Tag: սոցիալական վճար

Էլեկտրոնային հաշվետվությունը հարկը հաշվարկում է ինքնաշխատ կերպով

Zara.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ունեմ նման խնդիր: Անհրաժեշտ է 2014 թ.-ի հուլիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ուղարկել ճշգրտված հաշվետվություններ: Բանն այն է, որ հուլիս-դեկտեմբեր ամիսների համար ներկայացված հաշվետվություններում ինքնաշխատ կերպով հաշվարկվել է կուտակայինը: Դեկտեմբերին ուղարկել եմ պարտադիրից հրաժարվելու դիմումը: Այժմ նորից փորձում եմ լրացնել այդ ամիսների հաշվետվությունները, սակայն կրկին ինքնաշխատ կերպով հաշվարկվում է կուտակայինը: Ինչպե՞ս վարվեմ:
Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք հնարավոր է հրաժարվել սոց. վճարից

Gayane.

Աշխատում եմ բանկում, և բնականաբար աշխատավարձիցս պահվում է կենսաթոշակային ֆոնդի գումար: Հիմա պատրաստվում եմ ազատվել այդտեղից և անցնել մակ այլ տեղ աշխատանքի: Ասացեք խնդրեմ` հիմա կարո՞ղ եմ բանկում հրաժարվել և դիմում ներկայացնել այդ գումարները ետ ստանալու համար: Չնայած գիտեմ, որ դա պետք է արվեր մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 25-ը:

ԱՁ-ի` սոց. վճարից հրաժարվելու դիմում

Hamest.

Բարև ձեզ, շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը, խնդրում եմ մի հարցի պատասխանել` եթե Ա/Ձ -ի պարտադիր սոց. վճարի հրաժարման դիմումի փոխարեն ուղարկել եմ վերսկսմանը, և չկա ճշգրտում տալու ձև, ի՞նչ անել այդ դեպքում:

Սոցիալական վճարից հրաժարվելու համար

Աստղիկ.

Հարգելի մասնագետներ,
ես ամբողջ 2014թ. գտնվել եմ ֆիզ. արձակուրդում: Ինձ հետաքրքիր է` արդյո՞ք կուտակայինից հրաժարվելու համար ես պետք է ներակայացնեմ դիմում իմ գործատուին մինչև դեկտեմբերի 25-ը, թե՞ դիմումը ներկայացվում է աշխատանքի վերադառնալու ժամանակ: Իմ գործատուն ասում է, որ հաշվետվությունն ուղարկված է, և ես համարվում եմ դիմում ներկայացրած, և հետևաբար խնդիր չի առաջանա: Բայց ամեն դեպքում ուզում եմ պարզել այդ հանգամանքը, քանի որ ես փաստացի ոչ մի դիմում չեմ ներկայացրել և հետևաբար չեմ ստորագրել:

Սոց. վճարի հետ կապված

Վաղարշակ.

Բարև ձեզ: Ցանկանում եմ իմանալ. եթե աշխատում են 2 վայրում` մեկը համատեղությամբ, իսկ մյուսը հիմնական, սոց. վճարումը կատարում են երկու աշխատավայրերից, թե՞ միայն մեկից:

Սոց. վճարի հետ կապված

Մարինե.

Բարև ձեզ, ես աշխատում եմ մասնավոր հաստատությունում: Ուզում եմ իմանալ` իրավունք ունե՞ն իմ աշխատավարձի 5% հետ պահեն որպես սոց. վճար: Շնորհակալություն:

Ա/Ձ-ն քաղաքացիաիրավական պայմանագրով վարձում է մատուցողներ

Harut.

Խնդրում եմ պատասխանել` եթե ժամանակ առ ժամանակ Ա/Ձ-ն քաղաքացիաիրավական պայմանագրով վարձում է մատուցողներ մեկ օրով և վճարում 5 000 դրամ դրա համար, պե՞տք է արդյոք կատարել եկամտային հարկի և սոց. ապ. վճարումներ տվյալ մատուցողի համար: Կանխավ շնորհակալություն:

Կուտակային և սոց. վճարներից հրաժարվելու դիմումներ

Կարեն.

Հարգելի կոլեգաներ, կուտակային վճարի հետ կապված է հարցս: Նախկինում աշխատողները ներկայացնում էին դիմում համաձայն հետևյալ ձևի… հիմա ուժի մեջ է մտել սոցիալական վճարից հրաժարվելու դիմումի ձևը, որը հրապարակված է այս կայքում: Արդյո՞ք 2 դիմումի ձևերն էլ պետք է ներկայացվի աշխատողի կողմից, թե՞ վերջին ձևը բավական է:

Արդյո՞ք անկախ տարիքից պարտադիր պահվում է սոց. վճար

Hayk.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողն ընդունվել է աշխատանքի 01.07.2014-ից հետո, արդյո՞ք անկախ տարիքից պարտադիր սոց. վճար է պահվում: Նախապես շնորհակալ եմ:

Արդյո՞ք դիմումը վերաբերում է Ա/Ձ-ներին

Արմինե.

Բարև ձեզ:
Ես մի հարց ունեմ: Վերջին դիմում հայտը` կապված կուտակային և սոց. վճարներից հրաժարվելուն, արդյո՞ք վերաբերվում է Ա/Ձ-ներին:

Ավելացվել է փաստաթուղթ

Փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնի “Այլ փաստաթղթեր” ենթաբաժնում ավելացվել է հետևյալ փաստաթուղթը.

  • Դիմում սոցիալական վճարից հրաժարվելու վերաբերյալ

Սոցիալական վճարի հետ կապված

Արմենուհի.

Բարև ձեզ: Ինձ մի քանի հարց է հետաքրքրում.

1. Օրենսդրական փոփոխություններին լավ ծանոթ չլինելու հետևանքով հուլիս և օգոստոս ամիսներին սոց. վճարներ չեն կատարվել, և չի լրացվել դրանցից հրաժարվելու դիմումը: Արդյո՞ք դրանց ինչ-որ տուգանքներ կարող են լինել

2. Հնարավո՞ր է, որ մինչև օգոստոսի հաշվետվություններ տալը էլի հրաժարվեն սոց. վճար կատարելուց` լրացնելով համապատասխան դիմում

3. Ես աշխատում եմ 2 տեղում` գյուղապետարանի հաշվապահ և մասնավոր հիմնարկում: Հնարավո՞ր է արդյոք գյուղապետարանը սոց. վճար փոխանցի, իսկ մյուս հիմնարկից դիմում գրեմ և հրաժարվեմ:

Երբ է առաջանում սոց. վճար կատարելու պարտավորություն

ANNA.

Բարև ձեզ: Կարո՞ղ եմ արդյոք հուլիսի ամսական հաշվարկվող սոց. վճարը չկատարել, քանի որ հրաժարվելու դիմում եմ ներկայացրել նույն օրը, ինչ եկամտային հարկի և սոց. վճարի ամսական հաշվետվությունը` 19.08.2014թ, թե՞ դա արդեն օգոստոսի հանար կգործի: Կանխավ շնորհակալություն:

Օրենքի փոփոխություններ

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ նշել, թե որտեղ կարող եմ ծանոթանալ օրենքի փոփոխություններին` կապված առևտրի ոլորտում շրջանառության հարկի 1 տոկոս դառնալու, կուտակային վճարների փոխարեն սոցիալական վճարներ կատարելու, և եթե եղել են այլ փոփոխություններ, նաև դրանց մասին: Շնորհակալություն:

Աշխատավարձի հաշվարկ

Ելիզ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել, իմ հարցը հետևյալն է.

Հիմնական աշխատավարձը` 125000 է, մաքուր աշխատավարձը` 111500, սոց. ապահովության վճարը` 24000: Բայց 125000-24000 հավասար չէ 111500-ի:

Հնարավո՞ր է` հիմնական աշխատավարձի չափից հանած սոց. ապահովության վճարը հավասար չլինի մաքուր աշխատավարձի չափին:

Կանխավ շնորհակալոււթյուն:

Նպաստի հաշվարկ

Լիլիթ Մելքոնյան.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել, իմ հարցը հետևյալն է.
ես հաշվարկել եմ հղիության նպաստ 2012-2013թթ. համար` միջին ամսական հաշվարկի մեջ ներառելով նաև 2012թ. գործատուի սոց. վճարները: Սակայն հաշվետվության մեջ, որտեղ որ գրվում է վերջին 12 ամսվա ընդհանուր աշխատավարձի հանրագումարը, գործատուի սոց. վճարները չեմ ներառել, արդյո՞ք այդպես ճիշտ է, թե՞ ոչ: Որտե՞ղ կարող եմ գտնել հենց 12 ամիսների հանրագումարին վերաբերվող մասը, որ իմանամ` այդտեղ գործատուի սոցը ներառեմ, թե ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք աշխատավարձին պետք է գումարել սոց. վճարի գումարը

Աննա.

Աշխատողը 2012 թվականից գտնվում է ֆիզ. արձակուրդում, 2012 թվականի օգոստոս ամսից գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: 2013 թվականի մայիս ամսին ներկայացրել է 2-րդ ֆիզի բյուլետին: Խնդրում եմ ասեք` վճարումը կատարելուց աշխատողի միջին աշխատավարձին պե՞տք է ավելացնել սոց. հատկացման գումարը, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք անհրաժեշտ է սոց. վճար վճարել

Agapi.

Բարև Ձեզ:

Ես ցանկանում եմ գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր, սակայն գրանցված եմ այլ ձեռնարկությունում, և սկզբնական շրջանում աշխատող չեմ ունենալու: Ես պե՞տք է սոց. վճար վճարեմ, թե՞ ոչ: Կամ ե՞ս միայն գրանցված լինեմ:

Ինչպե՞ս է հաշվարկվելու տարեկան սոց. վճարը

Գագիկ Կուրղինյան.

Խնդրում եմ հայտնել, թե ինչ կարգով է հաշվարկվելու Ա/Ձ-ի համար 2012թ.-ի տարեկան պարտադիր սոցիալական վճարը, թե՞ 2013թ. հունվարից հետո գործում են միայն եկամտային հարկի վերաբերյալ դրույթները: