Tag: դպրոց

Արդյո՞ք կհաշվարկվի ստաժ

Մարտին․

Հիմնական աշխատանքին զուգահեռ քաղաքապետի որոշմամբ ընդգրկվել եմ դպրոցի կառավարման խորհրդի կազմում և ընտրվել խորհրդի նախագահ ու 5 տարի բարեխիղճ աշխատել: Արդյո՞ք այդ տարիները կհամարվեն աշխատանքային ստաժ, թե՞ ոչ, և եթե ոչ, ապա ինչու՞։

Կարդալ ավելին Արդյո՞ք կհաշվարկվի ստաժ

ՀՄ նվիրատվություն

Նարեկ․

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Մարզպետարանը ՀՄ-ներ է հանձնել դպրոցին: Գրանցման և շահագործման հանձման ակտի մեջ պետք է նշվի մատակարար հաշիվը, սակայն տվյալ ՀՄ-ն որպես նվիրատվություն է պետք ճանաչել, և եթե գործառնությունները չենք գրանցում, անալիտիկ և սինթետիկ հաշիվների շեղում է առաջանում: Նշեք խնդրեմ՝ ինչպե՞ս վարվեմ:

Կարդալ ավելին ՀՄ նվիրատվություն

Ժամավճարի նվազագույն չափ

Բարև ձեզ։ Հնարավոր է արդյոք, դպրոցի Կառավարման խորհրդի որոշումով, օրենքով սահմանված ժամավճարի նվազագույն չափից ավել չափ սահմանել՝ մանկավարժի վճարի չափը ձևավորելիս։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ժամավճարի նվազագույն չափ

Ուսուցչի աշխատավարձի հաշվարկ

Ժասմենա.

Բարև ձեզ։ Եթե տեղյակ եք՝ ԿԳՄՍ նախարարի 13.10.2020թ. N 38-Ն հրամանի համաձայն, դպրոցները կարող են ծնողների վճարի հիման վրա ձևավորել երկարօրյա խմբեր։ Կարգի 21-րդ կետի համաձայն, այդ խմբերում աշխատող մանկավարժի վճարի չափը ձևավորվում է սովորողների հետ աշխատակարգով սահմանված փաստացի աշխատաժամանակից։ Խնդրում եմ կոնկրետ օրինակով կարո՞ղ եք բացատրել, թե ինչպե՞ս հաշվարկենք մանկավարժի վճարի չափը՝ համաձայն օրենսդրության ո՞ր կետերի։

Կարդալ ավելին Ուսուցչի աշխատավարձի հաշվարկ

Ուսուցչի աշխատավարձի հաշվարկ

Նելլի.

Բարև Ձեզ։ Հարցս վերաբերվում է դպրոցներում երկարօրյա վճարովի ուսուցմանը. ինչպե՞ս պետք է վճարվի ուսուցչուհին։ Նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ուսուցչի աշխատավարձի հաշվարկ

Ուսուցչի աշխատավարձի հաշվարկ

Նարինե.

Բարև ձեզ։ Դպրոցի ուսուցիչը մեկ այլ դպրոցում նշանակվել է տնօրենի պարտականություններ կատարող։ Ինչպե՞ս է հաշվարկվելու նրա աշխատավարձը։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ուսուցչի աշխատավարձի հաշվարկ

Ի՞նչ կրթություն պետք է ունենա հաշվապահը

Սուսաննա.

Բարև ձեզ: Դպրոցի գլխավոր հաշվապահը ի՞նչ կրթություն պետք է ունենա։ Դա ո՞ր օրենքով է սահմանվում:

Կարդալ ավելին Ի՞նչ կրթություն պետք է ունենա հաշվապահը

Ինչպե՞ս վճարել պահակին

Սաթենիկ.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք հասկանալ՝ ինչպե՞ս վարվել, եթե դպրոցը կառուցում են և տեղափոխվել ենք այս պահին ուրիշ դպրոց, պահակներին ինչպե՞ս վճարել։ Շինարարական կազմակերպությունը ունի իր պահակը, իսկ տեղափոխված դպրոցը իր պահակները։

Կարդալ ավելին Ինչպե՞ս վճարել պահակին

Տնօրենին հասանելի արձակուրդ

Կիմա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Տնօրենի ժ/պ (2022թ․ հունվարի 3-ից) արձակուրդ հասնու՞մ է 25 օր, թե՞ որպես ուսուցիչ 35 օր։
Մեկ հարց ևս․ ինչպե՞ս լրացնել հետ հաշվարկի 12 ամիսները, եթե այդ ամիսները համընկնում են 2021թ․ արձակուրդի ամիսներին։ Հին արձակուրդը իրավունք ունե՞նք հաշվել նորի մեջ։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈՒՆ

Կարդալ ավելին Տնօրենին հասանելի արձակուրդ

Դպրոցի տնօրենի արձակուրդի ձևակերպում

Հասմիկ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք՝ եթե դպրոցի ուսուցիչը փետրվար ամսին դարձել է դպրոցի տնօրեն, բայց շարունակում է մնալ նաև ուսուցիչ, ինչպե՞ս է կարգավորվում արձակուրդը։ Նկատի ունեմ՝ որպես տնօրեն նախարարությունն է ձևակերպում, իսկ որպես ուսուցիչ՝ դպրոցը։

Կարդալ ավելին Դպրոցի տնօրենի արձակուրդի ձևակերպում

Ամառային դպրոց բացելու համար

Լուիզա.

Բարև ձեզ։ Ամառային դպրոց եմ ցանկանում բացել, ինձ ասացին, որ գործունեությունը պետք է լինի ինքնավար: Խնդրում եմ բացատրել՝ ին՞չ է դա նշանակում:

Կարդալ ավելին Ամառային դպրոց բացելու համար

Շաբաթական քանի՞ ժամ պետք է լրացնել հաճախումների տաբելը

Լիաննա.

Բարև Ձեզ: Դպրոցները, որ անցել են 6 օրյա աշխատանքային շաբաթի, քանի՞ աշխատ. օր վերցնենք հոկտեմբերի համար և շաբաթական քանի՞ ժամ ենք լրացնելու հաճախումների տաբելը:

Կարդալ ավելին Շաբաթական քանի՞ ժամ պետք է լրացնել հաճախումների տաբելը

Արդյո՞ք աշխատանքային պայմանագրում փոփոխությունը հրամանով է նշվելու

Անի․

Բարև Ձեզ, եթե աշխատողն աշխատանքի է ընդունվել որպես օպերատոր և նրա պայմանագրի մեջ գրված է եղել, որ շաբաթական 5 օր է աշխատելու՝ օրական 8 ժամ: Հիմա այդ աշխատողն ընդուվել է դպրոցում, որպես ուսուցիչ, և աշխատելու է առավոտյան 9-ից մինչև 4-ը, հիմա նա առաջին աշխատանքի վայրում կես դրույք է դառնում: Ինչպե՞ս պետք է վարվել, այդ փոփոխությունը հրամանով է նշվելու, թե՞ աշխատանքային պայմանագրում է փոփոխություն կատարվելու։

Կարդալ ավելին Արդյո՞ք աշխատանքային պայմանագրում փոփոխությունը հրամանով է նշվելու

Արվեստի դպրոցը մասնաճյուղեր է ուզում բացել գյուղերում

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Շրջանառության հարկով գործող ՍՊԸ է, որի գործունեությունը արվեստն է և մշակույթը: Գործում է մարզում: Այդ նույն ՍՊԸ-ն մասնաճյուղեր է ուզում բացել գյուղերում՝ արվեստի դպրոցներ: Հիմա կասեք ինչպե՞ս կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, եթե այդ ՍՊԸ-ն շրջհարկով է, ի՞նչ խորհուրդ կտաք: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արվեստի դպրոցը մասնաճյուղեր է ուզում բացել գյուղերում

Որո՞նք են դպրոցի գլխավոր հաշվապահի պարտականությունները

Անահիտ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ որո՞նք են դպրոցի գլխավոր հաշվապահի պարտականությունները։ Եթե դպրոցը չունի գնումների համակարգող, արդյո՞ք պայմանագրերը պետք հաշվապահը կազմի և ի՞նչ ժամկետներում։

Կարդալ ավելին Որո՞նք են դպրոցի գլխավոր հաշվապահի պարտականությունները

Ամենամյա արձակուրդի տրամադրում

Յուրա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցերին՝
1. դպրոցներում տնօրենն ու հաշվապահը կարո՞ղ են միաժամանակ գնալ արձակուրդ,
2. դպրոցի հավաքարարը քանի՞ օր իրավունք ունի արձակուրդ գնալու:

Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ամենամյա արձակուրդի տրամադրում

Դպրոցի հաշվապահական հաշվառում վարելու համար

Արմինե.

Բարև ձեզ: Ինձ արաջարկում են վարել դպրոցի հաշվապահություն: Երբևէ չեմ վարել ընդհանուր: Կարո՞ղ եք ինձ տրամադրել ձեռնարկներ կամ ընթացակարգեր դպրոցի հաշվապահություն վարելու համար: Կամ հուշեք, թե որտեղից կարող եմ ձեռք բերել: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Դպրոցի հաշվապահական հաշվառում վարելու համար

Դպրոցների և մանկապարտեզների հաշվապահական հաշվառման առանձնահատկություններ

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ուղղություն տվեք՝ ո՞ր օրենքներով առաջնորդվեմ դպրոցի և մանկապարտեզի հաշվապահություն վարելիս: Խնդրում եմ, պարզաբանեք առանձնահատկությունները, ինչպես նաև փաստաթղթավորման հետ կապված հարցերը:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Դպրոցների և մանկապարտեզների հաշվապահական հաշվառման առանձնահատկություններ