Tag: քաղաքացիաիրավական

Արդյո՞ք տրվում է հրաման

Անի.

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի ընդունելու դեպքում հրաման տրվու՞մ է, թե՞ ոչ:

Կազմակերպությունը զբաղվում է հյուրատնային ծառայությունների մատուցմամբ

Աստղիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Կազմակերպությունն աշխատում է միկրոձեռնարկատիրականով, զբաղվում է հյուրատնային ծառայությունների մատուցմամբ։ Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ոչ թե վարձու աշխատող գրանցել, այլ քաղ․ ծառայության պայմանագրով ֆիզ․ անձից ծառայությունների մատուցում ստանալ և այդ դեպքում ի՞նչ հաշվարկ է ներկայացնում կազմակերպությունը, և ինչպիսի՞ հարկեր են առաջանում:

Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտը կարող է քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել ֆիզ․ անձի հետ

Աստղիկ.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ խորհրդով օգնել․ միկրոձեռնարկատիրականով աշխատող կազմակերպությունը կարո՞ղ է քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել ֆիզ․ անձի հետ, որպեսզի վերջինս որոշակի ծառայություններ մատուցի, և այդ դեպքում ի՞նչ հաշվարկներ է ներկայացնում կազմակերպությունը, և ի՞նչ հարկատեսակով ու դրույքաչափով է հարկվում գործարքը։

Անձը ցանկանում է ֆիլմարտադրության և նկարահանման ծառայություններ մատուցող ՍՊԸ հիմնադրել

Արման.

Հարգելի հաշվապահներ:

Ֆիլմարտադրության և նկարահանման ծառայություններ մատուցող ՍՊԸ պետք է գրանցեմ, մի քանի հարցեր ունեմ.

  1. Ինչքա՞ն է գրանցման վճարը:
  2. Իրավաբանական հասցեն հնարավո՞ր է գրանցել բնակարանի հասցեով, և հետագայում հասցեն փոփոխելը խնդի՞ր է, թե՞ ոչ:
  3. Կանոնադրություն տեղում ինձ կտա՞ն:
  4. Ի՞նչ հարկային վճարներ եմ անելու, ինչո՞վ եմ հարկվելու (դրամաշնորհները հարկվելու՞ են):
  5. Եթե մի 2-3 ամիս կազմակերպությունը ոչ մի ծառայություն և գործունեություն չի կատարում, էդ դեպքում ի՞նչ վճարներ եմ անելու:
  6. Կարո՞ղ եմ չգրանցել ոչ մի աշխատող: Քանի որ հնարավոր են աշխատանքային դադարներ, ինձ ավելի ձեռնտու կլինի՞ քաղիրավականով աշխատել, թե՞ ոչ:

Շնորհակալություն:

Կազմակերպությունը ծանուցում է ստացել

Արայիկ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարկայինից ծանուցում ենք ստացել հետևյալ գրառումով՝ «Ձեր կողմից ներկայացված 2020թ. փետրվար ամսվա դրությամբ քաղաքացիաիրավական պայմանագրով xxxxxxxxxx ՀԾՀ(ներ)-ով աշխատանք կատարողները գրանցված են անընդմեջ 8 ամսից ավելի և վերջիններիս միջին ամսական վարձատրությունը ցածր է նվազագույն ամսական աշխատավարձից: Այս
վարքագիծը պարունակում է վճարվող եկամտի և դրանից պահվող եկամտային հարկի թերհայտարարագրման ռիսկ»: Ինչու՞մն է խնդիրը: Ո՞ր իրավական ակտով պետք է առաջնորդվել քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց վճարվող եկամուտների վերաբերյալ:

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին արդյո՞ք պետք է վճարել անկանխիկ եղանակով

Ալինա.

Խնդրում եմ, եթե կարող եք, պարզաբանեք՝ հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն աշխատավարձի վճարումները կատարում է անկանխիկ եղանակով»:

Օրինակի համար՝ 10-ի մեջ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները ներառվու՞մ են, թե՞ ոչ։ Շնորհակալություն:

Արտակարգ դրության պատճառով հնարավոր չէ ձեռք բերել նյութ

Լուսինե.

Եթե քաղ. իրավականով թիթեղագործ եմ վարձել, և նյութն էլ իր կողմից է բերված, այդ դեպքում պայմանագրի մեջ պե՞տք է նշվի և՛ աշխատավարձ, և՛ նյութ, քանի որ փակ են խանութները, հաշիվ-ապրանքագրով հնարավոր չէ այս պահին ձեռք բերել:

Արդյո՞ք անձը կհամարվի 8-րդ միջոցառման շահառու

Յանա․

Բարև ձեզ: Ուզում էի ճշտել․ աշխատում եմ մասնավոր մանկապարտեզում ժամավճարով։ Այսօր պարզեցի, որ պայմանագիրս քաղաքացիաիրավական է։ 8-րդ կետի շահառու համարվու՞մ եմ, թե՞ ոչ, եթե գրանցված եմ որպես քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող։

Արդյո՞ք անձը հանդիսանում է կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու

Աշոտ.

Բարև ձեզ: Կներեք, մի հարց ունեմ. կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու համարվու՞մ եմ, թե՞ ոչ, եթե գրանցված քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող եմ և նշված մարտի 13-ից չեմ աշխատում մինչ օրս։ Նախապես շնորհակալություն։

Կարո՞ղ է արդյոք ընկերությունը դիմել աջակցության համար

Աննա․

Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառմանը։ Եթե կազմակերպությունը 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականը ընկած ժամանակահատվածում ունեցել է 14 աշխատող (+ 1 քաղաքացիաիրավական պայմանագրով), և այս 14-ից մեկի աշխատավարձը պակասեցվել է, արդյո՞ք սա համարվում է աշխատավարձի փաստացի ֆոնդի նվազում, և ընկերությունը չի՞ կարող դիմել աջակցության համար։

Եվ ամեն դեպքում խնդրում եմ նշել դիմելու կարգը։ Շնորհակալություն։

Հնարավո՞ր է աշխատակիցների հետ կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր

Հերմինե․

Բարև Ձեզ, նախ շնորհակալություն նման հնարավորություն ընձեռելու համար: Հարցս հետևյալն է. մեր արտադարամասի աշխատանքը հիմնականում համարվում է սեզոնային, որովհետև աշխատակիցբերին հիմնականում ընդունում ենք աշխատանքի ժամանակավոր, սեզոնի հետ կապված, պահածոների արտադրանք ենք իրականացնում. հնարավո՞ր է արդյոք այդ աշխատակիցներին ընդունենք ոչ թե աշխատանքային պայմանագրով, այլ քաղիրավական ծառայությունների հիմունքներով։

Միանվագ նպաստ անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին

Մելինե.

Բարև ձեզ: Կխնդրեի տեղեկություն տալ. եթե ամուսինս արտակարգ դրության պատճառով զրկվել է աշխատանքից, իսկ ես քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող եմ, և աշխատավարձս մինիմալ աշխատավարձից փոքր է, արդյո՞ք մեր երկու անչափահաս երեխաները չեն ստանալու միանվագ 100 000 դրամ նպաստը:

Հաշվետվություն լրացնելու վերաբերյալ

Դավիթ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և ուզում է գրանցել քաղաքացիաիրավականով աշխատող, կարո՞ղ եք ասել հաշվետվության 79 ձևի մեջ բաժին 4֊ում ո՞ր կետերն ենք լրացնելու:

Ֆիզիկական անձից գույք է ձեռք բերվել

Նաիրա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ երբ ֆիզ. անձից գույք ենք ձեռք բերում, պե՞տք է նրան գրանցել taxservice-ով քաղաքացիաիրավական հարաբերություն, իսկ եթե ոչ, ինչպե՞ս եկամտահարկի հաշվետվության մեջ ցույց տալ նրանից պահված հարկը:

Ֆիզ. անձը իր սեփական տեխնիկայով կազմակերպությանը մատուցել է ծառայություններ

Սերգեյ․

Ֆիզ. անձը իր սեփական տեխնիկայով կազմակերպությանը մատուցել է ծառայություններ: Եթե ծառայությունների մատուցման պայմանագիր եմ կնքում, ապա տալիս եմ աշխատավարձ, այսինքն 23 տոկոսի տակ է ընկնում, արդյո՞ք կարող եմ տեխնիկայի վարձակալության պայմանագիր կնքել և 10 տոկոս ցույց տալ։

Արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին պետք է վճարել անկանխիկ եղանակով

Սիմոն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ասեք՝ արդյո՞ք կանխիկ դրամով վճարումների սահմանափակումները վերաբերում են քաղաքացիաիրավական պայմանագրով վճարվող գումարներին: