Tag: կրկնակի գրանցման եղանակ
Շնորհավորում ենք մասնագիտական տոնի՝ հաշվապահի օրվա առթիվ 🎉

Հաշվապահության միջազգային օրը նշվում է նոյեմբերի 10-ին։ 1494թ-ին այս օրը իտալացի մաթեմատիկոս Լուկա Պաչոլին, ով համարվում է հաշվապահության ժամանակակից սկզբունքների հիմնադիրներից մեկը, հրապարակեց “Հանրահաշվի, երկրաչափության գումարը, համամասնությունների ու հարաբերությունների ուսմունքներ” գիրքը (իտալերեն «Summa de arithmetica, geometria, proportioni et proportionalità»)։
Հաշվապահական հաշվառման նպատակները և խնդիրները Գերմանիայում

Գերմանիայում հաշվապահական հաշվառման վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումը կարգավորող հիմնական իրավական ակտը Առևտրային կոդեքսն է (Առևտրային իրավունքը), որը ուժի մեջ է մտել 1900 թ-ից:
Գերմանական հաշվապահական հաշվառման վերակազմավորման մեջ մեծ դեր է ունեցել գերմանացի տնտեսագետ Ուլրիխ Լեֆֆսոնը (1911-1989), ով առևտրային իրավունքում առանձնացրել է հաշվապահական հաշվառման, փաստաթղթավորման և հաշվետվությունների կազմման հիմնական խնդիրները: Միևնույն ժամանակ նա դիտարկում է պարտատերերի իրավունքների պաշտպանությունը որպես հաշվապահական հաշվառման` օրենքով թելադրված հիմնական նպատակ: Մանրամասն
Կրկնակի գրանցման եղանակի հեղինակը
1869թ-ին հաշվետարների Միլանյան ակադեմիայի անդամները խնդրեցին մաթեմատիկայի պրոֆեսոր Լյուչինիին դասախոսություն կարդալ հաշվապահական հաշվառման պատմության մասին:Պատրաստվելով դասախոսությանը` Լյուչինին պատահաբար գտավ հին մի գիրք, որը գրված էր ոմն Լուկա Պաչոլիի կողմից:Այդ գրքի բաժիններից մեկը, որը կոչվում էր “Հաշիվների և գրանցումների մասին տրակտատ”,նվիրված էր առևտրի մեջ մաթեմատիկայի կիրառմանը:Այստեղ ներկայացված էր նաև կրկնակի գրանցման եղանակի սկզբունքը,որը այժմ կիրառվում է հաշվապահության բոլոր համակարգերում(ամենատարրական մակարդակի վրա այդ սկզբունքը կարելի է նկարագրել հետևյալ կերպ. առաջին գրանցում`որտեղից է առաջացել գումարը,երկրորդ գրանցում`ուր է այն գնացել):Զարմանալի չէ, որ Մանրամասն


