Tag: ԱՊՊԱ

Կարելի՞ է ՀՄ-ն լուծարել և հարկային տեսանկյունից ծախս ճանաչել

Նարինե․

Բարև ձեզ, ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ բեռնատար ավտոմեքենան վթարի է ենթարկվել և այլևս պիտանի չէ շահագործման։ ԱՊՊԱ-ն վնասը արձանագրել է 8 մլն, իսկ փոխհատուցելու է առավելագույն չափով՝ 1,6 մլն։ Արդյո՞ք կարելի է այս դեպքում մեքենան լուծարել և հարկային տեսանկյունից ծախս ճանաչել և եթե այո, ի՞նչ հիմքեր են պետք դրա համար։

Կարդալ ավելին Կարելի՞ է ՀՄ-ն լուծարել և հարկային տեսանկյունից ծախս ճանաչել

Աշխատողն ընկերության մեքենան վթարի է ենթարկել

Գոհար․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ, օգնեք խնդրում եմ. Աշխատողն ընկերության մեքենան վթարի է ենթարկել, վնասել է մեքենայում եղած բեռը, չի տեղեկացրել ոչ ԱՊՊԱ-յին, ոչ գործատուին, նախապես կանխիկ գումար է վերցրել տնօրենից պարտքով: Երբ տնօրենն իմացել է պատահածի մասին, փոխհատուցում է պահանջել, աշխատողը դիմել է շանտաժի, իբր իրեն սպառնացել են, ծեծել են: Գործատուն աշխատանքից ազատման ի՞նչ ընթացակարգ պետք է վարի, արդյո՞ք 113-րդ հոդվածի 6-րդ կետը հիմք չէ առանց ծանուցման և կարգապահական տույժերի հեռացման։

Կարդալ ավելին Աշխատողն ընկերության մեքենան վթարի է ենթարկել

Ավտոմեքենայի ապահովագրության գումար

Եվա․

Բարև Ձեզ, խնդրում եմ ասել՝ ավտոմեքենայի ապահովագրության գումարը կապիտալացման ենթակա՞ է։

Կարդալ ավելին Ավտոմեքենայի ապահովագրության գումար

Շրջանառության հարկ ԱՊՊԱ հատուցումից

Ելենա․

Բարև ձեզ: Կազմակերպությունը (ՍՊԸ) աշխատում է շրջանառության հարկով: Ապահովագրական կազմակերպությունից ստացել է ԱՊՊԱ հատուցում 20 000դր․։ Այդ գումարը արդյո՞ք պետք է հարկվի շրջանառության հարկով։

Կարդալ ավելին Շրջանառության հարկ ԱՊՊԱ հատուցումից

ԱՊՊԱ հատուցման հարկում

Արեն․

Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Ունի գրանցված ավտոմեքենա: ԱՊՊԱ պատահարի գծով ստացել է փոխհատուցում ապահովագրական ընկերությունից 350 000 դրամ: Հարցս հետևյալն է՝ 350 000 դրամը արդյո՞ք պետք է հարկվի և շահութահարկով և ԱԱՀ-ով։

Կարդալ ավելին ԱՊՊԱ հատուցման հարկում

ԱՊՊԱ փոխհատուցում

Անի․

Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպության մեքենայի համար ԱՊՊԱ կազմակերպությունից պատահարի համար ստացվել է փոխհատուցում: Այդ ստացված գումարն ինչպե՞ս ձևակերպել, ի՞նչ ձևակերպումներ տալ, որ գործընկերների մնացորդների մեջ չարտացոլվի: Շնորհակալություն։

Կարդալ ավելին ԱՊՊԱ փոխհատուցում

Գումարի վերադարձ ապահովագրական ընկերությունից

Հայկ․

Բարև Ձեզ: 2022թ. ընթացքում ընդհատված ԱՊՊԱ պայմանագրի համար ապահովագրական ընկերությունը վերահաշվարկ է կատարել և մեզ հետ է փոխանցել որոշակի գումար: Այդ գումարը ճանաչել եմ եկամուտ: Շահութահարկի տարեկան հաշվարկում արդյո՞ք պետք է ցույց տալ այդ եկամուտը և ո՞ր տողում: Նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Գումարի վերադարձ ապահովագրական ընկերությունից

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Հայկ.

Բարև Ձեզ: Այսպիսի իրավիճակում եմ հայտնվել. 2021թ. ամբողջությամբ վճարվել է մեքենայի ԱՊՊԱ գումարը՝ հաշվարկային փաստաթղթի հիման վրա: Այս տարի այդ մեքենան օտարվել է: Ապահովագր. ընկերությունը վերահաշվարկի արդյունքում գումարի ավել մասը հետ է փոխանցել մեր բանկային հաշվին: Այդ գործարքը հաշվապահորեն ինչպե՞ս ձևակերպեմ: Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Տալ հաշվապահական ձևակերպումներ

ԱՊՊԱ պայմանագրի կանխիկ վճարում

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ՍՊԸ իր ընկերությն պատկանող տրանսպորտային միջոցներ ԱՊՊԱ անում էր օնլայն եղանակով, աշխատակցի քարտին դրամարկղից մուտքագրվում էր գումար, և քարտի միջոցով արվում ԱՊՊԱ, նշեմ, որ օնլայն ԱՊՊԱ ՍՊԸ հաշվեհամարից չի լինում, հիմա այս կանխիկ գործառույթների հետ կապված նման ձևով ԱՊՊԱ-ն խնդիր չի՞ առաջացնի: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ԱՊՊԱ պայմանագրի կանխիկ վճարում

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Հայկ.

Բարև Ձեզ:
Այսպիսի հարց ունեմ: Ընկերությանը պատկանող մեքենան վթարի է ենթարկվել, որից հետո ընկերությունը ստացել է հատուցման գումար ապահովագրական ընկերության կողմից՝ բանկային փոխանցումով: Այդ գործարքը ինչպե՞ս պետք է ձևակերպել:

Կարդալ ավելին Տալ հաշվապահական ձևակերպումներ

Կազմակերպությունը ապահովագրական փոխհատուցում է ստացել

Kristina.

Բարև Ձեզ:

1. Եթե ԱՊՊԱ-ից ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենայի համար փոխատուցվել է 100 000 դրամ, ապա դա դիտվու՞մ է որպես եկամուտ ՍՊԸ-ի համար (Շահույթահարկի պարզեցված հաշվարկի մեջ 0103 տողում լրացնե՞մ այդ 100 000-ը):

2. Այդ 100 000-ը ՍՊԸ-ն փոխանցել է ավտոտեխսպասարկման կազմակերպությանը վերանորոգման համար (փաստաթղթերով հիմնավորվել է), ապա այդ ծախսը ցույց տամ Շահութահարկի պարզեցված հաշվարկի մեջ 0201 տողում, թե՞ 0202 տողում:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ապահովագրական փոխհատուցում է ստացել

ԱՊՊԱ հատուցման գումարի ձևակերպում

Eva.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշել, թե ինչպես ձևակերպել ԱՊՊԱ հատուցման գումարը: Այդ գումարը ԱԱՀ հաշվետվությունում երևու՞մ է կամ հարկ առաջացնու՞մ է:

Կարդալ ավելին ԱՊՊԱ հատուցման գումարի ձևակերպում

Ի՞նչ ձևակերպում պետք է կատարել

Hasmik.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, ի՞նչ ձևակերպում պետք է կատարել, եթե կազմակերպության ավտոմեքենան վթարի է ենթարկվել: Մեղավորը դիմացի կողմն է, և նրա պատճառած վնասի համար ԱՊՊԱ-ն վճարել է: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ի՞նչ ձևակերպում պետք է կատարել

ՀԴՄ կտրոնի տրամադրում

Արման.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների ապահովագրությամբ, ինչպես նաև ինտերնետ ծառայություն է մատուցում, ունի հսկիչ-դրամարկղային մեքենա: Հարցս` ԱՊՊԱ-ի ժամանակ հսկիչ դրամարկղային կտրոն տրամադրվու՞մ է, թե՞ ոչ:

Կարդալ ավելին ՀԴՄ կտրոնի տրամադրում