Tag: մատուցման ամսաթիվ

Հաշվի չեղարկում

Էվա․

Ողջույն, հարցս հետևյալն է․ դեկտեմբեր ամսվա մատուցած ծառայության հաշիվը դուրս է գրվել հունվար ամսին, հակառակ կողմի ամփոփը ուղարկելու օրը: Կարո՞ղ եմ արդյոք այն չեղարկել և դուրս գրել դեկտեմբերի 31-ով, իրենց պահանջն է: Ասեմ, որ արդեն 4-րդ եռամսյակի հաշվետվությունները ուղարկել եմ: Եթե հնարավոր է, խնդրում եմ ասել՝ ի՞նչ տարբերակով: Կախավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Հաշվի չեղարկում

Ո՞ր հաշվետու ժամանակաշրջանում ներառել գումարը

Տաթև․

Բարև Ձեզ։ Հոկտեմբերի 4-ին դուրս է գրվել հաշիվ վավերագիր Օգոստոսի 14-ին մատուցած ծառայության համար ( որում առաքման ամսաթիվը նշվել է Օգոստոսի 14 )։ Հարց – շրջհարկի հաշվետվությունում սա պետք է ներառվի 3-րդ եռամսյակի մեջ՝ ըստ առաքման թվի, թե՞ 4-րդ եռամսյակի մեջ՝ ըստ հաշվի դուրս գրման ամսաթվի։ Նշեմ, որ գումարը ստացվել է Օգոստոսին։ Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ո՞ր հաշվետու ժամանակաշրջանում ներառել գումարը

Ո՞ր տարում ծախսագրել հաշիվը

Սաթեն․

Հարգելի հաշվապահներ, հաշիվ վավերագրի (ծառայություն) դուրս գրման ամսաթիվը 29.12.22, իսկ մատակարարման ամսաթիվը 01.01.23։ Հաշիվը ո՞ր տարում ծախսագրեմ (աշխատում ենք ԱԱՀ-ով):

Կարդալ ավելին Ո՞ր տարում ծախսագրել հաշիվը

Ո՞ր եռամսյակում արտացոլել գումարը

Մելինե․

Հարգելի հաշվապահներ, եթե նոյեմբերին մատուցված ծառայության համար հաշիվը դուրս է գրվել հունվարին ՝ մատուցման ամսաթիվ դնելով 31.11.2022, վճարումն էլ ստացել ենք դեկտեմբերին, շրջանառության հարկի ո՞ր եռամսյակում պետք է արտացոլվի այդ գումարը: Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ո՞ր եռամսյակում արտացոլել գումարը

Հաշվի չեղարկում

Արմին․

Ողջույն։ Եթե հաշիվ դուրս գրելուց սխալ է նշվել մատակարարման ամսաթիվը, ո՞ր կետը պետք է նշել հաշիվը չեղյալ անելու ժամանակ։ Եվ արդյո՞ք դա խնդիր կարող է առաջացնել հետագայում։

Կարդալ ավելին Հաշվի չեղարկում

Դեկտեմբերի հաշիվը դուրս է գրվել հունվարին

Տաթև․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Միկրոյով աշխատող ՍՊԸ-ն, եթե հաշիվ վավերագիրը գրել 2023թ.-ի հունվարին, բայց ծառայությունը մատուցվել և վճարվել է դեկտեմբերին, այս դեպքում վճարված գումարի չափը ներառվու՞մ է 2022թ-ի իրացման շրջանառության մեջ:

Կարդալ ավելին Դեկտեմբերի հաշիվը դուրս է գրվել հունվարին

Հաշիվ վավերագրի դուրս գրում

Աննա․

Հարգելի հաշվապահներ, հաշիվ վավերագիր լրացնելուց ինչպե՞ս պետք է լրացնել «Պայմանագիր» բաժինը:

1) Կնքման ամսաթիվն ինչո՞վ է մատակարարման ամսաթվից տարբերվում: Կարելի՞ է նույն բանն լրացնել ծառայություն արտահանելու դեպքում, ասենք գումարն հաշվին նստելու օրն:

2) Ի՞նչ տրամաբանությանբ պետք է կազմել պայմանագրի համարները:

Կարդալ ավելին Հաշիվ վավերագրի դուրս գրում

Հաշվի՝ հետին ամսաթվով դուրսգրում

Լուսինե․

Բարև Ձեզ։ Արդյո՞ք կարող ենք հարկային հաշիվը ետին ամսաթվով դուրս գրել։

Կարդալ ավելին Հաշվի՝ հետին ամսաթվով դուրսգրում

Հաշվի մատակարարման ամսաթիվ

Gegham Bagrazyan.

ՀՈԱԿ-ը աղբահանության իրականացնելու համար լիցենզիա ստանալու համար կնքել է պայմանագիր փորձաքննություն իրականացնող կազմակերպության հետ 1 800 000 գումարի չափով 2021թ-ի հոկտեմբերին, բայց աշխատանքների մի մասն է ավարտել, և չի կազմվել ակտ, չեն ներկայացրել հաշիվ ապրանքագիր, չնայած մենք կանխավճար ենք փոխանցել 2021-ի հոկտեմբերին 900 000դրամ, խնդրում եմ օգնեք․ կարո՞ղ են արդյոք 2022թ-ի փետրվարին հաշիվ ներկայացնել՝ մատակարարման ամսաթիվը 2021թ-ի դեկտեմբերով, և ի՞նչ չափով կարող ենք ծախսագրել 2021թ-ով։

Կարդալ ավելին Հաշվի մատակարարման ամսաթիվ