Tag: օրապահիկ

Աշխատողը գործուղումից վերադարձել և ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը

Կամո.

Բարև ձեզ: Աշխատողին կանչել եմ արձակուրդից և ուղարկել գործուղման: Մոռացել եմ տալ համապատասխան հրամանները: Աշխատողը գործուղումից վերադարձել և ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը: Ինչպե՞ս ձևակերպեմ և վճարեմ աշխատողին: Աշխատողը ծախսերը արել է իր գրպանից: Նախապես շնորհակալ եմ:

Գործուղումից վերադառնալուց չի ներկայացվել գիշերավարձի հիմնավորման փաստաթուղթ

Սաթեն.

Խնդրում եմ, շատ-շատ շտապ պատասխանեք:
Կազմակերպությունը աշխատակցին գործուղման համար վճարել է, օրինակ, 100 000 դրամ, որից 35 000 դրամը օրապահիկի, 65 000 դրամը գիշերավարձի համար: Վերադառնալուց հետո չի ներկայացվել գիշերավարձի հիմնավորման փաստաթուղթ, և աշխատակիցը պնդում է, որ ծախսել է 170 000 դրամ: Ի՞նչ պետք է անել չհիմնավորված ծախսերի և ավել ծախսած գումարի մասով:

ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման հետ կապված

Ռոման.

Բարև ձեզ:
Հարցս վերաբերվում է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման Հավելված N 2-ում տրվող ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐ-ին: Դրանք առավելագու՞յն, թե՞ նվազագույն չափերն են: Կարելի՞ է արդյոք հատկացնել վերոհիշյալ հավելվածում նշվածից քիչ գումար:
Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:

Քանի՞ օրվա օրապահիկ է հաշվարկվում

Անահիտ.

Խնդրում եմ պատասխանեք: Եթե գործուղումը ամսի 9-ից 11-ն է, քանի՞ օրվա օրապահիկ է հաշվարկվում` 2, թե՞ 3:
Գործուղումը ք.Կապան է:

Որքա՞ն են կազմում օրապահիկն ու գիշերավարձը

Լիա.

Բարի օր բոլորին:

Շնորհակալ կլինեմ, եթե կարողանաք օգնել. Բրյուսելի գործուղման համար օրապահիկն ու գիշերավարձը ինչքա՞ն է կազմում:

Խնդրում եմ պատասխանել A.S.A.P.

Ինչպե՞ս ձևակերպել գործուղման ծախսերը

225

Վարդան.

Հարգելի հաշվապահներ,
մեր կազմակերպության մարքեթինգի բաժնի աշխատակիցը մեկնել է գործուղման և այդ նպատակով դրամարկղից ստացել 500 000 դրամ: Գործուղումից վերադառնալուց հետո Պետրոսյանը հաշվապահություն է ներկայացրել հաշվետվություն կատարած 400 000 փաստացի ծախսերի վերաբերյալ, որին կցվել են տրանսպորտային տոմսերը, հյուրանոցային վճարների անդորրագրերը, ներկայացուցչական ծախսերն ապացուցող կտրոնները: Գործուղման նպատակով չծախսված 100 000 դրամ գումարի մնացորդը նա հետ է վերադարձրել դրամարկղ: Խնդրում եմ պարզաբանել, թե ինչպես ձևակերպեմ դա փաստաթղթերով:
Հարգանքով` Վարդան
vxanumyan շնիկ mail.ru

Աշխատակիցը ներկայացրել է գիշերավարձի փաստաթղթեր

Հայկ.

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը, որը մեկնել էր արտերկիր գործուղման, վերադարձել է և ներկայացրել գիշերավարձի փաստաթղթեր: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք փաստաթղթերով հիմնավորված ամբողջ գումարը (անկախ գումարի չափից) շահութահարկի առումով ենթակա է նվազեցման:

Խորհրդի անդամի գործուղում արտերկիր

Լիլիթ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Արդյո՞ք կազմակերպությունն իրավունք ունի իր խորհրդի անդամին (որը չի հանդիսանում աշխատակից) գործուղել արտերկիր և նրան վճարել օրապահիկ: Եթե այո, վերջինիս վճարված օրապահիկը արդյո՞ք համարվում է հարկվող եկամուտ, իսկ գործուղման ծախսերը շահութահարկով նվազեցվո՞ղ են:

Օրապահիկի և գիշերավարձի ծախսեր

Գայանե.

Ասացեք, խնդրեմ, որտեղի՞ց կարող եմ օգտվել Մոսկվա և Թբիլիսի գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը հաշվարկելու համար: Taxinfo-ում դրանք չկան: Շնորհակալ եմ:

Գիշերավարձի նվազագույն և առավելագույն չափեր

Սոնա Հայրապետյան.

Խնդրում եմ, անհապաղ պատասխանեք: Առանց հիմնավորող փաստաթղթի գիշերավարձի նվազագույն և առավելագույն չափն ինչքա՞ն է: Այսինքն՝ որքա՞նը կարելի է ծախս ճանաչել շահութահարկի հաշվարկի ժամանակ:

Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպության աշխատակիցները գործուղվել են ՌԴ

Սաթեն.

Կարո՞ղ եք օգնել: Ապրանքի գնման համար երկու աշխատակից մեկնել են ՌԴ: Տոմսի արժեքը և գործուղման ու օրապահիկի գումարը ներառվու՞մ են ապրանքի ինքնարժեքի մեջ:

Գործուղման ծախսերի փոխանցում

Աստղիկ.

Բարև Ձեզ: Գործուղման ծախսերի, օրապահիկի համար փոխանցվող գումարի վճարման հանձնարարագիրը պետք է լրացնել գործուղման օրվանից առնվազն 3 օր առաջ, թե՞ գործուղման օրը:

Շնորհակալություն:

Սահմանափակումներ վառելիքի ծախսի նկատմամբ

Արամ.

Կազմակերպությունը վարձակալել է մարդատար ավտոմեքենա, ձեռք է բերել վառելիք, ավելի ճիշտ` վառելիքի կտրոններ, և ծախս է ճանաչում այդ վառելիքը` կազմելով երթուղային թերթիկ և նշելով մեքենայի վազքն ու վառելիքի համապատասխան ծախսը: Հարցը հետևյալն է` մի՞թե չկա որևէ սահմանափակում, նորմա, ինչպես օրինակ օրապահիկի դեպքում (որոշում N 2335-Ն) վառելիքի ծախսի համար: Այդ դեպքում երևի ծախս պետք է ճանաչել ողջամտությա՞ն սահմաններում: Չէ՞ որ կազմակերպության տնօրենը կարող է մեքենան վարել անձնական նպատակներով` դուրս գրելով հարկվող շահույթի հաշվին վառելիք:

Օրապահիկի վերաբերյալ

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ինձ հուշել` որտե՞ղ կարող եմ գտնել օրապահիկ հասկացության և դրանում ներառվող ծախսերի վերաբերյալ լիարժեք սահմանում: Կանխավ շնորհակալություն:

Օրապահիկի վճարում

Անահիտ.

Բարև ձեզ:

Ես հարց ունեմ` կապված օրապահիկի վճարման հետ:
Հասարակական կազմակերպությունում, որտեղ ես աշխատում եմ, անցկացվելու են անվճար դասընթացներ, որին մասնակցելու են նաև մարզերից մասնակիցներ: Մենք պետք է նրանց նաև օրապահիկ վճարենք այն օրերի համար, երբ նրանք Երևանում կգտնվեն: Ճի՞շտ է արդյոք օրենսդրության տեսանկյունից օրապահիկ վճարելը, քանի որ նրանք չեն հանդիսանում մեր աշխատողները: Իսկ կա՞ արդյոք օրապահիկի առավելագույն չափ այս դեպքում, քանի որ պետք է հատուցվի նաև նրանց կատարած ճանապարհածախսը օրապահիկի տեսքով: Եթե ոչ, ապա ի՞նչ այլընտանք կառաջարկեիք:

Նախապես շնորհակալություն:

Գիշերավարձի ծախսերի վերաբերյալ

Գոռ.

Բարև բոլորին: Հարցս վերաբերվում է գործուղումներին: Աշխատակիցը գործուղվել է արտասահման, բերել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը (տոմսեր երկու երկրներից, գործուղման թերթիկներ կնքված), սակայն չունի գիշերավարձի հիմքերը: Իրավունք ունի՞ արդյոք ՍՊԸ-ն վճարել նրան գիշերավարձի համար 70% չափով: Եթե առնչվել եք այսպիսի պահի հետ, խնդրում եմ արձագանքեք:
Հարգանքով

Օրապահիկի և գիշերավարձի ծախսերի վճարում

Հայկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք: Կարո՞ղ եմ արդյոք արտերկիր գործուղված աշխատակցին ավելի պակաս վճարել, քան կառավարության սահմանված օրապահիկի ու գիշերավարձի ծախսերի չափն է: Եթե ոչ, ինչու՞:

Առհաշիվ գումար տրամադրելու հետ կապված

Սաթեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ շտապ պատասխանեք.
– Կարո՞ղ եմ կազմակերպության աշխատակցի Ռուսաստան գործուղման համար դրամարկղից կանխիկ առհաշիվ գումար տրամադրել, որը ներառում է օրապահիկ, գիշերավարձ և հետադարձ տոմս:
– Եթե առհաշիվ վճարում եմ դոլարին համարժեք դրամ, ապա երբ որ կատարեմ վերջնահաշվարկ, պե՞տք է նաև տվյալ օրվա ԿԲ-ի կուրսով վերագնահատեմ տրված առհաշիվ գումարը, հետո նոր կատարված ծախսերը ԿԲ-ի կուրսով հաշվեմ ու հանեմ: