
Լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ
Արեգա.
Բարև Ձեզ։ Ունեմ այսպիսի հարց. ԱԱՀ վճարողը լիզինգային կազմակերպությունից ստացել է «լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ»։ Հարց. կարելի՞ է առանձնացված ԱԱՀ հաշվանցել։ Ինչպիսի՞ն կլինի հաշվապահական ձևակերպումները։ Լիզինգի առարկան՝ արևային կայաններ-մարտկոցներ։

Լիզինգի հետ կապված
Աննա.
Բարև Ձեզ։ Ինձ կասեք՝ Ղասախստանում գրանցված կազմակերպությունը կարո՞ղ է ՀՀ-ում լիզինգ ծառայությունից օգտվել և, եթե ոչ, կա՞ արդյոք օրենքի հղում։

Լիզինգով ձեռքբերված սարքավորում
Արմեն.
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ստացել է լիզինգով սարքավորում՝ 3 000 000 ՀՀ դրամով, և յուրաքանչյուր ամիս լիզինգը դուրս է գրում հաշիվ՝ վարձավճար - 110 000, տոկոսագումար - 22000։ Խնդրում եմ օգնեք ձևակերպել ձեռք բերելուց սկսած։ Շնորհակալություն։

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Էմիլյա.
Կազմել գործառնությունների ձևակերպումները.
1. Հաշվարկվել է ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածությունը, որոնք օգտագործվում են վարչական նպատակով՝ 45 000 դրամ:
2. Մուտքագրվել է կազմակերպությունում ներստեղծված ոչ նյութական ակտիվը 450 000 դրամ:
3. Կատարել վարժության պահանջները, Կազմակերպությունը 2013թ. օգոստոսի սկզբին ձեռք է բերել տեղակայում պահանջող սարքավորում, վճարելով հաշվարկային հաշվից 550 000 դրամ, գումարած ԱԱՀ-ն: Տրանսպորտային կազմակերպության կողմից կատարվել է այդ սարքավորման տեղափոխման աշխատանքը, որի համար կազմակերպությունը պարտավորվել է վճարել 60 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ: Սարքավորման տեղակայումը կատարվել է տնտեսվարական եղանակով և տևել է 2 ամիս: Տեղակայման համար ծախսվել են նյութեր` 30 000 դրամի, հաշվարկվել է աշխատավարձ` 40 000 դրամի չափով: Սարքավորման օգտակար ծառայությունը սահմանվել է 5 տարի, իսկ մնացորդային արժեքը` 37 000 դրամ: Պահանջվում է ձևակերպել սարքավորման ձեռքբերման, տեղակայման և շահագործման հանձնման գործառնությունները, հաշվարկել դրա մաշվածությունը շահագործման առաջին տարվա համար՝ գծային եղանակով, և որոշել հաշվեկշռային արժեքը այդ տարվա վերջի դրությամբ:

Կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել ավտոբուսներ
Աննա.
Բարև ձեզ: Ինձ կօգնեք հասկանամ՝ կազմակերպությունը (ՍՊԸ), որն աշխատում է շրջանառաության հարկով, գործունեության տեսակն է ավտոբուսով միջքաղաքային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ, ազատված է ԱԱՀ-ից և շահութահարկից, ներկայացնում է պետ. տուրքի հայտարարություն: Ցանկանում է ձեռք բերել ավտոբուսներ լիզինգով: Կասե՞ք՝ լիզինգում նշված ԱԱՀ-ի գումարը ի՞նչ կարող եմ անել:

Կազմակերպությունը լիզինգով բեռնատար է ձեռք բերել
Արթուր․
Հարգելի գործընկերներ, բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունը լիզինգով բեռնատար է ձեռք բերել, որի համար ստանում է ամսական հաշիվներ՝ ԱԱՀ-ով։ Հայտնի է, որ միջազգային բեռնափոխադրումները հարկվում են ԱԱՀ զրոյական դրույքաչափով։ Ճի՞շտ եմ հասկանում, որ լիզինգի հաշիվներում արտացոլված ԱԱՀ-ն ենթակա է դեբետագրման, և ի՞նչ նրբություններ կարող են առաջանալ այս դեպքում։ Շնորհակալություն։

Հիմնական միջոցը ի՞նչ արժեքով է հաշվառվում հաշվեկշռում
Բարև Ձեզ։
Լիզինգի վաղաժամկետ մարումից հետո հիմնական միջոցը ի՞նչ արժեքով է հաշվառվում հաշվեկշռում։

Որո՞նք են ֆինանսական և գործառնական վարձակալությունները
Մելինե.
Բարև Ձեզ: Կասե՞ք, որո՞նք են ֆինանսական և գործառնական վարձակալությունները: Եթե կարելի է օրինակներով:

Լիզինգի հաշվառումը բանկում
Խնդրում եմ, կարո՞ղ եք ասել, թե ինչպե՞ս են հաշվառվում ֆինանսական վարձակալության գործառնությունները բանկում, ինչպես մատակարարի հետ, այնպես էլ վարձակալի հետ հարաբերություններում:

Ինչքա՞ն կգնահատվի հաստոցի օգտակար ծառայությունը
Astghik.
ԲԲԸ-ն ունի փայտամշակման հաստոց, որը նախատեսում է օգտագործել 4 տարի: Անհրաժեշտություն կա ևս մեկ նմանատիպ հաստոցի, որը ձեռք է բերում ֆինանսական վարձակալությամբ ՓԲԸ-ից 3 տարի ժամկետով վերադարձնելու պայմանով: Ինչքա՞ն կգնահատվի հաստոցի օգտակար ծառայությունը:

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ
Խաչատուր.
Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ լիզինգի ստացման ձևակերպումները վարձակալի մոտ: Օրինակ՝ ձեռք է բերել ավտոմեքենաներ, պայմանագրային արժեքը՝ 78 300 000 դրամ, իսկ հանձնման-ընդունման ակտով՝ 87 000 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն: Ամեն ամիս բանկը մեզ հաշիվ է գրում՝ վարձավճար և տոկոս՝ 3 552 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն, որից 3 100 000 դրամը վարձավճար է, իսկ 452 000 դրամը՝ տոկոս: Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումներ:

Ֆինանսական վարձակալություն
Ֆինանսական վարձակալության՝ լիզինգի ժամանակ, մաշվածության ծախսը ո՞վ է տալիս՝ վարձատու՞ն, թե՞ վարձակալը: Շնորհակալություն:

Որո՞նք են ճիշտ պատասխանները
Մարա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ նշել ճիշտ պատասխանը․
2.1. Ընկերության գործող կապիտալը դա՝
- ընթացիկ ակտիվներ + կարճաժամկետ պարտավորություններ,
- սեփական կապիտալ + երկարաժամկետ պարտավորություններ - ոչ ընթացիկ ակտիվներ,
- ոչ մեկը:
2.2. Ֆինանսական վարձակալությունը վարձակալության տեսակ է, որի դեպքում՝
- վարձակալին են փոխանցվում ակտիվի սեփականության հետ կապված գրեթե բոլոր ռիսկերն ու հատուցումները,
- վարձակալության ժամկետը չի ներառում ակտիվի օգտակար ծառայության մեծ մասը,
- վարձակալին չեն փոխանցվում ակտիվի սեփականության հետ կապված ռիսկերն ու հատուցումները:
2.3. Տնօրենին սպասարկող ավտոմեքենայի գծով վարձավճարները վարձակալը ճանաչում է որպես՝
- վարչական բնույթի ծախս,
- գործառնական ծախս,
- ոչ գործառնական ծախս:
3. Տալ հաշվապահական ձևակերպումներ՝
3.1. անհուսալի ճանաչված տրված կանխավճարի դուրսգրման արտացոլում,
3.2. շենքի կառուցման վրա կատարված նյութական ծախսումների արտացոլում,
3.3. իրացված ապրանքների ինքնարժեքի դուրսգրումը ֆինանսական արդյունքին:
Կանխավ շնորհակալություն։

Ֆինանսական վարձակալության հաշվառումը վարձատուի մոտ
Արևիկ.
Բարև ձեզ, հաշվապահներ ջան: Խնդրում եմ օրինակով ներկայացնել ֆինանսական վարձակալության հաշվառումը վարձատուի մոտ, տրված ձևակերպումները, անուիտետը: Կանխավ շնորհակալ եմ:

Ֆինանսական վարձակալության ձևակերպումներ


“ԱԳԲԱ Լիզինգ” ընկերությունը և Accountant.am կայքը հայտարարում են համագործակցության մասին


Ինչպե՞ս ձևակերպել լիզինգը և ԱԱՀ հաշվանցումները


Ընկերությունը լիզինգով գնել է մարդատար ավտոմեքենա
Մ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. ընկերությունը լիզինգով գնել է մարդատար ավտոմեքենա, որի գումարը կազմում է 20 000 միավոր, որից 3 334-ը` ԱԱՀ, 16 666 - ը արժեք, կանխավճարը 4 000 միավոր, ամսական մարումները` 1 600 միավոր, որից մայր գումար և տոկոս, գործարքը կատարելու և ամսական մարումների կատարման հաշվապահական ձևակերպումներն ինչպիսի՞ն կլինինեն:
Կանխավ շնորհակալություն բոլորին:

Կազմակերպությունը ինչպե՞ս պետք է կատարի ԱԱՀ-ի հաշվանցումները


Արդյո՞ք հաշվում նշված ԱԱՀ-ն ենթակա է հաշվանցման
astxik.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե կարող եք, օգնեք: Աշխատում ենք ԱԱՀ-ի դաշտում, ունենք լիզինգի պայմանագիր սարքավորման ձեռք բերման համար: Սարքը տրված է մեզ հարկային հաշվով որպես վարձալալություն: Հարցս` հարկային հաշվի ԱԱՀ-ը կարո՞ղ եմ հաշվանցել: Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ