վարել անձնական քարտեր և ՄԱՏՅԱՆ (աշխատատեղում աշխատողի անվտանգության տեխնիկայի արտադրական հրահանգման հաշվառման), թե՞ սա պարտադիր չէ: Խնդրում եմ, եթե տեղյակ եք, ապա գրեք, շատ շտապ է: Նախապես շնորհակալ եմ:
Կարինե.
Հարգելի հաշվապահներ, բոլորդ էլ լավ գիտեք, որ մեզանից շատերը կազմակերպությունում բացի հաշվապահի աշխատանքից կատարում են նաև շատ այլ պատականություններ, խնդրում եմ օգնեք ինձ, եթե կարող եք: Ինձ անհրաժեշտ է աշխատանքի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոններ, օրինակ, որից ես կարող եմ օգտվել և կազմել նշված կանոները մեր կազմակերպության համար: Կանխավ շնորհակալ եմ:
Կարեն.
Հարգելի գործընկերներ, ընկերությունը զբաղվում է շինարարությամբ: Աշխատողների հետ ցանկանում եմ կնքել անվտանգության կանոններին տեղյակ լինելու հետ կապված թերթիկ (техника безопасности): Արդյո՞ք կա օրինակելի ձև նման թերթիկ լրացնելու, աշխատողների հետ կնքելու վերաբերյալ: Եթե այո, խնդրում եմ նշել, թե որտեղից կարող եմ վերցնել այդ ձևը:
Նախապես շնորհակալություն:
Վանա.
Հարգելի հաշվապահներ, որտեղի՞ց կարելի է գտնել արտադրության համար պահանջվող անվտանգության կանոնների տիպային օրինակ:
Աշոտ.
Հարգելի կոլեգաներ, ինձ հետաքրքրում է այսպիսի մի հարց.
ՀՀ ԱՕ 140 հոդվածի 3-րդ կետի համաձայն այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված` առողջության համար անվտանգ մակարդակի, աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի քան շաբաթական 36 ժամ: Արդյոք սա վերաբերվում է շինարարությանը: Եվ ընդհանրապես ի՞նչ չափանիշներով /նորմերով, որոշումներով/ պետք է առաջնորդվել այս կետը պարզաբանելիս: Մի հարց էլˋ ի՞նչ համամասնությամբ պետք է լրացվի աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը: Խոսքս 36 ժամի մասին է:
Խնդրում եմ պատասխանեք: Ինձ համար սա շատ կարևոր հարց է:
Հարգանքներով
Տաթևիկ.
Բարև Ձեզ կարող եք ինձ տալ աշխատողների անվտանգության և առողջության համար անհրաժեշտ հրահանգների օրինակելի ձևեր ՀՀ ԱՕ 248 հոդվածի պահանջները իրականացնելու համար: Եվ եթե գիտեք ինչ է իրենից ներկայացնում առողջության անձնագիրը խնդրում եմ գրել:
իմ Էլ հասցեն է tat8307 շնիկ mail.ru
Աստղիկ Ավետիսյան.
Հարգելի կոլեգաներ,
Ինձ արդեն վաղուց հետաքրքրում է մեկ հարց:
Աշխատանքային օրենսգրքի հոդված 243 կետ 2.
“Աշխատողի առողջության և անվտանգության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն: Հաշվի առնելով կազմակերպության մեծությունը, աշխատողների համար արտադրության վտանգավորության աստիճանը` գործատուն կազմնակերպությունում ներգրավում է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման որակավորված ծառայություն կամ այդ գործառույթն իրականացնում է անձամբ:”
Հարց 1. Որտեղ է գրված կազմակերպության ինչ մեծության պարագայում և աշխատողների ինչ թվաքանակի դեպքում պետք է դիմել նման ծառայության կամ անձամբ զբաղվել այդ հարցով: Եվ հետո արդյոք չի կարող աշխատողների քիչ թվաքանակով ու փոքր կազմով կազմակերպել էնպիսի աշխատանք, որը վտանգավոր է:Բացի վերը նշվածներից… ասենք գրասենյակային աշխատանք է, և ես իբրև գործատու` աշխատանքային օրենսգրքի համաձայն, մինչ աշխատանքի կատարմանը թույլատրելը պետք է ծանոթացնեմ անվտանգության կանոններին: Այ հենց էդ կանոնները դարձել են փուշ կոկորդումս: Շարունակենք… Կարդալ ավելին “Անվտանգության ապահովման մի քանի հարց” →
Ալֆա Կասիոպեա.
Հարգելի Accountant.am,
նախ ասեմ, որ շատ հետաքրքիր հարցեր են քննարկվում, և միշտ հետևում եմ նորություններին:
Իսկ հիմա հարցս: Կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ: Աշխատանքային օրենսգրքում նշված է, որ աշխատողին մինչ աշխատանքի կատարմանը թույլատրելը պետք է ծանոթացնել աշխատանքի անվտանգության կանոններին: Գիտեմ նաև, որ կան անվտանգության մատյաններ: Սակայն ոչ մի տեղ դեռ չեմ հանդիպել, թե անվտանգության ինչ կանոններ կան, ինչ ստանդարտներ կամ ներկայումս գործող, սակայն վաղուց մոռացված ГОСТ-եր: Միգուցե ես լավ չեմ փնտրել, անչափ շնորհակալ կլինեի հուշման համար:
Ա/Ձ ԱԱՀ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ազատում անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առևտուր արձակուրդ արձակուրդային արտադրություն բյուլետեն գործկա դադարեցում դեկրետ դիմում եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն ծախսի հիմնավորում ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվապահ հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ շահութահարկ շրջանառության հարկ ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր քաղաքացիաիրավական ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ