Tag: էլեկտրոնային հաշվետվություն
Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով
Մարիաննա.
Ես ցանկանում եմ իմանալ, արդյո՞ք բոլոր կազմակերպություններն են անցնելու պարտադիր էլեկտրոնային հաշվետվություններին: Այսինքն դա կախված չէ՞ շրջանառությունից: Կանխավ շնորհակալություն…
Էլեկտրոնային հաշվետվություններ սոցապին
Աստղիկ.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ օգնեք մի շատ կարևոր հարցում: Սոցապին ներկայացվող անհատական հայտերն ու հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար ի՞նչ է անհրաժեշտ անել, որտեղի՞ց կարող եմ ստույգ տեղեկություններ իմանալ : Եվ եթե գիտեք, խնդրում եմ ասեք, թե կոնկրետ որ ձևաթղթերին է այն վերաբերում: Հուսով եմ Ձեր միջոցով կստանամ ինձ հուզող հարցերի պատասխանը:
Շնորհակալություն:
Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով
Աննա.
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ հուշեք թե ինչ քայլեր պետք է անեմ հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ուղարկելու համար: Ու՞ր պետք է դիմեմ:
Նախօրոք շնորհակալություն:
Հաշվետվությունների ներկայացումը էլեկտրոնային եղանակով
Hayk.
Հարգելի գործընկերներ,ով կարող է ինձ պատասխանել, հաշվետվությունների ներկայացումը էլեկտրոնային եղանակով հուլիսից է , թե հունիս ամսվանը նույնպես պիտի այդ եղանակով ներկայացվի:
Հաշվետվությունների հանձնում
Սոնա.
Բարև Ձեզ,
Խնդրում են օգնեք ինձ հետևյալ հարցում. արդյո՞ք անհատ ձեռներեցը կարող է հարկային հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային կամ սովորական փոստով: Եթե այո, ապա արդյո՞ք դրա մասին պետք է նախօրոք հայտնել հարկային մարմիններին որևէ դիմում կամ ձև լրացնելով:
Շնորհակալություն


