Tag: արժեթղթեր
Արժեթղթերի օտարումից եկամուտներ
Կառլեն․
Արժեթղթերից ստացվող եկամուտները որպես նվազեցվող եկամուտ 149 հոդվածի 2րդ մասի 3րդ կետն ասում է․՝
“Հարկման բազան որոշելու նպատակով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված եկամուտները չեն համարվում նվազեցվող եկամուտներ (չեն նվազեցվում համախառն եկամտից), եթե ՝ ստացվում են կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, եթե այդ օտարումը կատարվում է կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում.”
Արդյո՞ք ձեռքբերում է համարվում միայն մի ուրիշ կողմի օտարուման արդյունքում ստացված բաժնեմասը, թե կազմակերպության 0-ից հիմնադրումն էլ է համարվում ձեռքբերում։ Այսինքն եթե ուրիշից չի գնել կամ նվեր ստացել բաժնեմասը, այլ կազմակերպությունը հենց ինքն է հիմնել, երկու տարվա ընթացքում օտարելու դեպքում հարկ կառաջանա՞, թե ոչ։
Արժեթղթերը որպես փոխհատուցում աշխատակիցներին
Էլեն․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունն իր աշխատակիցներին, բացի աշխատավարձի վճարումից, որպես փոխհատուցում տրամադրում է նաև միջազգային շուկայում ցուցակված իր արժեթղթերը, որոնք ժամանակի ընթացքում աշխատակիցները վաճառում են և ստանում եկամուտ։ Արդյո՞ք այդ եկամուտը հարկվում է։ Եթե հարկվում է, ապա այստեղ կիրառում ենք 10% դրույքաչափ, թե՞ դիտարկում որպես աշխատավարձի տարր և հարկում նաև 5% սոց․ վճար և դրոշմանիշային վճար։ Շնորհակալություն։
Բաժնետոմսերի առք ու վաճառք
Հովհաննես․
Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է, թե հարկվու՞մ է արդյոք և ինչպե՞ս է հարկվում արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսերի առք ու վաճառքի գործունեությունը։ Օրինակ՝ ամերիկյան Nasdaq-ից բաժնետոմսեր, արժեթղթեր գնել-վաճառելուց։
Ինչպե՞ս ստանալ ՀՎՀՀ
Մարիա.
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ ներդրում անել արժեթղթեր շուկայում։ Օգտվելու եմ արտասահմանյան կայքից, որը պահանջում է լրացնել tax identification number (TIN). որտե՞ղ պետք է դիմեմ դա ստանալու համար։
Արժեթղթերի բրոքերի լիցենզավորման համար խնդիրներ
Հասմիկ.
Բարև Ձեզ: Եթե ունեք արժեթղթերի բրոքերի լիցենզավորման համար խնդիրներ ու թեստեր՝ ուղարկեք hasmik_sahakyan_01 շնիկ mail.ru էլեկտրոնային հասցեին։ Անչափ շնորհակալ կլինեմ։
ԲԲԸ-ի դեպքում մասնակիցների թիվը ավելացնելու համար
Կարապետ.
1․ ԲԲԸ-ի դեպքում մասնակիցների թիվը ավելացնելու համար (այնպես, ինչպես ՍՊԸ-ում է) միջնորդ ունենալը պարտադիր չէ, այո՞։ Ու հնարավո՞ր է անսահմանափակ մասնակիցներին ավելացնել՝ փոփոխություն անելու դեպքում 10 000 դրամ պետ. տուրք վճարելով:
2. Միջնորդով արժեթղթեր թողարկելու դեպքում առնվազն որքա՞ն պետք է լինի ԲԲԸ-ի կապիտալը, հիմնականում ի՞նչ մուծումներ են արվում միջնորդներին։


