Tag: նորաբաց

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս գրանցվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Արմեն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: 1. Ինչպե՞ս գրանցվել միկրոձեռնարկատեր: 2. Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր: 3. Հնարավո՞ր է էլեկտրոնային դիմել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ դառնալու համար, ՍՊԸ-ն հիմնադրվել է 07.03.2020թ.:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է տան պայմաններում արագ սնունդ պատրաստել

Անի. Ողջույն: Ցանկանում եմ տան պայմաններում արագ սնունդ պատրաստել և միայն մեկ կազմակերպության տրամադրել: Նպատակահարմա՞ր է արդյոք որպես ԱՁ գրանցվել: Ի՞նչ հարկատեսակներ են գործելու: Հարկավո՞ր է դիմել սննդի անվտանգության մարմին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվելու է թխվածքի արտադրությամբ

Սվետլանա. Բարև ձեզ: Ես 11.02.2020թ. գրանցել եմ ԱՁ, որը զբաղվելու է թխվածքի արտադրությամբ, ես առայժմ աշխատելու եմ մենակ: Ինչի՞ց սկսեմ, խնդրում եմ, մանրամասնեք: Եվ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Գարիկ. Բարև ձեզ: Նորաբաց ԱՁ-ն գրանցված է որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սննդի օբյեկտ է, որն ունի նստատեղեր: Ի՞նչ հարկեր և տուրքեր պետք է վճարի: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է բացել ապահովագրական գրասենյակ

Լիլիթ. Բարև ձեզ: Ես ուզում եմ բացել ապահովագրական գրասենյակ: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ վճարներ է հարկավոր անել և ի՞նչ փաստաթղթեր է հարկավոր ներկայացնել պետ. ռեգիստր: Եվ ինչպե՞ս բացել ՍՊԸ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն

Նելլի. Բարև ձեզ: Մարտի 4-ին բացված ՍՊԸ-ն որպես միկրոձեռնարկատեր (գորգագործության արտադրություն), ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով է հարկվում գործունեությունը հանրային սննդի ոլորտում

Արմեն. Բարև ձեզ։ Նոր բացվող փոքր հասարակական սննդի կետ է, կասե՞ք՝ որքա՞ն շահութահարկ ու առհասարակ ի՞նչ տեսակի հարկեր պետք է վճարել։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Խանութներին սնունդ մատակարարելու դեպքում

Դավիթ․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, ինձ անհրաժեշտ է իմանալ՝ խանութներին սնունդ մատակարարելու դեպքում ինչ քայլեր են հարկավոր, և որն է նպատակահարմար՝ գրանցվել որպես ԱՁ, թե ՍՊԸ բացել կամ գրանվել որպես ընտանեկան բիզնես։ Ես չունեմ այլ բիզնես, սկսնակ եմ, խնդրում եմ ուղղորդել։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նորաբաց ստոմատոլոգիական կլինիկայի հարկային պարտավորությունները

Արմինե. Բարև Ձեզ: Մասնագետներ ջան, խնդրում եմ ինձ տեղեկացրեք նոր գրանցվող ստոմատոլոգիական կլինիկայի համար անհրաժեշտ հարկային ընթացակարգը և հարկման տեսակը դրույքաչափերով: Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է ԱՁ բացել և զբաղվել պնևմատիկ կորսետների արտադրությամբ

Կոլյա. Մտադիր եմ ԱՁ բացել և զբաղվել առողջ ապրելակերպի դասին վերաբերող պարագաների արտադրությամբ, մասնավորապես՝ պնևմատիկ կորսետների արտադրությամբ: Ո՞րն է իմ քայլերի հերթականությունը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ

Արմեն. Բարև ձեզ։ ՍՊԸ (էլեկտրոմոնտաժման ծառայություններ մատուցող, էլեկտրական սարքավորումների սպասարկում) բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ՝ 1. ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, 2. ի՞նչ հարկով է հարկվելու, 3. արդյո՞ք սկզբում աշխատողներ պետք է գրանցել, 4. տվյալ գործունեության համար լիցենզիա հարկավո՞ր է։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Կարո՞ղ է պայմանագրային զինծառայողը ԱՁ գրանցել

Դավիթ. Եթե պայմանագրային զինծառայող եմ, ապա կարո՞ղ եմ ԱՁ բացել: Կարո՞ղ եմ ԱՁ բացել 1974թ.-ից շուտ ծնված բարեկամի անունով, սակայն ինքս աշխատացնեմ խանութը, որպեսզի սոց. հարկ չմուծվի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է հակասրճարան բացել

Սոնա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. Ես ցանկանում եմ գործունեություն ծավալել Գյումրիում, լինելու է հակասրճարան, ժամանցի կենտրոն, հնարավոր է նաև ներսում փոքրիկ իրերի առք ու վաճառք: Ինչպիսի՞ իրավական տեսակով և հարկման դաշտում խորհուրդ կտաք աշխատել, ինքս հաշվապահ եմ, պարզապես հետաքրքիր են կարծիքներ ավելի լավ կողմնորոշվելու համար: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Քանի՞ տարեկանից կարելի է գրանցվել որպես ԱՁ

Սերգեյ. Բարև ձեզ: Կուզեի իմանալ՝ արդյո՞ք հնարավոր է 16-ը լրացած անձին ԱՁ գրանցել ՀՀ-ում, և ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ գործունեություն ծավալելու նաև Արցախի տարածքում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է մրգային օղու և մսի խանութ բացել

Անդրանիկ․ Բարև ձեզ։ Պատրաստվում եմ բացել մրգային օղու և մսի խանութ։ Օղին վաճառվելու է միայն տնական գյուղացիներից մթերված մրգողի։ Միսը վաճառվելու է թե՛ հում, թե՛ խորոված։ Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ փաստաթղեր ու արտոնագրեր/թույլտվություններ են անհրաժեշտ օրենքով աշխատելու համար։