Tag: իրավաբանական անձ
Անշարժ գույքի վարձակալություն հարկային գործակալի առկայության դեպքում
Արմեն․
Հարգելի գործընկերներ, եթե անշարժ գույքը վարձակալած կողմն իրավաբանական անձ է, այսինքն հանդիսանում է հարկային գործակալ (վարձավճարը արտացոլվում է ամսական եկամտային հարկի հաշվարկում), արդյո՞ք այդ դեպքում էլ վարձատու ֆիզ․ անձը պետք է ներկայացնի “Անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի և դրա դադարեցման վերաբերյալ հայտարարության ձևը”։ Եվ արդյո՞ք տվյալ դեպքում էլ գործարքը ենթակա է պետական գրանցման։ Շնորհակալություն։
Առաջանու՞մ է արդյոք ԱԱՀ
Կարեն.
Իրավաբանական անձը ֆիզիկական անձից 10 000ք.մ. հողատարածք է գնում, որի վրա առկա է 250ք.մ. շինություն, այս դեպքում եկամտային հարկը հաշվարկվու՞մ է ամբողջ արժեքից, թե՞ միայն շինության:
Եվս մեկ հարց. ֆիզիկական անձը ձեռք է բերել 7 հատ բնակարանի գնման իրավունք անմիջապես կառուցապատողից և 1 տարվա ընթցքում բոլորը վաճառել է: Այս դեպքում ԱԱՀ առաջանու՞մ է, թե՞ ոչ։
Անտոկոս փոխառություն
Աննա.
Բարև Ձեզ: Իրավաբանական անձը կարո՞ղ է անտոկոս փոխառություն տրամադրել այլ իրավաբանական անձի։
Ի՞նչ հարկեր պետք է վճարել
Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Իրավաբանական անձը ֆիզ. անձի հետ իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում, կասե՞ք` օրենքի ո՞ր կետի համաձայն ի՞նչ հարկեր պետք է վճարվի ֆիզ. անձի համար։ Կանխավ շնորհակալ եմ։
Ի՞նչ հարկեր պետք է վճարել առանձնատուն վաճառելու համար
Գայանե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք, եթե գնում ենք հողակտոր և կառուցում առանձնատներ վաճառքի համար, հարկերի տեսակներից ելնելով, լավ է որպե՞ս իրավաբանական անձ գնենք, կառուցենք և վաճառենք, թե՞ որպես ֆիզիկական անձ գնենք, կառուցենք և վաճառենք, և ի՞նչ հարկեր ենք վճարելու: Եվ երկրորդ հարցը, եթե ֆիզիկական անձը գնում է հող, առանձնատուն կառուցում 1 հատ և վաճառում՝ այդ դեպքում ի՞նչ հարկ է վճարում:
ՌԴ-ից ապրանքների ներմուծման վերաբերյալ
Սոնա.
Ողջույն: Խնդրում եմ օգնեք հասկանամ ՌԴ-ից ապրանքների /կոսմետիկա/ ներկրման մեխանիզմը։ Նախատեսում եմ ներկրել կոսմետիկա և խնամքի միջոցներ։ Հարցերս հետևյալն են.
1. Ֆիզ. անձով ներկրումն է ավելի՞ արդյունավետ, թե՞ իրավաբանական անձով /ԱՁ/:
2. Ի՞նչ հարկատեսակով է հարկվում /տոկոսը և հաշվարկման կարգը/, և բոլոր մնացած վճարները /եթե այդպիսիք առկա են/:
3. Եթե ներկրեմ և վաճառեմ օնլայն, ապա հարկայինում խնդիր չե՞մ ունենա:
Ի՞նչ արտոնություններ ունեն ոչ ռեզիդենտ իրավաբանական/ֆիզիկական անձինք
Սառա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ՝ կասեք, ոչ ռեզիդենտ իրավաբանական/ֆիզիկական անձինք ի՞նչ արտոնություններ ունեն և օտարերկրացի քաղաքացիները տնտեսական գործունեություն ծավալելու ի՞նչ արտոնություններ ունեն և ո՞ր հոդվածներով են դրանք կարգավորվում:
Արդյո՞ք համատիրությունն ազատված է e-invoicing համակարգով հաշվարկային փաստաթղթեր ձևավորելու պարտականությունից
Բաբկեն.
Հարգելի գործընկերներ,
Իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող վարձակալության տրված տարածքը գտնվում է բնակելի շենքի նկուղում: Համատիրությունը վճարումներ կատարելու համար ներկայացնում է հաշվարկ, որը e-invoicing համակարգով ձևավորվված չէ: Խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք համատիրությունը ազատված է e-invoicing համակարգով հաշվարկային փաստաթղթեր ձևավորելու պարտականությունից և, եթե ազատված է, ապա ի՞նչ նորմատիվային ակտով:
Կանխավ շնորհակալ եմ:
3-րդ երկրից ներմուծման վերաբերյալ
Կարեն.
Բարև Ձեզ: Ցանկանում եմ Չինաստանից ներմուծել էլ. տեխնիկա` powerbank-եր: Քանակը ըստ նախատեսվածի մեծ է անձնական օգտագործման ծավալներից։ Կխնդրեի հնարավորինս պարզ տեղեկություն տրամադրել ֆիզ./իրավաբանական անձով մաքսազերծման և դրույքաչափերի մասին։
Նախապես շնորհակալ եմ:
Կարո՞ղ է արդյոք միկրոձեռնարկատիրության սուբյեկտը իրավաբանական անձին ՀԴՄ տրամադրել
Սուսաննա.
Բարև ձեզ։ Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողը (առևտուր) կարո՞ղ է աշխատել իրավաբանական անձի հետ, մասնավորապես՝ իրավաբանական անձին ՀԴՄ տրամադրել, որտեղ կարտացոլվի իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն:
Իրավաբանական անձը տարածք է հանձնել վարձակալության
Մանվել.
Եթե իրավաբանական անձը տարածք է հանձնել վարձակալության, որի գումարը չի գերազանցում 24 մլն դրամը, արդյո՞ք նա կհամարվի միկրոձեռնարկատեր:
Հարկման դաշտի ընտրության մասին նշում պետ. ռեգիստրում

Արթուր.
Հարգելի գործընկերներ, ո՞վ կարող է ասել` ինչու՞ են պետ. ռեգիստրում իրավաբանական անձ գրանցելիս հարցնում և հարցաթերթիկում էլ նշում, թե տվյալ իրավաբանական անձը ԱԱՀ վճարող է համարվելու, թե ոչ, և մի հատ էլ զգուշացնում, որ եթե ընտրենք ԱԱՀ վճարող, հետո փոխել հնարավոր չէ: Ես եմ, էս տարի որոշել եմ ԱԱՀ-ով աշխատել, մյուս տարի էլ որոշում եմ շրջանառության հարկով աշխատեմ, չե՞մ կարողանալու փոխել որոշումս, և ի վերջո` Հարկային օրենսգրքում պետ. ռեգիստրում հարկման դաշտի ընտրության մասին ոչինչ չկա գրված, չէ՞:
ԱՁ վերաբերյալ
վահե.
Ա/Ձ-ն իրավաբանակա՞ն անձ է համարվում, թե՞ ֆիզիկական:
Իրավաբանական անձի գործադիր մարմին
Ալինա.
Իրավաբանական անձի (ԻԱ-ի) համար որպես Գործադիր մարմին (տնօրեն, ղեկավար) բացի ֆիզիկական անձից կարող է հանդիսանալ իրավաբանական անձը, եթե ԻԱ-ի կանոնադրությամբ այդպիսի հնարավորություն տրված է:
Ճի՞շտ է այս պնդումը:
Եկամտահարկի վերաբերյալ…
Լուսինե.
Բարև Ձեզ, եթե կարելի է պատասխանել հիմնավորելով…… իրավաբանական անձը ֆիզիկական անձից պայմանագրի հիման վրա ձեռք է բերել ակտիվ.օրինակ 400000 դրամով…..10 տոկոս եկամտահարկը պահվում է ֆիզ անձից թե հաշվարկվում է 400000դրամի նկատմամբ… արդյունքում մենք մատակարարին վճարում ենք 360000 թե 400000….շնորհակալություն պատասխանելու համար


