Tag: կամավոր

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի ՀԿ-ն

Արմեն․

Բարև ձեզ։ Տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի ՀԿ-ն։ ՀԿ կողմից դասընթացների անցկացման համար վճարված գումարները արդյո՞ք համարվում են շահույթ և ենթակա՞ են ամսական կամ տարեկան հաշվետվության մեջ ներառման, եթե ՀԿ-ն չունի գրանցված աշխատողներ, այլ գործում է կամավորների միջոցով։

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի ՀԿ-ն

Կամավորական աշխատանք

Իրինա․

Բարև Ձեզ։ Կազմակերպության տնօրենը կարո՞ղ է ներգրավվել կամավորական աշխատանքում։

Կարդալ ավելին Կամավորական աշխատանք

Կամավոր սոցիալական վճար

Սոնա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս կարող է սոցիալական վճար չվճարող աշխատակիցն իր կամքով սկսի վճարել սոցիալական վճար։

Կարդալ ավելին Կամավոր սոցիալական վճար

ՀԿ նախագահի վարձատրություն

Տիգրան․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ “Կամավոր աշխատանքի մասին” օրենքի հետ կապված երկու հարց ունեմ։

1․ ՀԿ-ի նախագահը չի վարձատրվում։ Պե՞տք է կնքել նրա հետ կամավոր աշխատանքի մասին պայմանագիր , թե՞ չէ։

2․ ՀԿ-ի հիմնադիր-անդամը կատարում է ՀԿ-ի գրասենյակային աշխատանքները և նույնպես չի վարձատրվում։ Պե՞տք է նրա հետ կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, թե՞ չէ։

ՀԿ-ի նախագահը կարո՞ղ է վարձատրություն չստանալ, թե՞ պարտականությունները կատարելու համար պետք է անպայման վարձատրվի։

Կարդալ ավելին ՀԿ նախագահի վարձատրություն

Կամավորական աշխատանք

Արմինե․

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում․ կամավորական աշխատանքը ՀՀ ո՞ր օրենսդրությամբ է կարգավորվում, կամավորի հետ աշխատանքային պայմանագիր կնքվու՞մ է, եթե աշխատանքը 5 օրով է կատարվելու և կամավոր աշխատողը 16 տարեկան է: Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Կամավորական աշխատանք

ՀԿ անդամ դառնալու դիմումի ձև

Կարեն․

Կարո՞ղ եք ինձ ուղարկել ՀԿ անդամ դառնալու դիմումի ձևը և կամավորական աշխատանքի համար պայմանագրի ձևը, եթե կամավորությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը։

Կարդալ ավելին ՀԿ անդամ դառնալու դիմումի ձև

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի ՀԿ-ն և ի՞նչ ժամկետներում

Sofya.

Բարև Ձեզ:
Այսպիսի հարցով եմ դիմում Ձեզ:
Խնդրում եմ ասեք ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնենք և ի՞նչ ժամկետներում, եթե.

ՀԿ-ն բացվել է 2016թ-ի դեկտեմբերին և գործունեության դադար է տվել և ներկայացրել շահութահարկի 0-ական հաշվետվություն:

2020թ-ի նոյեմբերին վերաբացման հայտ է ներկայացրել:

2020թ-ի դեկտեմբեր ամսին ՀԿ-ին բարեգործական ծրագիր իրականացնելու նպատակով եվրոպայից գումար են փոխանցել /փոխանցումը կատարվել է մասնավոր դպրոցի տնօրենի կողմից/:

Ծրագիրը իրենից ներկայացրել է ամանորյա նվերների տուփերի տրամադրում Արցախցի երեխաներին:

Աշխատողներ չկան, պարզապես կամավորական հիմունքներով կազմակերպել ենք ծրագրի իրականացումը:

2021թ-ի փետրվարի 9-ին ՀԿ-ն գործունեության դադարի դիմում է ներկայացրել:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի ՀԿ-ն և ի՞նչ ժամկետներում

Արդյո՞ք պահպանվում է առաջնագիծ մեկնած աշխատողի աշխատատեղը

Hayk.

Բարև Ձեզ:
Աշխատակիցը մեկնել է առաջնագիծ, այս ընթացքում նրան փոխարինել է մեկ այլ աշխատակից: Այս ընթացքում պահպանվու՞մ է արդյոք աշխատատեղը, և աշխատավարձը ինչպե՞ս պետք է վճարել, եթե սովորաբար կանխիկ է ստանում: Եվ կասե՞ք՝ արդյո՞ք գրանցման հայտում որևէ նշում պե՞տք է անել, թե՞ միայն հրամանը բավարար է:

Կարդալ ավելին Արդյո՞ք պահպանվում է առաջնագիծ մեկնած աշխատողի աշխատատեղը

Ինչպե՞ս ձևակերպել կամավոր կերպով դիրքեր մեկնած աշխատողի հրամանը

Ani.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը կամավոր կերպով մեկնել է դիրքեր` ինչպե՞ս պետք է նրա հրամանը ձևակերպել, արդյո՞ք պահպանվում է նրա աշխատատեղը, աշխատավարձը, եթե այո, ապա նրա բացակա օրերը ինչպե՞ս պետք է նշել տաբելում:

Կարդալ ավելին Ինչպե՞ս ձևակերպել կամավոր կերպով դիրքեր մեկնած աշխատողի հրամանը