Tag: կանխավճար

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի եկամտային հարկի կանխավճար

Լարիսա. Բարև ձեզ, 2015 թվականին բացված ԱՁ-ն շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմում չի ներկայացրել 2015 և 2016թթ-ին, ուստի աշխատում է ԱԱՀ-ով: 2015 թվականին չունի իրացում: Հարցս հետևյալն է` 1. ԱՁ-ն պե՞տք է վճարի եկամտային հարկի կանխավճար 2. ԱՁ-ի դեպքում կա՞ արդյոք եկամտային հարկի նվազագույն կանխավճար
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Սամվել. Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ 2 հարցերին՝ 1.Մեր կազմակերպությունը 2015թ. աշխատել է շրջանառության հարկի դաշտում, ժամանակին ներկայացրել է հաշվետվությունները և ժամանակին մուծել վճարումները: 2015թ. կազմակերպությունը աշխատել է վնասով, չի ունեցել շահույթ, վնասը եղել է մոտ 12 մլն դրամ, որը փակվել է փոխառություններով: 2016թ. շրջանառության հարկի համար հայտը ժամանակին չներկայացնելու համար ավտոմատ համարվել ենք ԱԱՀ վճառող: Հարկային մարմինը պահանջում է, որպեսզի մենք որպես շահութահարկի 2016թ. եռամսյակային կանխավճար մուծենք 2015թ. շրջանառության հարկի 30 %-ի 18 %-ը: 2016թ. 1-ին եռամսյակի համար շահութահարկի կանխավճար մուծել ենք 1-ին եռամսյակի շրջանառության 1 %-ը: 2. Մեր կազմակերպությունը ԲԲԸ է, բաժնեմասի 90 %-ից ավելին պատկանում է 1 անձին, որը հանդիսանում է և՛ տնօրենների խորհրդի նախագահը, և՛ գլխավոր տնօրենը: Ելնելով ֆինանսական ծանր վիճակից՝ ցանկանում է ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը: Դադարեցումից հետո ինչպիսի՞ կարգավիճակում կլինեն տնօրենների խորհուրդը և նախագահը, գլխավոր տնօրենը և տեղակալը, գլխավոր հաշվապահը, նյութական պատասխանատու անձինք և պահակային ծառայության աշխատողները, և ինչպե՞ս պետք է լինի նրանց վճարման կարգը: Հարգանքներով՝ Ս.Եսայան
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ վճարում է եկամտային հարկի կանխավճար

Սուսաննա. Խնդրում եմ պատասխանել՝ եթե անհատ ձեռնարկատերը ընդհանուր հարկման դաշտում է և միաժամանակ իրականցնում է արտոնագրային վճարով հարկվող գործունեություն, վճարու՞մ է արդյոք եկամտային հարկի կանխավճար և արտոնագրային վճարով հարկվող գործունեության համար ամսական 5 000 դրամ: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վարձավճարի կանխավճար վճարելու դեպքում

254 Հարութ. Հարգելի հաշվապահներ, երբ վարձավճարի կանխավճար է վճարվում, արդյո՞ք եկամտային հարկը պահվում է վճարված ամբողջ գումարից, թե՞ կատարվում է ամսական հաշվարկ: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ուսման վարձի կանխավճարի ետ վերադարձ

Հեղինե. Ի՞նչ թղթակցող հաշվով ներկայացնել ելքի օրդերում ուսման վարձի համար կատարված կանխավճարը վճարողին հետ վերադարձնելու դեպքում: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ստացված կանխավճարը դիտարկվում է որպես անհուսալի կրեդիտորական պարտք

230 Արտակ. Կազմակերպությունը 2012թ-ին կանխավճար է ստացել, որպեսզի հետագայում շինարարական ծառայություն մատուցի ստացված կանխավճարի դիմաց: Պայմանագրի մեջ նշված է, որ ծառայությունը պետք է մատուցվի մինչև 2014թ-ի դեկտեմբերի 31-ը: (Նշեմ նաև, որ ծառայության մատուցման ժամկետի երկարատևությունը պայմանավորված է մի շարք հիմնավոր գործոններով): Արդյո՞ք մեր կազմակերպության կողմից ստացված կանխավճարը դիտարկվում է որպես անհուսալի կրեդիտորական պարտք, և հարկվու՞մ է արդյոք շահութահարկով:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ընկերությունը լիզինգով գնել է մարդատար ավտոմեքենա

Մ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. ընկերությունը լիզինգով գնել է մարդատար ավտոմեքենա, որի գումարը կազմում է 20 000 միավոր, որից 3 334-ը` ԱԱՀ, 16 666 - ը արժեք, կանխավճարը 4 000 միավոր, ամսական մարումները` 1 600 միավոր, որից մայր գումար և տոկոս, գործարքը կատարելու և ամսական մարումների կատարման հաշվապահական ձևակերպումներն ինչպիսի՞ն կլինինեն: Կանխավ շնորհակալություն բոլորին:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի վճարել շահութահարկի նվազագույն գումարները

240 manushak. Եթե շահութահարկի նվազագույն գումարներ չեն վճարվել, դա համարվու՞մ է հարկային պարտավորություն: Եվ հարկային մարմինները կարո՞ղ են կալանք դնել կազմակերպության հաշիվների վրա գումարները չվճարելու համար: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի հետ կապված

Արմինե. Հարգելի գործընկերներ, շահութահարկի հաշվարկի հետ կապված խնդիրներ ունեմ, խնդրում եմ ինձ օգնեք: Արդյո՞ք այս տարի էլեկտրոնային կայքում հաշվարկը պետք է լրացնել 110-րդը, և ինչպե՞ս հաշվեմ նվազագույն շահութահարկն ըստ ամիսների: Օրենքի 47-րդ հոդվածում` (Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության 18.75 տոկոսի չափով` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ) չեմ հասկանում և/կամ-ի պահը: Արդյո՞ք պետք է նախորդ տարվա շահութահարկի գումարին գումարեմ 4 եռամսյակների շահութահարկի մեծությունը, այնուհետև հաշվեմ ստացվածի 18.75 տոկոսը:
.ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ՀԴՄ կտրոն տրամադրել կանխավճար վճարելու ժամանակ

203 Իգոր. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք` երբ մանրածախ առևտրի ժամանակ կանխիկ գումար են թողնում որպես կանխավճար (բեհ), պե՞տք է արդյոք ՀԴՄ կտրոն տրամադրվի այդ գումարի չափով, եթե այո, ապա ի՞նչ փաստաթուղթ պետք է տրվի ապրանքը տանելու ժամանակ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք վճարման աղբյուրի մոտ պետք է պահվի ոչ ռեզիդենտի շահութահարկ

235 Նաիրա. ՀՀ կազմակերպությունը հանդես է գալիս որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը եկամուտներ վճարելիս: Ոչ ռեզիդենտ կազմակերպությանը խորհրդատվական ծառայություններ մատուցելու պայմանագրի շրջանակներում վճարվում է կանխավճար: Արդյո՞ք կանխավճարը դիտվում է որպես եկամուտ, և աղբյուրի մոտ պե՞տք է պահվի ոչ ռեզիդենտի շահութահարկը, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի կանխավճարի հետ կապված

emi. Նախորդ տարի շահութահարկի կանխավճարներ չեմ վճարել, հարկը 500 հազարից պակաս էր, 2013 -ի հարկը 550 հազար է: 2014-ին ինչքա՞ն և ե՞րբ պետք է կատարեմ առաջին կանխավճարը: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի ամփոփ հաշվարկի լրացման հետ կապված

Լուսինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: ՍՊԸ-ն ֆիզ. անձի հետ կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր, պայմանագրի տևողությունը 2 ամիս, ընդհանուր գինը կազմում է 1 000 000 դրամ: Ֆիզ. անձին տրվել է կանխավճար 60 % չափով (26 % հանած): Ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի ամփոփ հաշվարկը առաջին ամսվա համար: Ինչքա՞ն եկամտային հարկ է պետք վճարել առաջին ամսվա համար: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի կանխավճարների մասին

208 Լյուդմիլա. Հարգելի մասնագետներ, օգնեք ինձ 2013թ-ի առաջին եռամսյակից մինչև երրորդ եռամսյակ շրջանառության հարկով եմ աշխատել, իսկ չորրորդ եռամսյակում արդեն շահութահարկով: Հարցս հետևյալն է` 2014թ-ի շահութահարկի կանխավճարը հաշվելուց պետք է վերցնեմ շրջանառության հարկի գումարի 40% + 2013-ի չորրորդ եռամսյակի շահութահարկի գումարը և երկուսի հանրագումարի 18.75% հաշվե՞մ: Օրինակի համար շրջ. հարկի 40% - ը 100 000, շահութահարկի չորրորդ եռամսյակի գումարը 300 000 100 000 + 300 000 = 400 000 400 000 * 18.75% = 75 000 (2014 շահութահարկի կանխավճար)
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Շահութահարկի կանխավճարների հաշվարկ

Լյուդմիլա. Ողջույն, խնդրում եմ արագ արձագանքեք հարցիս: 2013թ-ի շահութահարկի գումարը փոքր է 2012թ-ի շահութահարկի գումարից: 2014թ-ի համար կանխավճարները ինչպե՞ս եմ հաշվելու:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշիվների տարբերություն

Ավետ. Ողջույն: Խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ բացատրել հաշվային պլանում առկա 2241` տրված կանխավճարներ նյութեր ձեռք բերելու համար, և 2281` առհաշիվ տրված գումարներ նյութեր ձեռք բերելու համար, հոդվածների տարբերությունը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը վճարելու է նվազագույն շահութահարկ

Հակոբ. ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով: Տարեվերջին տալիս է տարեկան շահութահարկ, տարվա ընթացքում 1 տոկոս կանխավճար շրջանառությունից վճարելու՞ է, թե՞ ոչ: