Tag: միջազգային

Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Միջազգային բեռնափոխադրումների գործունեություն

Նելլի․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն միջազգային բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ, կարո՞ղ է աշխատել ԱԱՀ դաշտում և հարկվել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով։ Այսինքն՝ այս դեպքում դիմացի կողմին հաշիվներ չի գրվում և ամսվա ընթացքում միայն ԱԱՀ-ի հաշվետվությունն է ուղարկում, որի մեջ ներառում է բեռնափոխադրման արժեքը, այսինքն՝ հարկման բազան զրո տոկոս դրույքաչափով։

Ինկոտերմս
ԱյլԱյլ նյութերՀետաքրքիրՓաստերՕգտակար

Ինկոտերմս

Ինկոտերմս
Ինկոտերմս

Ի՞նչ է Ինկոտերմս - ը

Ինկոտերմս - ը կանոններ են, որոնք ապահովում են արտաքին առևտրի ոլորտում լայնորեն օգտագործվող առևտրային տերմինների միանշանակ մեկնաբանությունը և վերաբերում են առաջին հերթին ֆրանկոյին՝ վաճառողից գնորդին պատասխանատվության անցման վայրին։

Առաջին Ինկոտերմսը հրապարակվել է 1936թ.-ին, իսկ ներկա պահին գործում է Ինկոտերմս 2020 - ը։

Որո՞նք են Ինկոտերմս տերմիններով կարգավորվող հիմնական սկզբունքները

Ինկոտերմս տերմիններով կարգավորվող հիմնական սկզբունքներն են.

Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բենափոխադրման միջնորդային գործունեություն

Նարեկ. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպությունը բացի հիմնական գործունեությունից, ուզում է զբաղվել նաև միջազգային բեռնափոխադրումների միջնորդային գործունեությամբ։ Բեռնափոխադրվող ապրանքները մի երկրից տեղափոխվելու են այլ երկիր, առանց ՀՀ սահման հատելու, երկաթուղային գծերով։ Խնդրում եմ ուղղորդել՝ անհրաժեշտ է ի՞նչ որ թույլտվություն կամ լիցենզիա նման գործունեությամբ զբաղվելու համար։ Նշեմ նաև, որ տեղափոխվող ապրանքների արժեքը ամբողջությամբ պատվիրատուի կողմը փոխանցելու է միջնորդ կազմակերպությանը, որն էլ իր հերթին փոխանցելու է մատակարար կազմակերպությանը։ Կխնդրեմ մանրամասն մեկնաբանել։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Միջազգային էլեկտրոնային մանրածախ առևտուր

Սուսաննա. Բարև Ձեզ: Միջազգային էլեկտրոնային մանրածախ առևտուր` թվային շուկայավարում, իրականացնելու համար ընտրել եմ որպես հարկատեսակը ԱԱՀ: Վաճառքը կատարվելու է տարբեր երկրներում: ԱՄՆ-ում նույնպես ես հարկատու եմ, քանի որ պահանջվեց բացել EIN և վճարելու եմ վաճառված ապրանքից հարկ: Ի՞նչ փաստաթղթերի հիման վրա ես պետք է ՀՀ-ում հաշվետվութունը լրացնեմ վաճառքի ժամանակ և ի՞նչ տեսակ հաշվետվություններ պետք է ես ներկայացնեմ: Կանխավ շներհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում համատիրության մոտ

Մարինա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Համատիրությունը իր տարածքներից մեկը տալու է վարձակալությամբ միջազգային կազմակերպությանը, որը ՀՀ-ում ազատված է բոլոր հարկերից։ Կասե՞ք խնդրում եմ՝ ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում համատիրության մոտ։ Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Միջազգային կազմակերպություններ

Մարինա. Բարև ձեզ: Ո՞վ կարող է ինձ օգնել: Ինձ պետք է հասկանալ՝ ո՞ր օրենսդրության տակ են ընկնում միջազգային կազմակերպության ներկայացուցչությունները, և ո՞րն է նրանց տարբերությունը ՀԿ-ներից։ Կարո՞ղ եք արդյոք ուղարկել լինքը։ Նաև եթե գիտեք, տարեկան պարտադիր աուդիտի տակ ընկնու՞մ են այդ կազմակերպությունները, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ

Մարիամ Հարությունյան. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ հարկատեսակներով է հարկվում միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ՍՊԸ-ն: Տվյալ ՍՊԸ-ն չի գերազանցում 58,5 միլիոնի շեմը (նոր ստեղծված կազմակերպություն է): Ունի 1 հիմնադիր, վերջինս էլ հենց հանդիսանում է ընկերության տնօրենը, այլ աշխատող չունի: Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել շտապ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բեռնափոխադրման միջնորդային գործունեություն

Արմեն. Բարև Ձեզ: Կխնդրեի ինձ տեղյակ պահել, թե ով է զբաղվում միջազգային բեռնափոխադրման միջնորդային գործունեության հաշվապահությունով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահի որակավորման քննությունների հարցաշար

Արաքս. Ֆին. նախարարության հարցաշարում ո՞ր ստանդարտներն են օգտագործվում, միջազգայի՞ն ՀՀՄՍ, թե՞ ՀՀՀՀՍ: Ո՞ր կայքերում կան ամենավերջին ու քննական հարցաշարում հանդիպող ստանդարտները:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի պարզեցված հաշվարկի անգլերեն թարգմանությունը

Արմեն Թորոսյան. Միջազգային մրցույթի մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել շահութահարկի պարզեցված հաշվարկի անգլերեն թարգմանությունը: Որտեղի՞ց է հնարավոր այն գտնել:
.ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը պետք է վերանայի ՀՄ օգտակար շահագործման ժամկետը

Նունե. Կազմակերպությունը ունի զրոյական մնացորդային արժեքով հաշվառվող հիմնական միջոցներ, հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 16-ի 51 կետի համաձայն կազմակերպությունը պետք է վերանայի հիմնական միջոցների օգտակար շահագործման ժամկետը: Խնդրում եմ պարզաբանեք` որտեղ կարող եմ կարդալ նշված գործընթացի իրականացման կարգը, այսինքն` ինչպես է վերանայումից հետո հաշվարկվում ամորտիզացիան, կամ եթե տվյալ հիմնական միջոցի մնացորդային արժեքը զրո է, և կազմակերպությունը վերանայել է հիմնական միջոցի շահագործման ժամկետը և պետք է այն օգտագործի ևս 2 տարի, ապա այդ դեպքում ամորտիզացիա հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն :oops:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման նոր ստանդարտներ

Tatevik. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ խնդրում. որտեղի՞ց կարող եմ գտնել հաշվապահական հաշվառման նոր ստանդարտները: Կանխավ շնորհակալություն: