Tag: աուդիտ
Եկամուտների և ծախսերի ներքին աուդիտի կատարելագործումը ՀՀ-ում
Աննա Բադալյան.
Բարև բոլորին: Ինչպե՞ս “Եկամուտների և ծախսերի ներքին աուդիտի կատարելագործումը ՀՀ-ում” վերնագրով աշխատությունը բաժանեմ գլուխների: Նախապես շնորհակալություն:
Որակավորվել է 4 աուդիտոր
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում մարտի 10-ին տեղի ունեցած աուդիտորների որակավորման քննության ադյունքները: Հրավիրված 22 դիմորդներից քննությանը մասնակցել է 15-ը, որոնցից 4-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի մարտի 14-ի դրությամբ որակավորման վկայական ունի թվով 179 աուդիտոր:
Աղբյուր` Minfin.am
Հայաստանում լիցենզավորված են 33 աուդիտորական կազմակերպություն և 9 անհատ աուդիտոր
Այս տարվա հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 9 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 1 լիցենզիայի գործողություն, ևս 1 լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից: Մանրամասն
Աուդիտի կնիք
Տիգրան.
Ընկերությանը անհրաժեշտ է բալանսի աուդիտի կնիք: Չի աշխատում, ունի ընդամենը 570000 ծախսեր 0 եկամուտով: Խնդրում ենք մեզ ասել ինչ գումարով կդրվի կնիք: Խնդրում ենք ուղարկել հեռախոսահամար և հասցե:
Հայաստանում որակավորված 109 աուդիտոր կա
Ֆինանսների նախարարությունը հրապարակել է աուդիտորների որակավորման հերթական քննության արդյունքները: 16 դիմորդներից քննությանը մասնակցել է 14-ը, որոնցից որակավորված աուդիտորի վկայական է շնորհվել երկու դիմորդի:
Աուդիտորների որակավորման հանձնաժողովը որոշում է կայացրել որակավորման վկայական տրամադրել նաև Մանրամասն
Այսօր ստանդարտների համաշխարհային օրն է
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ստանդարտների համաշխարհային օրվա կապակցությամբ այցելել է Ստանդարտների ազգային ինստիտուտ: ՀՀ կառավարության ղեկավարը շրջել է ինստիտուտի լաբորատորիայում և ծանոթացել է ինստիտուտի հնարավորություններին և աշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ինստիտուտի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ:
Ապա ՀՀ վարչապետը եղել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի հաշվապահության ուսումնահրատարակչական կենտրոնում, որտեղ Մանրամասն
Որակավորվել է երեք աուդիտոր
Հուլիսի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել աուդիտորների որակավորման քննություն: 13 դիմորդներից քննությանը մասնակցել է 11-ը, որոնցից երեքին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական: 2009 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ անցկացվել է աուդիտորների որակավորման 4 քննություն: Արդյունքում 52 դիմորդներից քննությանը մասնակցել է 45-ը, որոնցից 13-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական: Մանրամասն


