
Աշխատանք համատեղությամբ
Հովհաննես․
Բարև ձեզ, ես համատեղությամբ աշխատում եմ երկու դպրոցում։ 11 ժամ մի դպրոցում, 16 ժամ մյուս դպրոցում։ Ուզում եմ իմանալ՝ օրենքով թույլատրվու՞մ է արդյոք 5-օրյա աշխատանքային շաբաթվա մեջ 2 օր գնալ մի դպրոցը, 3 օր՝ մյուս դպրոցը։ Կա՞ ամրագրված օրենք աշխատանքային օրենսգրքում։ Կանխավ շնորհակալություն։

Լրացուցիչ աշխատանք
Անի․
Բարև Ձեզ։
Եթե աշխատողն աշխատանքի է ընդունվել հաստիքով, և աշխատանքի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել, որ նա իր համաձայնությամբ աշխատանքի ավարտից հետո կատարի մեկ այլ աշխատանք, այս դեպքում ինչպե՞ս կարելի է վարվել՝ տալ ներքին հրաման, որ համաձայն է ընդգրկվել այլ աշխատանքներում, թե՞ նրա հետ կնքել երկրորդ աշխատանքային պայմանագիր, թե՞ ուղղակի դիմում վերցնել, որ համաձայն է այլ աշխատանք կատարել:

Պարտադիր բժշկական զննություն
Իրինա․
Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ զանգերի կենտրոնի գիշերային հերթափոխով աշխատողները արդյո՞ք համարվում են ԱՕ 249 հոդվածով սահմանված պարտադիր բժշկական զննություն անցնող աշխատողներ։ Շնորհակալություն։

Հաշվապահի #գործկա Թաքս Լոու ընկերությունում

Ընկերություն՝ Թաքս Լոու ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան, Աբովյան 31
Հեռախոս՝ +374(93)-54-56-27
Էլ․ փոստ՝ taxlawllc3@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջվում է գլխավոր հաշվապահ ՀԾ 7-ի իմացությամբ։ Աշխատավարձը սկսած 300․000 դրամից։ Հետաքրքրված անձանց առաջարկվում է իրենց ինքնակենսագրություններն ուղարկել taxlawllc3@gmail.com հասցեին:
Պահանջներ՝ ՀԾ Հաշվապահ 7-ի, e-invoicing, taxservice, exel trade. Gov. Am, tax-stamp. Taxservice. Am համակարգերի պարտադիր իմացություն։

Հաշվապահի #գործկա


Ազատում աշխատանքից
Անի․
Բարև ձեզ։ Եթե աշխատողը աշխատանքի է ընդունվել այս տարվա հունիսի 20-ին և այսօր տեղեկացրել է, որ չի ցանկանում աշխատել, քանի որ այլ տեղից աշխատանքի հրավեր է ստացել, կարելի է եթե այսօր ազատման դիմում է ներկայացրել, նրան մեկ շաբաթից ազատել աշխատանքից, թե՞ պարտադիր պետք է 30 օրն անցնի, նոր ազատվի:

Փոխարինող աշխատողի ազատում
Անի․
Բարև ձեզ։ Եթե աշխատողը չվճարվող արձակուրդի մեջ է, և նրան փոխարինող է ընդունվել, և պայմանագրում ազատման ժամկետի տեղը նշվել է մինչև առաջին աշխատողի աշխատանքի ներկայանալը, հիմա առաջին աշխատողը առողջացել է և վերադարձել աշխատանքի, հիմա երկրորդ (փոխարինող) աշխատողին օրենքի ո՞ր հոդվածով պետք է ազատել և ազատման հրամանը ինչպես ձևակերպել։

Հաշվապահի #գործկա ԱԼԻԳԱ ընկերությունում


Օտարերկրացու՝ աշխատանքի ընդունում
Գոհար․
Բարև Ձեզ․ Հարցս էսպիսին է․
Ազգությամբ հնդիկներին ինչպե՞ս ենք աշխատանքի ընդունում։ Միայն օտարերկրյա անձնագիր ունեն։

Գլխավոր հաշվապահի #գործկա DoubleTree by Hilton Yerevan ընկերությունում

Ընկերություն՝ DoubleTree by HIlton Yerevan
Հասցե՝ Գրիգոր Լուսավորիչ 4/2, 0015, Երևան, ՀՀ
Հեռախոս՝ +37411 555 333,
Էլ․ փոստ՝ hr@doubletreebyhiltonyerevan.com
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ ԴաբլԹրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթրը փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող նոր թիմակցի, ով կիսում է ընկերության տեսլականը և պատրաստ է աշխատել մեր պրոֆեսիոնալ թիմում։
Հիմնական պարտականություններն են`
- Պահպանել Ընկերության ակտիվները, կազմակերպել և վերահսկել նյութական արժեքների կանոնավոր գույքագրումները, ապահովել ակտիվների (հիմնական միջոցների) ձեռք բերումների, դրանց մաշվածության, վերագնահատման և օտարման հաշվառումները.
- Իրականացնել աշխատավարձի ամսական հաշվարկները, հաշվարկել և փոխանցել անձնակազմի աշխատավարձերը և այլ համարժեքները, ծառայությունների պայմանագրերով վճարումները, ինչպես նաև Ընկերության գործունեությունից բխող հարկերը, պարտավորությունները, տուրքերը և պարտադիր վճարները.
-Կազմել և հանձնել ՀՀ օրենսդրությանը համապատասխան ամսական, եռամսյակային, տարեկան և այլ պարբերական պարտադիր հաշվետվությունները, ինչպես հարկային, այնպես էլ մյուս տեղական մարմիններին, - Հետևել հարկային օրենսդրության փոփոխություններին և խորհրդատվություն տրամադրել ֆինանսական պատասխանատուին,
- Կազմել անսխալ հաշվապահական հաշվետվություններ և ներկայացնել դրանց արդյունքները.
- Տրամադրել տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն ֆինանսական պատասխանատուին.
- Վերանայել և առաջարկել փոփոխություններ հաշվապահական հաշվառման համակարգերում և ընթացակարգերում.
- Մասնակցել ֆինանսական ստանդարտների սահմանմանը.
- Կազմել հաշվետվություններ ներքին և արտաքին աուդիտի համար՝ ապահովելով համապատասխանությունն,
-Պլանավորել, կազմակերպել և վերանայել հաշվապահական հաշվառման անձնակազմի աշխատանքը. - Մշակել և փաստաթղթավորել բիզնես գործընթացները և հաշվապահական հաշվառման քաղաքականությունը՝ ներքին վերահսկողությունը պահպանելու նպատակով,
- Իր պաշտոնի շրջանակներում կատարել այլ առաջադրանքներ, որոնք համապատասխանում են վերջինիս բնութագրին` ներքին քաղաքականությանն ու ընթացակարգերին և տեղական օրենսդրությանը համապատասխան:
Պահանջներ: • Բարձրագույն կրթություն ֆինանսների կամ հարակից ոլորտներում, - Ցանկալի է հինգ տարվա աշխատանքային փորձ
- ՀԾ-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- ՀՀ հարկային օրենսդրության, Հաշվապահության հաշվառման և աշխատանքային օրեսգրքի գերազանց գիտելքիներ
- Լարված իրավիճակներում կողմնորոշվելու հմտություն,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
- MS office փաթեթի, հատկապես excel ծրագրի գերազանց իմացություն:
Այլ նշումներ՝ Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել CV hr@doubletreebyhiltonyerevan.com էլ. հասցեին: Խնդրում ենք վերնագրել Ձեր նամակը պաշտոնի անվանումով՝ «Chief Accountant»: Տեղեկացնում ենք, որ միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հեռավար աշխատանք
Գոհար․
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ հուշել՝ ՀՀ ո՞ր օրենքով է թույլատրվում հեռավար աշխատանքը ՀՀ-ում: Օրենքի հղում կարո՞ղ եք տալ։

Աշխատողին չեն գրանցում
Անուշ․
Ու՞մ դիմել և ինչպե՞ս վարվել, երբ տարիներ շարունակ աշխատողին չեն գրանցում։

Ուսումնական պրակտիկայի ձևակերպում
Iskan.
Բարև Ձեզ։ Գեղեղկության սրահ աշխատացնող ԱՁ-ն, որը աշխատում է միկրոյի տակ, ցանկանում է ուսումնական պրակտիկա անցկացնել 9-րդ դասարանը ավարտած աշակերտի համար։ Ինչպե՞ս պետք է այդ ամենը ձևակերպել, ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, և արդյո՞ք պետք է հարկայինով դա ձևակերպել։ Կանխավ շնորհակալություն։

Աշխատանքից ազատվելու առաջարկություն
Դավիթ․
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, կանխավ շնորհակալություն: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդված 2-ին կետի գործատուն ցանկանում է լուծել ինձ հետ կնքված անժամկետ աշխատանքային պայմանագիրը։ Սակայն այդ մասին նախապես չի ծանուցել։ Զանգահարելով ինձ կադրերի բաժնից՝ առաջարկում են դիմումիս համաձայն դուրս գամ աշխատանքից 3 ամիս աշխատավարձ վճարելու պայմանով, հակառակ դեպքում ավելի վատ կլինի։ Խնդրում եմ օգնեք՝ կարո՞ղ եմ հրաժարվել այդ առաջարկից, և եթե հրաժարվեմ՝ ինչի՞ կարելի է սպասել։ Ասեմ նա,և որ ինձ առաջակում է աշխատանք իմ բնակության վայրից 150 կիլոմետր հեռավորության վրա այլ մասնաճյուղում։ Արդյո՞ք ունեն դրա իրավունքը։

Լրացուցիչ աշխատանքի համար պայմանագիր
Անի․
Եթե աշխատողն ընկերությունում աշխատում է շաբաթական 5 օր 8 ժամով, հաստիքային աշխատող է, ընկերությունում կարիք է առաջացել, որ այդ աշխատողը լրացուցիչ կատարի վարչական սենյակի վերանորոգում իր աշխատանքային ժամի ավարտից հետո, ինչպե՞ս պետք է վարվել, գիտեմ, որ չի թույլատրվում նույն մարդու հետ երկու տեսակի պայմանագիր կնքել, ինչպե՞ս ձևակերպել այդ աշխատողի աշխատած լրացուցիչ ժամերը, առանձին տաբել պե՞տք է գրվի, թե՞ ոչ, նոր պայմանագիը պե՞տք է գրվի, թե՞ ոչ, խնդրում եմ մանրամասն նկարագրեք։

Վճարում հավելյալ աշխատանքի համար
Արմեն․
Բարև Ձեզ։ Հերթափոխով աշխատանքի դեպքում, եթե աշխատակացիներից մեկը արձակուրդի մեջ է, մյուս աշխատակիցները ավելի խիտ գրաֆիկով են աշխատում, արդյո՞ք գործատուն պետք է վճարի հավելյալ աշխատանքի համար։ Եթե այո, ապա ինչպե՞ս հաշվարկել։

Արդյո՞ք աշխատանքը համատեղությամբ է
Եվա․
Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ համատեղությամբ աշխատանք համարվու՞մ է մեկ աշխատանքի վայրում աշխատանքային պայմանագրով աշխատելը, մյուսում քաղաքացիաիրավական պայմանագրով։

Հաշվապահի #գործկա Սինեմասթար ընկերությունում

Ընկերություն՝ Սինեմասթար
Հեռախոս՝ +37455054448
Էլ․ փոստ՝ career@cinemastar.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Սինեմասթարը աշխատանքի է հրավիրում ավագ հաշվապահի:
Ոլորտ՝ ծառայությունների մատուցում, մանրածախ վաճառք
Գտնվելու վայր՝ Ծիծեռնակաբերդի խճ. 3
Աշխատանքային գործառույթներ՝
-Ընկերության Հաշվապահական հաշվառման վարում,
-Դրամարկղային գործառնությունների իրականացում,
-Բանկային գործարքների վարում՝ դրամային և արտարժույթով,
-Դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների վարում,
-Աշխատավարձի հաշվարկ, աշխատավարձի վերաբերյալ ներքին կառավարչական հաշվետվությունների կազմում,
-Ներմուծման և արտահանման գործարքների իրականացում,
-Հարկային և վիճակագրական հաշվետվությունների կազմում (ամսական, եռամսյակային, տարեկան),
-Ղեկավարության կողմից տրվող այլ հանձնարարություններ:
Պահանջներ՝
Կրթություն․
Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում
Փորձառություն․
-Առնվազն 3 տարվա համանման աշխատանքային փորձ,
-ՀՀ ԱՕ և Հարկային օրենսգրքի իմացություն,
-1C 8.3 бухгалтерия, зуп և E-invoicing ծրագրի տիրապետում,
-Ռուսերենի տիրապետում
Դիմելու ընթացակարգ՝
Սույն պաշտոնի համար դիմել կարող եք՝ Ձեր CV-ն ուղարկելով նշված էլ. հասցեին, առարկա դաշտում պարտադիր նշելով Ավագ հաշվապահ անվանումը։
Համապատասխան թեկնածուների հետ կապ է հաստատվում 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Գլխավոր հաշվապահի #գործկա Դեմոլաբ տեղեկատվական կենտրոն ՀԿ-ում

Ընկերություն՝ Դեմոլաբ տեղեկատվական կենտրոն ՀԿ
Հասցե՝ ք․Երևան, Արամի 64
Հեռախոս՝ 095 506305
Էլ․ փոստ՝ shanahit@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
- Ընկերության գործունեության համար անհրաժեշտ բանկային փոխանցումների կատարում,
- Ֆինանսական փաստաթղթերի ընդունում կամ տրամադրում, եկամուտների և ծախսերի վերահսկում,
- Ծրագրային ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
- Աշխատավարձերի հաշվարկում և տրամադրում, ինչպես նաև այլ վճարման ենթակա գումարների ժամանակին փոխանցում,
- Հաշվապահական հաշվառումների և դրանց պահպանման համար անհրաժեշտ առաջնային փաստաթղթերի ստեղծում,
- Տեղեկատվության հաշվառում հաշվապահական համակարգում և առաջնային փաստաթղթերի համապատասխանության վերահսկում,
- Տեղեկատվության կամ փաստաթղթերի ճշգրիտ և ժամանակին ներկայացում կարգավորող մարմնին՝ օրենսդրական պահանջների խստիվ պահպանմամբ, և համապատասխան վերահսկողություն,
- Հարկային ստուգման ընթացքում փոխգործակցություն հարկային մարմինների հետ՝ առավելագույնս հետևելով օրենսդրության պահանջներին և ընկերության շահերին,
- Ընկերության հաճախորդների կամ գործընկերների հետ բանակցությունների և գործերի վարում իր իրավասության սահմաններում:
Պահանջներ՝ - Նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում
- Բարձրագույն կրթություն տնտեսության, ֆինանսների ոլորտում
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը պարտադիր է
- Սեղմ ժամկետում բարձր արդյունավետությամբ աշխատելու ունակություն
- Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություն
- ՀԾ իմացություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն (Excel, Word)
- Հաշվապահական հաշվառման ՀՀ օրենսդրության իմացություն
- Ֆինանսական հաշվետվությունների հիմունքների իմացություն

Հաշվետարի #գործկա Աբրահամյան և գործընկերներ ընկերությունում

Ընկերություն՝ Աբրահամյան և գործընկերներ ՍՊԸ
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծ 67ա
Հեռախոս՝ +(374)91-00-90-20
Էլ․ փոստ՝ gayane@partners.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար (հաշվապահ)
Աշխատանքի նկարագրություն՝
• Սկզբնական փաստաթղթերի մուտքագրում ՀԾ հաշվապահ ծրագրային բազա.
• հաշիվների դուրս գրում,
• ստացված հաշիվների մուտքագրում,
• բանկային քաղվածքի մուտքագրում ՀԾ հաշվապահ ծրագրային բազա,
• հաշվապահության հետ կապված այլ հանձնարարություններ
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ ժամը 10:00-18:00
Պահանջներ՝
• Հաշվապահական հաշվառման ոլորտում առնվազն մեկ տարվա փորձ
• ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն
• E-invoicing և այլ հարակից հաշվապահական ծրագրերի իմացություն
• Excel ծրագրի իմացությունը ցանկալի է
• սովորելու ձգտում
Աշխատավարձ՝ Պայանագրային՝ կախված գիտելիքներից և սովորելու ունակությունից
Այլ նշումներ՝ Տվյալ հայտարարությանը համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել gayane@partners.am էլ.հասցեին կամ զանգահարել 091009020 հեռախոսահամարով:
Վերջին մեկնաբանություններ