
Ուղեկցող փաստաթղթին ներկայացվող պահանջներ
Հարություն.
Հարգելի գործընկերներ, "Հարկերի մասին" օրենքի հավելված 4-ի համաձայն ուղեկցող փաստաթղթում պետք է առկա լինի տեղափոխվող ապրանքի գինը (արժեքը):
Կազմակերպությունը տեղափոխում է ապրանքը իր մի պահեստից մյուս պահեստ, որոնք նույն առաքման վայրում չեն գտնվում: Լրացվել է տեղափոխման բեռնագիր հաշվապահական ծրագրի միջոցով, որտեղ երևում են ապրանքի քանակը, միավորի արժեքը, ընդհանուր արժեքը, սակայն այդ արժեքները ապրանքի ինքնարժեքն են: Հարցը հետևյալն է` արդյո՞ք օրենքում "արժեք" ասելով` հասկացվում է հենց ինքնարժեքը, և խախտում չի՞ համարվի ուղեկցող փաստաթղթում ապրանքի ինքնարժեքի արտացոլումը: Առհասարակ, հաշվապահական փաստաթղթերում որտե՞ղ են երևում վաճառվող ապրանքի վաճառքի գները: Իմ կարծիքով` չեն երևում:

Ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ պետք է գրվի
Աննա.
Մեր կազմակերպության առաքման վայրից որոշ քանակությամբ ապրանքներ տեղափոխել ենք ուրիշի տարածք և հանձնել պահպանության: Նշված տեղափոխումը օրենքով սահմանված ձևով գրանցված է առաքումների գրքում, կա ուղեկցող փաստաթուղթ, հ/ֆակտուրա, համապատասխան գրառումներով և ի պահի պայմանագիր: Հակառակ գործողությունը, այսինքն, պահպանության վայրից դեպի մեր կազմակերպության տարածք, ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ պետք է գրվի:

Առանց փաստաթղթի ապրանքի տեղափոխման տուգանքի չափը
Mara.
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը մեծածախ պահեստից առանց փաստաթղթի ապրանք է տեղափոխում կամ վաճառում: Խնդրում եմ ինձ ասեք` առաջին անգամ տուգանքի չափը որքա՞ն է կազմում:

Ինչպիսի՞ ուղեկցող փաստաթուղթ պետք է գրվի
Հայկուհի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Հացի արտադրամասից ամեն օր հաց է մատակարարվում (առաքվում) կազմակերպություններին: Ինչպիսի՞ ուղեկցող փաստաթուղթ պետք է գրվի, քանի՞ հատ (կազմակերպությունների թվով), և այդ ուղեկցող փաստաթուղթը կարո՞ղ է լինել հենց հաշիվ-ապրանքագիրը:

Ինչքանո՞վ է պարտադիր գրանցումը առաքման գրքում
Արտակ Ավետիսյան.
Հարգելի խորհրդատուներ, երբ x քանակի ապրանք (սարքավորում) տեղափոխում ենք մի այլ հասցե ոչ վաճառքի նպատակով, հետո այդ հասցեից պետք է բաշխում իրականացվի 74 կետեր, ինչքանո՞վ է պարտադիր դրանց գրանցումը առաքման գրքում, կամ այդ դեպքում ակտը համարվու՞մ է որպես ուղեկցող փաստաթուղթ:

Ուղեկցող փաստաթղթի վերաբերյալ
Դավիթ Ասատրյան.
Ինչպես գիտենք, նոր առաքման գիրք է ասպարեզ եկել, որտեղ պետք է գրանցվի ուղեկցող փաստաթղթերը: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ուղարկել այդ ուղեկցող փաստաթղթի ձև, նմուշ` david456 շնիկ list.ru: Ես ունեմ իմ ձևը, խնդրում եմ ասացեք` ինչ սխալ կա, ինչը չի բավարարում օրենքի պահանջներին (հավելված 4): Ես պարզապես copy-paste եմ արել այդ հատվածը հավելված 4-ից, վերևն էլ գրել ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ահա այն. Մանրամասն
Վերջին մեկնաբանություններ