Tag: եկամտային հարկ

Շահաբաժնի վերաբերյալ

Արմեն.

Հարգելի գործընկերներ, կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը 2019թ.-ին հայտարարել և վճարել շահաբաժին 2016-2017թթ. արդյունքներով, և այդ դեպքում ճի՞շտ եմ արդյոք, որ չի առաջանա 5 տոկոս եկամտային հարկի պարտավորություն ՀՀ քաղաքացի մասնակցի համար:

Ի՞նչ հաշվետվության ձև է պետք լրացնել տարեկան եկամտային հարկի վերաբերյալ

Աննա.

Բարև ձեզ: Ես ֆիզիկական անձ եմ, պայմանագիր եմ կնքել դայակի հետ 2018թ. նոյեմբերի 1-ին: Ամսական վճարվել է եկամտային հարկը: Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչ հաշվետվության ձև է պետք լրացնել տարեկան եկամտային հարկի վերաբերյալ:

Շնորհակալություն:

ՍՊԸ-ն օգտվում է ՏՏ ոլորտի արտոնությունից

Անի.

Բարև ձեզ: ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով և օգտվում է ՏՏ ոլորտի եկամտային արտոնությունից: Արդյո՞ք ավելանում է աշխատողի զուտ աշխատավարձը այդ արտոնության հետևանքով, եթե չնվազեցնել անվանական աշխատավարձը, և առհասարակ ինչպե՞ս օգտագործել արտոնությունից ստացված գումարը: Կա՞ն արդյոք սահմանափակումներ: Որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին, խնդրում եմ հղում տալ:

ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:

Եթե աշխատողի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր

Նարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ մի հարցով օգնեք: Եթե աշխատողի հետ կնքել ենք քաղաքացիաիրավական պայմանագիր, որքա՞ն պետք է լինի եկամտային հարկը, և հանձնման-ընդունման արձանագրության մեջ պե՞տք է ներառվի նաև հարկի չափը, թե՞ զուտ եկամուտը:

Նախապես շնորհակալություն:

Ոչ ռեզիդենտի համար իրականացված ծախսեր

Ֆլորա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե կարող եք, ինձ օգնեք:
Կազմակերպությունը գործընկեր օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին հյուրընկալել է և հոգացել նրա որոշակի ծախսեր: Արդյո՞ք հարկավոր է այդ գումարը հարկել եկամտային հարկով (ոչ ռեզիդենտի համար) և քանի՞ տոկոսով պետք է այն հաշվարկել:

Անձը զբաղվելու է առևտրային գործունեությամբ

Իրինա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասացեք, եղբորը պատկանող սեփական տարածքում առևտրային գործունեություն իրականացնելիս տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր կնքել ու վե՞րջ, թե՞ պետք է եկամտային հարկ վճարել:

Հաշվետվության լրացման վերաբերյալ

Շահանե.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ եկամտային հարկի ամսական հաշվետվության հայտի լրացման ժամանակ ո՞ր տողում լրացնել մարտի 21-ից երեխայի խնամքի արձակուրդում գտնվողի 3000 դրամ սոց. վճարը:

Հարկային գործակալ հանդիսանալը ինքնազբաղվածության դեպքում

Գարիկ Գևորգյան.

Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ: Շատ շնորհակալ կլինեմ, որ պատասխանեք:

Ես Ա/Ձ եմ բացել և հարկերից ազատված եմ, քանի որ ինքնազբաղված անձ եմ համարվում: Աշխատող չունեմ և ինքնուրույն լեզու եմ դասավանդում: Տարածք եմ վարձակալել, նոտարով վարձակալության պայմանագիր եմ կնքել վարձատուի հետ, ով ֆիզ. անձ է: Պայմանագրում նշված է, որ վարձավճարի չափը կազմում է 50 000 դրամ, որը չի ներառում եկամտային հարկը, և եկամտային հարկը վճարվում է վարձակալի կողմից` որպես հարկային գործակալ: Իսկ ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին օրենքում կա այսպիսի կետ, որ ինքնազբաղված անձինք գործունեության տեսակների մասով չեն հանդիսանում հարկային գործակալներ, այդ գործունեության տեսակների մասով հարկային հաշիվներ դուրս չեն գրում և կարող են դուրս գրել այլ հաշվարկային փաստաթղթեր օրենքով սահմանված կարգով: Հիմա ես ուզում եմ հասկանալ, մի կողմից ես չեմ հանդիսանում հարկային գործակալ, քանի որ ինքնազբաղված անձ եմ, մյուս կողմից վարձակալության պայմանագրում գրված է, որ ես պետք է վճարեմ եկամտային հարկ` որպես հարկային գործակալ:

Ընտանեկան ձեռնարկատիրության վերաբերյալ

Իրինա.

Խնդրում եմ ասացեք, ավտոտեխսպասարկման գործունեությամբ զբաղվող Անհատ ձեռնարկատերը կարո՞ղ է հանդիսանալ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ և չվճարել նույնիսկ Ա/Ձ եկամտային հարկը։

Արդյո՞ք կազմակերպությունը շահաբաժին վճարելու պարտավորություն ունի

Ռուզան.

Բարև ձեզ: Կասե՞ք, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն շահաբաժին վճարելու պարտավորություն ունի՞, եթե այո, որտե՞ղ պետք է երևա շահաբաժնի չափը և 5 տոկոսը: Շնորհակալություն:

Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել

Դավիթ.

Բարև ձեզ: Կօգնե՞ք ինձ մի հարցում: Ես նորաբաց ԱՁ ունեմ, 2018 թվականի չորրորդ եռամսյակի հաշվետվությունները առաջին անգամ պետք է լրացնեմ, շրջանառության հաշվետվության հետ կապված ամեն ինչ պարզ էր, լրացրեցի ուղարկեցի, իսկ եկամտային հարկի հետ կապված ի՞նչ պետք է ուղարկեմ, կասե՞ք ձևը։

Նախապես շնորհակալ եմ։

ՍՊԸ-ն 2018թ. հունվարից անցել է ընդհանուր հարկման դաշտ

Արամ.

Բարև ձեզ:
ՍՊԸ-ն 2018թ. հունվարից անցել է ԱԱՀ-ի: Այս ընթացքում տվել եմ եկամտային հարկի, ԱԱՀ-ի, ինչպես նաև բնապահպանական եռամսյակայյին հաշվետվություններ: Տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել, ո՞ր ձևն է: Եթե կարող եք, մի փոքր մանրամասն ասեք, թե ինչ պետք է լրացվի:

Եկամտային հարկի հաշվարկը չի հանձնվել

Վահե.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել։ Հոկտեմբեր ամսվա եկամտային հարկը փոխանցել եմ, սակայն հաշվետվության ձև 189-ը չեմ ուղարկել։ Ինձ մոտ ոչ մի խնդիր, հարկային պարտավորություն ու տույժ ու տուգանք ցույց չի տալիս։ Ի՞նչ կարող եմ անել։

Ո՞ր համարի հաշվետվությունն է անհրաժեշտ հանձնել

Օսան.

Հարգելիներս, գիտեմ, որ դեռ ժամանակ կա, բայց ինձ շտապ է պետք. ո՞ր համարի հաշվետվության ձևերով պետք է 2018-ի համար հանձնենք
1. ԱՁ-ի տարեկան եկամտային յուր. ամսվա 5 000 դր հաշվարկը
2. նույնը, եթե ա/ձ ընտ. ձեռն. է
3. ընտ.-ի անդամների անձն. հաշվ.
4. ՍՊԸ-ի հիմն. շահաբաժինների հարկումը, ՀՀ քաղաքացի է

Անձը ցանկանում է զբաղվել առցանց առևտրով

Արծրուն.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ: Զբաղվելու եմ առցանց առևտրով: Ինձ ասել են, որ պետք է վճարեմ՝
1. շահութահարկ 5 000 դրամ
2. սոցիալական վճար 5 000 դրամ
3. Դրոշմանիշային վճար – 12 000 դրամ
Խնդրում եմ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել կամ զանգահարել 098 123 001 հեռախոսահամարով:

Նախապես շնորհակալություն:

ՀԿ-ն ուզում է պարգևատրել աշխատողին

Անահիտ.

ՀԿ-ն ուզում է պարգևատրել աշխատողին միանվագ դրամական պարգևատրումով: Արդյո ՞ք դրանից եկամտահարկ է վճարվում, եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկվում դա: Շնորհակալ եմ:

Եկամտային հարկի հաշվարկ շահաբաժնի ստացման դեպքում

Նառա.

Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը շահաբաժնից հաշվարկվող 5% հարկ ունի՞ վճարելու:

Գործատուին փոխհատուցման ենթակա գումարի մասին լրացվող տեղեկանք

Թեհմինա.

Ողջույն. Խնդրում եմ օգնեք: Գործատուին փոխհատուցման ենթակա գումարի մասին լրացվող տեղեկանքում 6 տողում նշվում է տվյալ ամսվա համար հաշվարկված ընդհանու՞ր եկամտային հարկի գումարը, թե՞ միայն տվյալ աշխատողի, 7 տողում համախա՞ռն, թե՞ մաքուր գումարը, և 10 տողում ճի՞շտ է գրել (7-6) :

Անհրաժե՞շտ է արդյոք լրացնել դրամարկղային գիրք

Աշխեն.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
IT ոլորտի Ստարտ ափ է, ունի հարկային արտոնություններ, դեռևս միայն անհատ ձեռնարկատիրոջ եկամտային հարկ է փոխանցվում, այլ շրջանառություն առկա չէ: Անհրաժե՞շտ է լրացնել դրամարկղային գիրք: Եթե այո, ապա ինչպե՞ս:

Կազմակերպության եկամտային հարկը ավելի քիչ է, քան աշխատակցուհու մայրության նպաստը

Անի.

Բարև ձեզ: Եթե կազմակերպության եկամտային հարկը ավելի քիչ է, քան աշխատակցուհու մայրության նպաստը, ապա ինչպե՞ս է վճարվում տարբերությունը: