Tag: ծառայություն

Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ-ն իրականացնում է ծառայությունների անհատույց մատուցում

Աննա. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Հասարակական կազմակերպությունն իրականացնում է ծառայությունների անհատույց մատուցում, որը հանդիսանում է ԱԱՀ-ից ազատված գործարք (Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետ): 1. Արդյո՞ք պետք է ներկայացնի ԱԱՀ հաշվարկ 2. Արդյո՞ք պետք է դուրս գրի հաշիվ վավերագիր 3. Արդյո՞ք ԱԱՀ շեմ կա բացառապես ազատված գործարքներ իրականացնելու դեպքում Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Մաքրության ծառայության պայմանագիր

Զառա. Բարև ձեզ, կխնդրեի ինձ օգնեիք կազմել պայմանագիր` կապված մաքրության ծառայության հետ։ Մենք ներկայացնում ենք մաքրման ծառայություններ, և անհրաժեշտ է կազմել երկկողմանի պայմագիր։ Կխնդրեի օգնեիք։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անհատը մատուցում է որոշակի ծառայություն կազմակերպությանը

Գայանե. Բարև ձեզ: Անհատը, ով գրացված չէ որպես ԱՁ, սակայն մատուցում է որոշակի ծառայություն X կազմակերպությանը, ինչպե՞ս պետք է կազմակերպի հարկման գործընթացը, եթե կազմակերպության հետ ունի ծառայությունների մատուցման պայմանագիր, որի համաձայն հարկերի վճարման համար պատասխանատուն տվյալ անհատն է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուն աշխատավարձը ուշ է վճարել

Հակոբ Ո. Ողջույն։ Գործատուի հետ կնքվել է ծառայությունների մատուցման քաղիրավական պայմանագիր, որում ասվում է, որ աշխատավարձը պետք է վճարվի մինչև ամեն ամսվա հաջորդ 15-ը։ Երկու անգամ աշխատավարձը նշված օրից ուշացվել է և վճարվել է առանց ուշացած օրերի համար հաշվարկված տուգանքի։ Ի՞նչ է նախատեսվում նման դեպքում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի մայրության նպաստ

Աննա. Բարև ձեզ: Քաղ. իրավական պայմանագրով աշխատողի մայրության ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարում է գործատու՞ն, թե՞ սոց.ապ.-ը: Բացի այդ վերը նշված աշխատողը արդյո՞ք իրավասու է ստանալ ամսական 18 000 դրամ նախատեսված գումարը: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է նաև այլ ծառայություններ մատուցել

Գորիկ Ա. Բարև ձեզ: Ես որպես ԱՁ եմ գրանցվել անշարժ գույքի վարձակալություն իրականացնելու նպատակով: Հիմա ուզում եմ նաև ծառայություն մատուցել, որպես ԱՁ, կարո՞ղ եմ ավելացնել գործունեության ոլորտի մեջ ծառայության մատուցումը ու քանի՞ տոկոս հարկ պետք է վճարեմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Մեկ հաշիվ ապրանքների և ծառայությունների համար

Արթուր. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը վաճառում է էլեկտրական սարքավորումներ, ինչպես նաև կատարում է դրանց մոնտաժման աշխատանքները: Կարո՞ղ ենք արդյոք ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը գնորդին ներկայացնել մեկ հաշվով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերությանը

Զավեն. Կազմակերպությունը ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերությանը, և ծառայությունների մատուցման վայրը գտնվում է ՀՀ մաքսային սահմանից դուրս: Արդյո՞ք անհրաժեշտ է դուրս գրել որևէ էլեկտրոնային փաստաթուղթ և ինչու՞:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը կատարում է մոնտաժման աշխատանքներ

Արթուր. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպությունը կատարում է մոնտաժման աշխատանքներ (ծառայություն), որի ընթացքում ծախսվում են նյութեր: Այս նյութերը պետք է վաճառք ձևակերպել, թե ուղղակի դուրս գրել տվյալ ժամանակահատվածում` որպես մատուցված ծառայության գծով ծախս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վարձատրության հաշվարկ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում

Linamari. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք. քաղիրավական պայմանագրով կատարած ծառայության դիմաց վճարած աշխատավարձի հաշվարկի ժամանակ, եթե սահմանված է պայմանագրում 60 000 դրամ, ինչպե՞ս պետք է հաշվարկեմ և ինչքա՞ն պետք է առձեռն վճարեմ: Նախապես շնորհակություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ-ն հին օրենքի ժամանակ իրականացրել է ծառայության մատուցում

Sahun. Հարգելի գործընկերներ, կարծիք տվեք խնդրում եմ. ՀԿ-ն հին օրենքի ժամանակ իրականացրել է ծառայության մատուցում, որի համար չի նախատեսել ԱԱՀ: Այժմ դա կարելի՞ է համարել ապօրինի ձեռնարկատիրություն և հարկերից խուսափում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Աշխատողի գրանցման հայտը չի ներկայացվել

Նանե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Ֆիզ. անձի հետ, ում հետ նաև աշխատանքային պայմանագիր ունեմ, 01.02.2017թ. կնքել եմ քաղաքացիաիրավական պայմանագիր: Մինչ օրս՝ 31.08.2017թ., չի ներկայացվել այդ փաստի վերաբերյալ գրանցման հայտ: Այս ընթացքում ֆիզ. անձը եկամուտ չի ստացել: Եթե հիմա ուղարկեմ գրանցման հայտ՝ նշելով քաղաքացիաիրավական պայմանագրի ժամկետը 01.02.2017թ., արդյո՞ք ճշգրտվելու են բոլոր հաշվետվությունները:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ծառայությունների մատուցման պայմանագրի վաղաժամկետ լուծում

Liana. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. Կազմակերպությունը կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր՝ սահմանված ժամկետներով: Սակայն ծառայություն մատուցողը սահմանված ժամկետից շուտ ցանկանում է լուծել պայմանագիրը: Արդյոք պե՞տք է ինչ-որ փաստաթուղթ կազմել, թե միայն հայտը խմբագրենք ու վերջ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ կարո՞ղ է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել

Liana. Հարգելի հաշվապահներ, հասարակական կազմակերպությունը կարո՞ղ է ծառայությունների մատուցման համար հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել: Դուրս գրման և գումարի ստացման դեպքում հարկային պարտավորություններ առաջանու՞մ են, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հիմնադրամը պետք է վճարի ԱԱՀ

Նունե. Հարգելի գործընկերներ, ես ներկայացնում եմ հիմնադրամ, որի շրջանառությունը գերազանցում է 58 մլն-ը: Այսպիսով՝ համարվում ենք ԱԱՀ վճարող: Սրա հետ կապված ունեմ ձեր խորհրդատվության կարիքը. - Արդյո՞ք հիմնադրամը, եթե ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում փորձագետների հետ, ովքեր ներգրավված են հիմնադրամի ծրագրերում, պետք է վճարի +20% ԱԱՀ: Շնորհակալ եմ աջակցության համար: Հարգանքով, Նունե
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներկայացնել եկամտային հարկի զրոյական հաշվարկ

Արմեն. Հարգելի գործընկերներ, հասարակական կազմակերպությունը կնքել է ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրեր քաղաքացիների հետ: Հունվար ամսվա ընթացքում վճարումներ այդ անձանց չեն եղել: Արդյո՞ք պետք է ներկայացնել եկամտային հարկի զրոյական հաշվարկ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվարկային փաստաթղթեր կազմելը արդյո՞ք պարտադիր է

Նազելի. Բարև ձեզ: Խնդրում եմ պարզաբանել` Ա/Ձ-ն համարվում է շրջանառության հարկ վճարող, մատուցում է ծառայություններ ֆիզիկական անձանց: Հաշվարկային փաստաթղթեր կազմելը արդյո՞ք պարտադիր է, քանի որ կնքվում է պայմանագիր, և ծառայության մատուցման ավարտին կազմվում է ընդունման-հանձնման ակտ: Կանխավ շնորհակալություն: