Tag: գործունեության հասցե
Ա/Ձ գրանցված է Շուշիում
Մելքոնյան.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին, եթե Ա/Ձ գրանցված է Շուշիում, իսկ գործունեության հասցեն` Երևանում, ապա պե՞տք է գրվի միմիայն հատուկ հաշիվ:
Ո՞ր հասցեն նշել որպես գործունեության հասցե
Armen.
Բարև: Խնդրում եմ խորհուրդ տալ: Որոշել եմ զբաղվել մեքենաների ու տարածքների հոտոզերծմամբ ու արոմատիզացիայով: Անհրաժեշտ սարքը դյուրակիր է, ծառայությունը կարելի է մատուցել և պատվիրատուի մոտ, և իմ ավտոտնակի մոտ: Իմ ավտոտնակից ընդհամենը պահանջվում է հոսանքի կետ: Հարց.
Ո՞ր հարկային դաշտում է հարմար աշխատել, և ձեռնարկություն բացելիս գործունեության վայրը ի՞նչ նշել` տան հասցեն, թե՞ ավտոտնակի: Կանխավ շնորհակալ եմ:
ԱՁ գործունեություն է իրականացնում տարբեր վայրերում
Վրույր.
Բարև Ձեզ: Եթե ԱՁ-ի գործունեությունն այնպիսին է, որ այն տեղի է ունենում տարբեր վայրերում, օրինակ` ոռոգման ցանցերի նախագծում և այլն: Այդ դեպքում հարկային պարտավորությունները կատարվում են գրանցման վայրու՞մ, թե՞ որտեղ: Կանխավ շնորհակալություն:
Ո՞ր հասցեն է նշվում հաշվետվություններում
Gurgen.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. հաշվետվությունների մեջ “հարկ վճարողի գտնվելու վայրը” տողը լրացնելիս նշվում է կազմակերպության իրավաբանակա՞ն հասցեն, թե՞ փաստացի գործունեության: Շնորհակալություն:
Կազմակերպությունը գործունեություն է ծավալում երկու տարբեր հասցեներում
Արման.
Բարև ձեզ: Կազմակերպությունը գործունեություն է ծավալում երկու տարբեր հասցեներում, երկու տեղ ունի դրամարկղային ապարատ: Այդ դեպքում ես երկու օբյեկտներից ֆիսկալը գումարեմ և մեկ մուտքի օրդերով գրանցեմ դրամարկղային գրքի մեջ, թե՞ առանձին մ/0N1 և մ/օN75: Շնորհակալություն:
Կազմակերպության գործունեության հասցեում փակցնելու ենթակա փաստաթղթեր
Sweet.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Ի՞նչ պարտադիր փաստաթղթեր է հարկավոր փակցնել ՍՊԸ-ի գործունեության հասցեում, որոնք ենթակա են հարկային տեսչության մարմինների կողմից ստուգման: Արդեն փակցրված են “Օրինակելի ձև հարկ վճարողի կողմից տեղեկություններ փակցնելու հայտարարությունը” և “Ոգելից/ալկոհոլային խմիչք և ծխախոտ վաճառելու թույլտվությունները”: Խնդրում եմ օգնեք ինձ լրացնել այլ անհրաժեշտ փաստաթղթեր, եթե դրանք կան: Նախապես շնորհակալ եմ:
Ընկերության գործունեության հասցեի հետ կապված
Սոնա.
Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ հաշվապահ եմ և իմ առաջին գործն եմ վերցրել և շատ եմ զգում Ձեր օգնության կարիքը: Ընկերությունը նորաբաց ՍՊԸ է, որը դեռ չունի գործունեության հասցե: Տնօրենը ցանկանում է վարձակալել տարածք: Ուղղակի գործունեության բնույթը այնպիսին է, որ տարածքը իրականում այդքան էլ պետք չի գալու (ինտերնետ առևտուր): Իսկ հիմա հարցերս.
1. Հնարավո՞ր է որպես գործունեության հասցե ձևակերպել տնօրենի բարեկամներից մեկի բնակարանը, որում մարդիկ են ապրում:
2. Օֆիսային տարածքներ տրամադրող շենքերից մեկում, երբ տարածք էինք նայում, ասեցին, որ վարձակալության պայմանագիրը կարող է տվյալ դեպքում նոտարով չհաստատվել, այլ ներքին պայմանագիր կնքել: Դա հնարավո՞ր է: Թե՞ ամեն դեպքում վարձակալության պայմանագիրը պետք է հաստատվի նոտարով:
3. Եթե վարձակալության պայմանագիրը պետք է հաստատվի նոտարով, ի՞նչ քայլեր են պետք դրա համար և ի՞նչ ծախսեր կան:
Շատ շնորհակալություն:
Կազմակերպության գործունեության հասցե
Հրաչ.
Բարև ձեզ:
Ո՞ր օրենքում (որոշում, …) է նշված, որ կազմակերպությունը պետք է ունենա գործունեության հասցե: Շնորհակալություն:
Ծառայության մատուցման վայրի հետ կապված
Արմեն.
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք հնարավոր է բնակելի տարածքում որևիցե ձեռնարկատիրական գորքունեություն ծավալել: Ա/Ձ իրավունք ունի՞ իր տանը ծառայություններ մատուցել:
ՍՊԸ-ն որպես բաժանորդ գրանցելու համար
Վարդան.
Հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնել քանդել այս Գորդյան հանգույցը:
ՍՊԸ-ի հիմնադիրը հանդիսանում է 100% բաժնետեր: Տարածքը, որտեղ գրանցված և գործունեություն է ծավալում ՍՊԸ-ն կադաստրի վկայականի հիման վրա, պատկանում է հիմնադիրին: Պետ. ռեգիստրի վկայականի մեջ այլ տեղեկություններում հիմնադիր որոշման հիման վրա նշված է տնօրենի անունը: Ծառայություններում` գազ, ջուր, էլ., ՍՊԸ-ն անվանափոխելու համար պահանջում են, տարածքի վարձակալության պայմանագիր: Ի՞նչ օրենքներ են այստեղ գործում, և ի՞նչ է անհրաժեշտ կատարել ՍՊԸ-ն որպես բաժանորդ գրանցելու համար: Նախապես նշեմ, որ նշված տարածքում բոլոր ծառայությունները առկա են եղել մինչև տարածքի ձեռքբերումը:
Նախապես շնորհակալ եմ խորհուրդների համար:
Գործունեության հասցեի հետ կապված
Silva.
Բարև Ձեզ: Վարձակալությամբ վերցվել է տարածք առևտրի նպատակով: Այն ունի մեկ մուտք: Այդ տարածքում գործունեություն են ծավալելու երկու կազմակերպություններ: Փաստացի երկու կազմակերպությունների գործունեության հասցեները նույնն են: Խնդրում եմ ասեք, ՀՏ-ան հետ կապված որևիցե խնդիր կունենա՞ն: Միգուցե հասցեները ա և բ կամ 1 և 2 կետերով տարանջատվեն մեկը մյուսից: Նախապես շնորհակալ եմ:


