Tag: միկրոբիզնես
Վարձավճարի արտացոլում հաշվետվության մեջ
Լուսի.
Բարև Ձեզ: ԱՁ-ն աշխատում է միկրոյով, ունի վարձակալած սալոն ֆիզ. անձից, 189 ձևի մեջ պե՞տք է նշեմ Վարձավճար, ծրագիրը թույլ չի տալիս միկրոյի պտիչկայի դեպքում:
Միկրոյի հաշվետվություններ
Մարի․
Բարև Ձեզ, հարգելիներս: Ո՞վ կօգնի լրացնել ԱՁ միկրոձեռնարկատեր, տարեկան հաշվետվությունները: Աշխատող չունենք: Գիտեմ, որ 256, 257 ձևերն են, բայց առաջին անգամ եմ ուղարկելու: Պետ․ ռեգիստրի կողմից տրված քաղվածքում գործունեության տեսակը գրված է 47.65.0, խանութ է, որտեղ վաճառվում են ծննդյան օրվա պարագաներ, փուչիկներ, փայտից հուշանվերներ և այլ նմանատիպ ապրանքներ: Շնորհակալություն։
Տարեկան հաշվետվություն
Վահագն.
ԱՁ-ն զբաղվում է ավտոպահեստամասերի վաճառքով, 2021թ.-ին աշխատել է միկրոյի դաշտում, քանի որ այն գտնվել է Երևանից դուրս` մարզում։ Պե՞տք է արդյոք միկրոձեռնարկատիրության տարեկան հաշվետվության մեջ առանձնացնել յուղերի, անտիֆրիզի, քսանյութերի դասակարգիչը։ Եթե այո, ապա ո՞ր դասակարգիչն է նախատեսված դրա համար
Հարկային դաշտի ընտրություն
Լարի.
Բարև Ձեզ: “Գեոդեզիա և չափագրում” գործունեությամբ զբաղվող ԱՁ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատել։
Ա/Ձ ստաժ
Նարինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ունեմ ԱՁ, մինչ այս տարի ԱՁ-ն գործել է շրջանառության հարկով: 2022-ից ցանկանում եմ անցնել միկրոյի, բայց այդ դեպքում աշխատանքային ստաժ չի գրանցվում: Կցանկանայի ճշտել` կարո՞ղ եմ ես գրանցվել որպես վարորդ իմ ԱՁ-ում, որպեսզի ստաժի դադարում չլինի:
Կանխավ շնորհակալ եմ:
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Մարիաննա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ զբաղվում է պտուղ բանջարեղենի առևտրով և 2021 թվականին 10 ամսվա ընթացքում ունեցել է մինչև 2մլն դրամի շրջանառություն: Կարո՞ղ եմ այս հունվարին 2021թվականի եռամսյակային շրջհարկը` ձև 240 և 244 հաշվետվությունները տալուց հետո, հայտարարություն տամ միկրոյով աշխատելու համար, քանի որ 2022թվականին հաստատ 24մլն չեմ գերազանցի։ Գրանցված աշխատող չունեմ, որ 189 ձև տամ ամեն ամիս։ Խնդրում եմ կասեք` առհասարակ միկրոյով աշխատելու ժամանակ ի՞նչ հաշվետվություն պետք է տամ 22թ. ընթացքում և 23թ. մինչև ապրիլի 20-ը։ Կանխավ շնորհակալություն։
Գործարքային աշխատավարձ
Անի.
Բարև Ձեզ: Եթե Ա/Ձ է գրանցվել և ունի աշխատողներ, ինչպե՞ս պետք է արվի, որ աշխատողների աշխատավարձը գործարքային է, այսինքն` յուրաքանչյուր գործից տոկոսով, հնարավո՞ր է էդպես, թե՞ նվազագույն աշխատավարձը պարտադիր պետք է վճարվի: Եվ մի հարց էլ. եթե թարթիչ/հոնք/ եղունգների սրահ է բացվելու, հնարավոր է միկրոյի դաշտում հարկվի, թե՞ արտոնագրային հարկի դաշտում է դա ու սրահին պետք է ՀԴՄ, թե՞ չէ:
Միկրոյի հայտարարություն
Գուրգեն.
ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ-ը ներկայացնելիս ստորագրության տեղ իմ կողմից չկա, սեղմեցի գրանցել ու վերջ, նույն կերպ արել եմ միկրոյով աշխատելու 2022-ի հայտարարության մեջ: Փաստորեն իմ կողմից ստորագրություն չկա, ինչպես առաջին անգամ 2021-ին, դա նորմա՞լ է:
Հարկային դաշտի ընտրություն
Աննա.
Բարև բոլորին։ Մի այսպիսի հարց. ֆիրման գնում է մայկաներ, բաժակներ, գրիչներ և տպագրում` հեղինակային իրավունքի պահպանմամբ, նկարներ նոր վաճառում։ Միկրոյի դաշտում կարո՞ղ է աշխատել, և արդյո՞ք C18.12.0 կոդը կարող եմ դիտարկել:
Միկրոյի հաշվետվություն
Բարև Ձեզ: Որ խնդրեմ կասե՞ք` միկրո կազմակերպությունը ի՞նչ հաշվետվություն պիտի տա և ի՞նչ տարեկան վճարում պիտի անի: Տարբերակ 1 – ՍՊԸ է և գործունեություն չի իրականացրել, աշխատող չունի գրանցված, մեկ ամիս է գրանցված է։
Տարբերակ 2 – ՍՊԸ է, գործունեություն չի իրականացրել, ունեցել է գրանցված աշխատող` 2 ամիս, հետո ազատել է։ 2 տարբերակն էլ դեռ լուծարված չեն, պարզապես դեռ չեն գործում:
Գործունեության դասակարգիչ
Քրիստինե.
Բարև բոլորին։ Շնորհավորում եմ բոլորի նոր տարին։ Հարցս. Ա/Ձ-ն, որը միկրոձեռնարկատեր է, կարում է հագուստ, պայուսակ/կտորից/, պատրաստում է տարբեր տեսակի կտորից տիկնիկներ, արտադրած ապրանքի վրա ձեռքով նկարում է և ունի մուլտհերոսների ծառայություն։ Խնդրում եմ ասեք` ո՞ր տնտեսական գործունեության դասակարգիչները ընտրեմ։ Նախապես շնորհակալություն։
Հարկային դաշտի փոփոխություն
Բարև Ձեզ: Կարո՞ղ եմ ես որպես Ա/Ձ վերադառնալ միկրոյի դաշտ, եթե 2021թ. ԱԱՀ եմ վճարել, տարեկան շրջանառությունս 5մլն. դրամ է:
Խնամքի և զարգացման կենտրոն
Աննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կասե՞ք՝ 01.01.2022-ից հիմա խնամքի և զարգացման կենտրոնները (փոքր մանկապարտեզ), լիցենզավորման ենթակա գործունեության տեսա՞կ են, թե՞ ոչ։ Եվ կարո՞ղ են այս տարի աշխատել միկրոձեռնարկատիրության հարկման դաշտում։
Միկրոձեռնարկատեր ԱՁ անելիքներ
Արմեն․
Հարգելի հաշվապահներ, 2021թ․ ավարտվելու հետ կապված ի՞նչ անելիքներ ունի միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող Ա/Ձ-ն․
1․ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել
2․ Ի՞նչ հարկեր և վճարներ պետք է վճարել
3․ Մինչև ե՞րբ պետք է ներկայացնել 2022թ․-ին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու դիմումը
Տրակտորի ներմուծում
Բարև Ձեզ։ Ինձ խորհուրդ կտա՞ք․ եթե ես ՍՊԸ-ով տրակտոր եմ ներմուծելու և շահագործելու եմ որպես ծառայություն տարբեր ֆիրմաների հետ, կամ մեկ ֆիրմայի հետ եմ աշխատելու։ Հայտը միկրոյով ճի՞շտ է չէ ձևակերպումը, և կասե՞ք՝ ի՞նչ հարկային պարտավորություններ պիտի վճարեմ ամսեկան և/կամ եռամսակային / տարեկան։
Հանրային սնունդ կազմակերպողը՝ որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Լիա․
Բարև բոլորին։ Միկրոյի տակ հանրային սնունդ կազմակերպողը կարող է չէ՞ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել: Միջոցառում է կազմակերպել։
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Վիգեն.
Բարև Ձեզ: Կարո՞ղ է արտերկրի քաղաքացիների հետ օնլայն նեղ մասնագիտական դասընթացներ իրականացնող անձը հաշվառվել որպես միկրոձեռնարկատեր: Կներեք` հավելում հարցին. եթե այո, ապա գործունեության իրականացման վայրը ի՞նչ պետք է նշվի:
Առցանց հարկային դաշտի ընտրություն
Տիգրան.
Բարև ձեզ։ Բացել եմ ԱՁ, ասացին հարկայինում, որ օնլայն պիտի գրանցվեմ, էնտեղ էլ նշեմ ԱՁ-ի ձևը, ոնց հասկացա իմը միկրոն է։ Հիմա հարց. որտեղ պետք է գրանցվեմ օնլայն տարբերակով, մեկ էլ, բանկային հաշիվ պետք է ստեղծե՞մ, հետո նոր գրանցվեմ, թե՞ գրանցվելուց հետո։
Շնորհակալություն
ԱՁ ստաժ
Արմինե․
Բարև ձեզ, եթե Ա/Ձ աշխատում է միկրոյով ու վճարում է իր եկամտային հարկը և սոց վճարը, տվյալ Ա/Ձ ստաժ համարվու՞մ է տարիները։
Միկրոձեռնարկատիրություն 2022թ.-ին
Արփինե․
Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել մի հարցում։ եթե ԱՁ-ն 2021թ. ապրիլին միկրոհամակարգից անցել է ԱԱՀ դաշտ, քանի որ այլ ՍՊԸ-ում ունեցել է 25 % բաժնեմաս, այնուհետև դադարի հայտարարություն է տվել, կարո՞ղ է արդյոք 2022թ.-ից վերսկսել և միկրոյի հայտարարություն տալ, եթե հիմա հրաժարվի այդ 25 %-ից։
Տարեկան շրջանառություն
Վարդան.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ունեմ 2 հարց․ Ա/Ձ-ն, որը զբաղվում է մրգային (խաղողի) օղու արտադրությամբ, հաշվարկային հաշիվ դուրս գրելիս (միկրո է), ակցիզային հարկի գումար տողում 1լ օղու համար հարկ 824դր. է նշվում, և տարեկան շրջանառության չափը որոշելիս, եթե գործարքները կատարվել են կանխիկ և փոխանցում տարբերակով` կանխիկի համար լրացուցիչ թղթաբանություն հարկավո՞ր է հաշվարկում ներառելու համար։ Կանխավ շնորհակալ եմ։
Դրամարկղային գիրք
Լիլի.
Երկու հարց ունեմ. հանրային սնունդ կազմակերպող ՍՊԸ-ն միկրոյի դաշտում է աշխատում, դրամարկղի գիրք վարելը պարտադիր չէ՞: Հարկայինով բայց արդեն գրանցել են, իսկ եթե ունեմ, բայց չվարե՞մ:
Լիցենզիայի անհրաժեշտություն
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել, եթե ՍՊԸ ենք բացել տրակտորով աշխաատանքներ իրականացնելու համար, միկրոյի հայտ ենք տվել, լիցենզիա պե՞տք է հանել, որ կարողանանք աշխատանքներ իրականացնել։ Կամ ո՞վ փորձ ունի` ի՞նչ պայմաններ են հարկավոր, ի՞նչ խորհուրդ կարող եք տալ:
ՀԴՄ չտրամադրելու դեպքում
Լիաննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ կասե՞ք՝ որքան է կազմում միկրոձեռնարկատիրոջ ակտը՝ ՀԴՄ չտրամադրելու դեպքում։
Ամենամյա արձակուրդ
Նարինե.
Բարև Ձեզ: Միկրոյով աշխատող ՍՊԸ-ի վարձու աշխատողն իրավունք ունի՞ ամենամյա արձակուրդ գնա:
Դրոշմանիշային վճար
Հարգելիներս, եթե միկրոյով աշխատող Ա/Ձ-ն շրջանառություն չունի, ապա տարվա վերջում 18 000դր. դրոշմանիշային վճար պե՞տք է վճարի: Շնորհակալ եմ:
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն
Գուրգեն.
Ա/Ձ-ն միկրոյով աշխատում է 2021թ. հոկտեմբերից, մինչև 2022-ի փետրվարի 1-ը պե՞տք է ներկայացնենք շրջանառության վերաբերյալ հաշվետվություն, և ամեն տարի սկսած 2022-ից մինչև փետրվարի 20-ը ներկայացնե՞նք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հայտարարագիր: Զինվորի` 100 000դրամի դեմքում, 1 500դր. ամեն ամիս պետք է վճարել, թե՞ տարին մեկ ու մինչև ե՞րբ և ի՞նչ հաշվեհամարին պետք է վճարել զինվորի գումարը:
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Մխիթար.
Կասե՞ք` միկրոձեռնարկատերը ինչքա՞ն հարկ է վճարում տարեկան ու, ո՞ր հարկատեսակներն են:
Հարկային հաշիվ դուրս գրելու համար
Արուսիկ․
Բարև Ձեզ։
Եթե ՍՊԸ-ն ուզում է հարկային հաշիվ դուրս գրել, բայց միկրոձեռնարկատիրական ոլորտում է աշխատում, պե՞տք է հանձնի 264 ձևը, դառնա ԱԱՀ վճարող, այնուհետև հաշիվ դուրս գրի։
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն
Էլլադա.
Բարի երեկո։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք “ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ” հայտարարությունը գտնել և հրապարակել:


