
Նկատողություն աշխատակցին
Լենա․
Ողջույն։ Աշխատակցին նկատողություն տալիս պարտադի՞ր է, որ լինի հայերենով, թե՞ անգլերենն էլ է ընդունելի։ Կա՞ այս մասին պարզաբանում օրենքում։ Շնորհակալություն։

Հաշվապահի #գործկա Թաքս Լոու ընկերությունում

Ընկերություն՝ Tax Law
Հասցե՝ Աբովյան 31 տարածք 20
Հեռախոս՝ 093545627
Էլ․ փոստ՝ taxlawllc3@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ հաշվապահ
Պահանջներ՝
➡2 տարվա աշխատանքային փորձ
➡Համակարգչային ծրագրերի լավ իմացություն ( ՀԾ հաշվապահ 7, MS, Excel)
➡Հաշվապահական հաշվառման գիտելիքներ
➡Հարկային օրենսդրության իմացություն
➡Հարկային հաշվետվությունների կազմում, ԵԱՏՄ հայտարարություն և հայտարարագրի կազմում, ԵԱՏՄ վիճ., դրոշմապիտակների վերագրում…
Աշխատավարձ՝ 250 000

Հաշվապահ-հաշվետարի #գործկա ԷԼ Քոնսալթ ընկերությունում

Ընկերություն՝ ԷԼ Քոնսալթ ՍՊԸ
Հասցե՝ Աշտարակի խճուղի
Հեռախոս՝ 094471217
Էլ․ փոստ՝ elizmarkaryan18@mail.ru
Թափուր աշխատատեղ՝ հաշվապահ-հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվետարի աշխատանք ՀԾ Ծրագրով
Աշխատավարձ՝ 150 000
Այլ նշումներ՝ Փորձը կդիտվի առավելություն

Հաշվապահի #գործկա Թաքս Լոու ընկերությունում

Ընկերություն՝ Թաքս Լոու ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան, Աբովյան 31
Հեռախոս՝ +374(93)-54-56-27
Էլ․ փոստ՝ taxlawllc3@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջվում է գլխավոր հաշվապահ ՀԾ 7-ի իմացությամբ։ Աշխատավարձը սկսած 250․000 դրամից։ Հետաքրքրված անձանց առաջարկվում է իրենց ինքնակենսագրություններն ուղարկել taxlawllc3@gmail.com հասցեին:
Պահանջներ՝ ՀԾ Հաշվապահ 7-ի, e-invoicing, taxservice, exel trade. Gov. Am, tax-stamp. Taxservice. Am համակարգերի պարտադիր իմացություն։

Աշխատողի աշխատանքի փոփոխություն
Նաիրա.
Բարև Ձեզ: ՀՀ Աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածով կարելի է աշխատողին տեղափոխել (փոխադրել) նույն գործատուի մոտ այլ աշխատանքի։

Եթե անձը երկքաղաքացի է
Անի․
Բարև Ձեզ։ Կխնդրեի հնարավորության դեպքում պատասխանել։ Անձը գրանցված աշխատող է և ունի ՀՀ քաղաքացիություն, ինչ որ մի պահից ստանում է նաև այլ երկրի քաղաքացիություն, հետագայում լինելով երկքաղաքացի, ՀՀ քաղաքացիությունը չկորցնելով և չունենալով կացության քարտ, հնարավո՞ր է արդյոք այլ երկրի տրամադրված անձնագրով շարունակել աշխատել ՀՀ ում։

Գործուղում համատեղությամբ աշխատելու դեպքում
Սաթենիկ․
Բարև Ձեզ։ Հարցս այսպիսին է․ եթե անձը համատեղությամբ է աշխատում, և նրա հիմնական աշխատատեղից տրամադրում եմ գործուղման մասին տեղեկանք, ապա մյուս աշխատավայրում դա կարո՞ղ են համարել հարգելի բացակա, և եթե, այո՛, ապա աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածով է դա սահմանվում:

Ֆրիլանս աշխատանք
Մարիամ․
Բարև ձեզ, օտարերկրա կազմակերպությունը իրեն ֆրիլանս ծառայություն մատուցելու համար պարտադրում է ԱՁ բացել և հարկ վճարել։ Կասե՞ք՝ մոտավոր ի՞նչ հարկեր եմ վճարելու։ Ամսական եկամուտը ֆրիլանս ծառայություններից 200 000 դրամ կստացվի մոտավոր։ Նաև այլ վայրում գրանցված աշխատող եմ։

ՀԿ նախագահի վարձատրություն
Տիգրան․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ "Կամավոր աշխատանքի մասին" օրենքի հետ կապված երկու հարց ունեմ։
1․ ՀԿ-ի նախագահը չի վարձատրվում։ Պե՞տք է կնքել նրա հետ կամավոր աշխատանքի մասին պայմանագիր , թե՞ չէ։
2․ ՀԿ-ի հիմնադիր-անդամը կատարում է ՀԿ-ի գրասենյակային աշխատանքները և նույնպես չի վարձատրվում։ Պե՞տք է նրա հետ կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, թե՞ չէ։
ՀԿ-ի նախագահը կարո՞ղ է վարձատրություն չստանալ, թե՞ պարտականությունները կատարելու համար պետք է անպայման վարձատրվի։

Տնօրենը մեկնում է ֆիզ. արձակուրդ
Սոֆյա․
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը ով հանդիսանում է ՍՊԸ-ի 100% բաժնետեր և գրանցված է որպես տնօրեն, 22.11.23թ-ին գնալու է ֆիզ․ արձակուրդ:
Հարց 1. Պե՞տք է արդյոք տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դնել այլ աշխատակցի վրա, և ի՞նչ կարգով է դա արվում:
Հարց 2. Կարո՞ղ է արդյոք նույն աշխատակիցը ֆիզ․ արձակուրդ գնալ մի կազմակերպությունից , բայց ընդունվել որպես գրանցված աշխատող մեկ այլ կազմակերպությունում, քանի որ աշխատանքը հեռավար է (Հայաստանում): Ինչպե՞ս է օրենսդրորեն կազմակերպվում նման հարցերը:
Շնորհակալություն:

Հաշվապահի #գործկա Թի Ըքաունթ ընկերությունում

Ընկերություն՝ «Թի Ըքաունթ» ՍՊԸ
Հասցե՝ Քաղաք Երևան, Փոքր կենտրոն, Իսրայելյան 37, 1/1
Հեռախոս՝ 011-408-608
Էլ․ փոստ՝ hr@taccount.am
Թափուր աշխատատեղ՝ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Եթե դու մոտիվացված ես նոր գիտելիքներ ստանալու, մասնագիտական աճ գրանցելու և լավագույն թիմում աշխատելու, ապա կարող ես միանալ մեր թիմին, մենք սպասում ենք քեզ։
Աշխատանքի նկարագրություն՝
«Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահների:
Հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառման պարտականությունների ամբողջ շարքի համար:
Աշխատանքային պարտականություններ՝
- Հաշվապահական հաշվառման վարում
- Հաշվետվությունների կազմում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
- Բանկային գործառնությունների ձևակերպում
- Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում
- Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում
- Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում
- Եկամուտների, ծախսերի հաշվառում
- Ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունների մուտքագրում
- Առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերի գրանցում
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:
Հավելյալ տեղեկություններ՝
Ինչ առավելություններ է տալիս «Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն իր աշխատակիցներին՝
- Կայուն աշխատանք
- Մրցակցային աշխատավարձ
- Լրացուցիչ վճարովի արձակուրդային օրեր
- Անվճար LUNCH
- Կորպորատիվ միջոցառումներ
- Աշխատակիցներին տրամադրում է օրենքով սահմանված բոլոր արտոնություններն ու իրավունքները
- Փորձառու թիմ ղեկավարներ, ովքեր մանրակրկիտ աշխատանք են տանում յուրաքանչյուր աշխատողի հետ
- Մշակվում է կորպորատիվ փոխհատուցման պլան։
Պահանջներ: Պահանջվող որակավորումներ - Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
- Համափատասխան մասնագիտական աշխատանքային փորձ
- Հաշվապահական հաշվառման ստանդարտների, ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
- ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն
- Արագ կողմնորոշվելու, հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Հայերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն, անգլերենի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Այլ նշումներ: Ընկերությունն աշխատում է հնգօրյա աշխատանքային ռեժիմով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00 - 18։00։


Հաշվապահի #գործկա ԱԼԻԳԱ ընկերությունում

Ընկերություն` ԱԼԻԳԱ
Հասցե` ք. Երևան, Մամիկոնյանց փող. 50
Հեռախոս` +37491875854
Էլ․ փոստ` allasargsyan26 շնիկ yahoo.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքային փորձը՝ 1 տարի
Պահանջվող հմտություններ`
- հարկային օրենսդրության իմացություն
- MS Office, Excel, E-invoicing իմացություն
- էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների կազմում և ներկայացում, վիճակագրական հաշվետվությունների կազմում և ներկայացում, ԵՏՄ դարանով և Վերո համակարգով աշխատելու ունակություն

Առաջատար մասնագետի #գործկա ԱԼԻԳԱ ընկերությունում

Ընկերություն` ԱԼԻԳԱ
Հասցե` ք. Երևան, Մամիկոնյանց փող. 50
Հեռախոս` +37491875854
Էլ․ փոստ` allasargsyan26 շնիկ yahoo.com
Թափուր աշխատատեղ՝ Առաջատար մասնագետ հաշվապահական հաշվառման ոլորտում
Պահանջվող հմտություններ`
- հարկային օրենսդրության իմացություն
- MS Office, Excel, E-invoicing իմացություն
- էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների կազմում և ներկայացում, վիճակագրական հաշվետվությունների կազմում և ներկայացում, ԵՏՄ դարանով և Վերո համակարգով աշխատելու ունակություն
Աշխատավարձ՝ 180 000

Պարտականությունների փոխանցում այլ աշխատակցի
Աննա․
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ եթե աշխատակիցը գտնվում է ամենամյա արձակուրդի մեջ, կարելի՞ է նրա պարտականությունները դնել իրանից բարձր պաշտոն զբաղեցնողի վրա և համաձայնության դեպքում պե՞տք է նրա հետ կնքվի համաձայնագիր: Կանխավ շնորհակալություն:

Աշխատողը ճանաչվել է հաշմանդամ
Անի․
Բարև Ձեզ։
Եթե աշխատողը ամիսներ շարունակ եղել բյուլետենի մեջ, ու հիմա իր վերջին բյուլետենը ավարտվել է սեպտեմբերի 15-ին, ու իրեն պետք է արդեն երկրորդ կարգի հաշմանդամ ճանաչեն, չի կարող աշխատել, ինչպե՞ս է կարգը, ե՞րբ պետք է նրան ազատել աշխատանքից ու ո՞ր հոդվածի հիման վրա, ո՞ր ամսաթվով, բյուլետենի մեջ գրված է, որ ավարտվում է սեպտեմբերի 15-ին, ուր որ պետք է ներկայանա աշխատանքի սեպտեմբերի 16-ին:

Ընկերությունը ունի իրանցի աշխատակից
Կարեն․
Բարև Ձեզ։ Ընկերությունը ունի իրանցի աշխատակից, ով չունի ՀՀ անձնագիր, սոց․ քարտ, կացության քարտ։
Հարց 1․ Այդ աշխատակցի հետ կար՞ող եմ կնքել պայմանագիր
Հարց 2․ Առանց այդ փաստաթղթերի որքա՞ն ժամանակ կարող է աշխատել։
Հարց 3․ Այդ աշխատակցին վճարված աշխատավարձը պե՞տք է հարկեմ եկամտային հարկով 20 տոկոս՝ ցույց տալով եկամտային հարկի հաշվետվությունում այլ տողի մեջ։
Հարց 4․ Շահութահարկից կար՞ող եմ նվազեցնել այդ աշխատավարձը։

Նոր պայմանագիր աշխատակցի հետ
Սոֆյա․
Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը վերադարձել է երեխայի խնամքից, և այս ընթացքում աշխատանքի վճարման էական փոփոխություններ են տեղի ունեցել: Արդյո՞ք ճիշտ է նոր պայմանագիր կապել աշխատակցի հետ՝ պայմանագրի սկիզբը նշելով խնամքի արձակուրդից վերադառնալու օրը:

Ավագ հաշվապահի #գործկա ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ ընկերությունում

Ընկերություն՝ ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ
Էլ․ փոստ՝ hr@ecoville.am
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ
Աշխատանքային պարտականություններ՝
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում,
- Ստացած ծառայությունների, ապրանքների ներմուծման փաստաթղթերի ձևակերպում,
- Հիմնական միջոցների ձևակերպում և հաշվառում,
- Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում,
- Կազմակերպության աշխատակազմի հետ կապված բոլոր ծախսերի հաշվարկում և ձևակերպում /աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդայիններ, նպաստներ, տրանսպորտային, գործուղման ծախսեր/,
- Հարկային հաշվետվությունների կազմում:
Պահանջվող որակավորում՝
- Բարձրագույն կրթություն,
- Հարկային և աշխատանքային օրենսգրիքի լավ իմացություն,
- Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի իմացություն,
- Ֆինանսական հաշվառման վարման ձևերի և կարգի, հաշվապահական ընթացակարգերի, օրենքների, կանոնակարգերի, և ստանդարտների իմացություն,
- MS Office-ի, ՀԾ Հաշվապահ-7 ծրագրի իմացություն, 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Նվազագույնը 3 տարվա փորձի առկայություն տվյալ ոլորտում,
- Թիմային աշխատանքի կարողություն:
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ռեզյումեն hr@ecoville.am էլ.փոստի հասցեին` (subject) վերնագիր տողում պարտադիր նշելով «Ավագ հաշվապահ» անվանումը:

Հաշվետար-գանձապահի #գործկա Նարինջ Ֆրութ ընկերությունում

Ընկերություն՝ Նարինջ Ֆրութ ՍՊԸ
Հասցե՝ Արմավիր գ․ Գայ (Մեյմանդարի շուկա)
Հեռախոս՝ 077282918
Էլ․ փոստ՝ njdehakobyan@mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-գանձապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Կատարել հաստիկից բխող առաջադրանքներ, կանխիկ գումարի հետ աշխատանք, դրամարկղի վարում։
Պահանջներ՝ Ունենալ նվազագույնը 6 ամսվա աշխատանքային փորձ, լինել պարտաճանաչ, թիմում աշխատելու ունակություն
Աշխատավարձ՝ 200,000-ից սկսած
Վերջին մեկնաբանություններ