Tag: զեղչ

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Զեղչի նշում հաշիվ վավերագրում

Նազ․

Բարև ձեզ։ Ինձ հետաքրքիր է՝ ճի՞շտ է արդյոք հաշիվ վավերագրի մեջ լրացուցիչ դաշտում գրել անհատույց ու այդ հաշիվ վավերագրի համարը ճիշտ, թե՞ զեղչի տողում կարելի է ուղղակի զեղչ դնել ու էլի ապրանքն վաճառել 0 դրամով։

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Զեղչի տրամադրում 100 % չափով

Գոռ․

Բարև ձեզ։ Կազմակերպությունը, որն աշխատում է ԱԱՀ-ով, մատուցում է հյուրանոցային ծառայություն։ Երբ սեփականատերը օգտվում է ծառայություններից, հնարավո՞ր է տրամադրել 100% զեղչ։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Մատակարարված ապրանքի զեղչ

Տաթևիկ․

Բարև Ձեզ։ Ապրիլ ամսին ապրանք ենք մատակարարել, հիմա ցանկանում ենք գինը նվազեցնել, որ խանութը զեղչի գնապիտակով վաճառի։ Ինչպե՞ս վարվենք, ճշգրտող հաշվով զեղչ կիրառել կարելի՞ է։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ տրված և ստացված զեղչերի հաշվապահական ձևակերպումները

Հասմիկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: «Դեբիտորական պարտքեր» հաշվում ինչպե՞ս ձևակերպել տրված և ստացված զեղչերը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վաճառքի գին

Աննա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ իրականացնում է սեղմված բնական գազի վաճառք, կարո՞ղ է ՍՊԸ մի այլ կազմակերպության վաճառի գազը, օրինակ՝ 306 դրամ, մեկին 340 դրամով, ի՞նչ որ խնդիր կառաջանա, թե՞ ճիշտ է կիրառի զեղչի տարբերակը։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաճախորդներին զեղչի քարտ տրամադրելու դեպքում

Նարեկ. Բարև Ձեզ: ԱԱՀ-ի 62 հոդվածի 6 կետի բ ենթակետում ասվում է, որ ապրանքի մատակարարման կամ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման այն գործարքների, որոնք իրականացվում են հարկ վճարողի կողմից նախապես ընդունված գրավոր ակտում նշված կամ նախապես ընդունված այլ իրավական ակտում նշված առևտրային զեղչի չափով պակաս արժեքով, և այդ առևտրային զեղչը սույն ենթակետում նշված ակտերով սահմանված ժամանակահատվածում արտացոլվում է հարկ վճարողի կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում: Մեզ մոտ չի գործում զեղչեր, որ նախօրոք կազմվի իրավական ակտ, բայց կան հաճախորդների խումբ, որոնք ունեն զեղչի քարտ 10-30% և ցանկացած պահի կարող են գնել ցանկացած ապրանք քարտի զեղչով, խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս վարվել տվյալ դեպքում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Սաթեն. Խնդրում եմ պատասխանեք՝ կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Ձեռք է բերել ծառայություն առանց ԱԱՀ՝ 400 000: Ստացել է զեղչ 12,5%: Ինչպե՞ս ձևակերպեմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել նյութածախսը

Մերի. 2 հարց ունեմ, խնդրում եմ, պատասխանեք. 1. Ինչպե՞ս ենք հաշվում նյութածախս։ 2. Եվ կասե՞ք, խնդրում եմ, ինվոյսով երբ ուզում ենք իմանալ գումարն առանց ԱԱՀ-ի, ընդհանուր գումարը բաժանում ենք 6-ի, իսկ երբ ապրանքը զեղչվում է ինչ-որ %-ով, ապա ապրանքի գինը ինչպե՞ս ենք հաշվում:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել զեղչով վաճառքը

Անահիտ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել զեղչով ապրանքի վաճառքը: Սկզբից վաճառվեց մի գնով, հետագայում զեղչվեց և վաճառվեց ավելի էժան: Ինչպե՞ս դա ճիշտ ձևակերպել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առևտրային զեղչ կիրառելու համար ներքին իրավական ակտ

Նարեկ. Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք առևտրային զեղչ կիրառելու համար ներքին իրավական ակտ ինչպես կազմեմ, եթե ունեք օրինակ` խնդրում եմ ուղարկել harutynyan81 շնիկ mail.ru Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ վաճառում է զեղչի կտրոններ

Karen. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` որպես ԱՁ, զեղչի կտրոնների վաճառքի դեպքում (առաքում կամ էլեկտրոնային), ի՞նչ ձևով է իրականացվելու հարկերի մուծումը` առաքման գրքով, շրջանառության հարկով, թե այլ ձևով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքների գները սահմանելու հետ կապված

Garnik. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել: Կազմակերպությունը ներմուծում է օդափոխիչներ տարբեր գներով: Առաջին ներմուծված օդափոխիչը վաճառվել է X գնով: Խնդրում եմ ասել` մյուս օդափոխիչների գները քանի՞ տոկոսով կարող են տարբերվել X-ից: Թե՞ ինչ գնով ցանկանանք, կվաճառենք` անկախ ՀՏ զեղչի հայտարարություն տալու հանգամանքից: Իհարկե պետք է վաճառել ինքնարժեքից բարձր գնով, բայց կա՞ արդյոք հատուկ կարգավորող նորմ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը տարբեր կազմակերպություններին ապրանքը վաճառում է տարբեր գներով

Արթուր. Կազմակերպությունը զբաղվում է մեծածախ առևտրով և տարբեր կազմակերպություններին վաճառում է տարբեր գներով, որոնք տատանվում են 50 տոկոսի չափով` կախված քանակից: Արդյո՞ք կարող է խնդիր առաջանալ հաշված ԱԱՀ-ի օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հրապարակային պայմանագրերով նախատեսված զեղչեր

Աննա. Բարև Ձեզ: Ո՞վ կարող է ավելի մատչելի բացատրել հրապարակային պայմանագրերով նախատեսված առևտրային զեղչերի կիրառման վերաբերյալ 10-Ն հրամանը: Մենք տարվա մեջ մի քանի անգամ գովազդով հայտարարում ենք զեղչեր, բայց ոչ մի պայմանագիր ոչ մեկի հետ չենք կնքում: Ապրանքը վաճառում ենք զեղչված գնով: ՀԴՄ-ով տպում ենք այդ զեղչված գինը: