Tag: e-invoicing

Չեղարկման ենթակա հաշիվներ

Մանե.

Բարև Ձեզ: Մտնելով e-invoicing ծրագիրը գրում է` դուք ունեք չեղարկման ենթակա հաշիվներ։ Ի՞նչ հաշվի մասին է խոսքը:

Կարդալ ավելին Չեղարկման ենթակա հաշիվներ

E-invoicing-ի ներբեռնում

Կարինե.

Բարև ձեզ: E-invoicing կայքից չեմ կարողանում ներբեռնել ծրագիրը: Բեռնել կոճակը սեղմելուց հետո ոչ մի գործողություն չի կատարվում:

Կարդալ ավելին E-invoicing-ի ներբեռնում

e-invoicing ծրագրի ներբեռնում

Արսեն.

Բարև ձեզ: Խնդրում եմ հուշեք` ինչպե՞ս կարող եմ ներբեռնել e-invoice ծրագիրը էլեկտրոնային հաշիվների համար: Նախորոք շնորհակալություն:

Կարդալ ավելին e-invoicing ծրագրի ներբեռնում

Հարկային հաշիվ

Լիլիթ.

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում: Invoicing-ում ստացած հարկային հաշիվների մեջ լրացուցիչ բաժնում, եթե հարկային հաշիվն ուղարկող ՍՊԸ-ն նշում է փոխանցումով, դա տվյալ Ա/Ձ-ի համար խնդիր կառաջացնի՞, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Հարկային հաշիվ

E-invoicing ծրագրի մուտք

Տիգրան.

Արդեն մի քանի օր է փորձում եմ e-invoicing համակարգ մուտք գործել և ուղարկել հաշվարկային փաստաթուղթ, մինչդեռ համակարգը չի ճանաչում ինձ: Խնդրի հետ կապված զանգահարել եմ թեժ գիծ, որտեղ ինձ ասեցին՝ խնդիրը տեխնիկական է, բայց լուծում չի ստացվում դեռևս: Բոլոր գործողությունները ըստ e-invoicing համակարգի կատարվել են, բոլոր գործառույթները նշվել են իմ կողմից, հանդիսանում եմ օգտվող և լիազոր էլեկտրոնային համակարգում, մինչդեռ կրկին չի հաջողվում է մուտք գործել: Խնդրում եմ օգնել:

Կարդալ ավելին E-invoicing ծրագրի մուտք

Հաշվի չեղարկում

Ռուբ.

Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը միևնույն ամսվա մեջ երկու հաշիվ է չեղարկում՝ սխալ լրացրած թվի պատճառով, և նորը գրում, դա ինչի՞ կարող է հանգեցնել:

Կարդալ ավելին Հաշվի չեղարկում

E-invoicing ծրագրի ներբեռնում

Գեղամ Հովհաննիսյան.

Ինչպե՞ս ներբեռնեմ e-invoicing ծրագիրը հաշիվ ապրանքագրեր ուղարկելու համար: Խնդիրը կայանում է նրանում, որ ես մտել եմ e-invoice ծրագիր, սեղմել եմ “Ներբեռնել ծրագիրը” գրվածքի վրա աջ ստեղնով, ընտրել եմ երրորդ տարբերակը, սակայն ոչ մի արդյունքի չեմ հասել:

Կարդալ ավելին E-invoicing ծրագրի ներբեռնում

ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ

Սյուզի.

Բարև ձեզ։ Խնդրում եմ կասեք՝ ԱԱՀ և ակցիզ, հարկի միասնական հաշվարկի մեջ ԱԱՀ դեբետ բաժնում արդյո՞ք չպիտի գրվի Ե-ինվոյսինգով ստացված հարկային հաշիվների ընդհանուր գումարը։ Շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ

Ձևակերպումներ ՀԾ-ով

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` տալ ձևակերպումը ՀԾ-ով։
Կազմակերպությունը ստացել է ծառայություն ԱՄՆ-ի ռեզիդենտ կազմակերպությունից։ Համապատասխանաբար ձևավորվում է ոչ ռեզիդենտի շահութահարկ և ԱԱՀ, դուրս է գրվել հաշիվ մատակարարի անունից, որը ինվոյսինգում երևում է` հա՛մ դուրս գրվածներում, հա՛մ ստացածներում։
ՀԾ-ում ցույց են տվել ձևավորված պարտավորությունս հետևյալ կերպ.
Դտ – 7126 Կտ- 52131 3 000$ /որից՝ 2 400$ ծառայության արժեք և ոչ ռեզ. շահութահարկ 600$/:
Ցույց եմ տալիս ոչ ռեզ. շահութահարկը՝ դտ – 52131 կտ – 5241 600$՝ դրամով:
Հարց՝ ինվոյսինգում երևացող հաշիվը դուրս գրվածում և ստացածում ինչպե՞ս եմ ցույց տալիս ՀԾ-ում, ինչպե՞ս եմ ցույց տալիս ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ձևակերպումներ ՀԾ-ով

Արդյո՞ք համատիրությունն ազատված է e-invoicing համակարգով հաշվարկային փաստաթղթեր ձևավորելու պարտականությունից

Բաբկեն.

Հարգելի գործընկերներ,
Իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող վարձակալության տրված տարածքը գտնվում է բնակելի շենքի նկուղում: Համատիրությունը վճարումներ կատարելու համար ներկայացնում է հաշվարկ, որը e-invoicing համակարգով ձևավորվված չէ: Խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք համատիրությունը ազատված է e-invoicing համակարգով հաշվարկային փաստաթղթեր ձևավորելու պարտականությունից և, եթե ազատված է, ապա ի՞նչ նորմատիվային ակտով:
Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արդյո՞ք համատիրությունն ազատված է e-invoicing համակարգով հաշվարկային փաստաթղթեր ձևավորելու պարտականությունից

E-invoicing ծրագրի ուղեցույց

Էմիլի.

Բարև Ձեզ: Ինձ ո՞վ կարող է օգնել e-invoicing ծրագրի հետ կապված՝ գիրք կամ նյութ է հարկավոր, որպեսզի կարողանամ օգտվել:

Կարդալ ավելին E-invoicing ծրագրի ուղեցույց

Ճիշտ կլինի՞ հաշիվ դուրս գրել խանութին հանձնված բոլոր ապրանքների համար

Վարդան.

Բարև Ձեզ։
ԱՁ-ն ցանկանում է հանձնել ապրանքներ խանութին, որ վաճառի։ Վաճառվելու դեպքում գումարը կտա, չվաճառվելու դեպքում հետ կվերադարձնի ապրանքները։
Հարց 1. Հարկային հաշվապահության տեսանկյունից ճիշտ կլինի՞ e-invoicing-ով հաշիվ դուրս գրել այդ խանութին հանձնված ԲՈԼՈՐ ապրանքների մասով: Հաշիվ դուրս գրելու արդյունքում ԱԱՀ պետք է վճարի ԱՁ-ն, քանի որ ԱԱՀ-ով է հարկվում։
Հարց 2. Իսկ, երբ ապրանքների վերադարձ լինի՝ ինչպե՞ս պետք է վարվել: Նախորդ դուրս գրված հաշիվը ճշգրտե՞լ, թե՞ կա հետվերադարձի ինչ-որ մեխանիզմ:

Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ճիշտ կլինի՞ հաշիվ դուրս գրել խանութին հանձնված բոլոր ապրանքների համար

Ինչի՞ համար է նախատեսված հաշվի ստացականը e-invoicing ծրագրում

Մարիետա․

e-Invoicing ծրագրում պատահաբար սեղմել եմ «բեռնել ստացականը» մատակարարի մատակարարած ապրանքի հարկային հաշվի։ Ինչ-որ խնդիր կլինի՞ թե՛ պատվիրատուի, թե՛ մատակարարի համար, և գրեց, որ ՊԵԿ ստացականը ստացել է։ Ընդհանրապես դա ինչի՞ համար է։ Մերսի։

Կարդալ ավելին Ինչի՞ համար է նախատեսված հաշվի ստացականը e-invoicing ծրագրում

Ապրանքի մատակարարման հարկային հաշվի դուրսգրում

Վիկտորիա.

Բարև ձեզ:
e-Invoicing-ի գաղտնաբառը ինչպե՞ս վերականգնեմ:
Եվս մի հարց 😕 օգնեք էլի.
առաջին անգամ պետք է ապրանքի մատակարարման ֆակտուրա դուրս գրեմ, չգիտեմ՝ հարկային հաշիվ պետք է դուրս գրեմ, թե հաշվարկային փաստաթուղթ, աշխատում եմ շրջ. հարկով:
Նախապես շնորհակալ եմ 😇

Կարդալ ավելին Ապրանքի մատակարարման հարկային հաշվի դուրսգրում

Հաշիվ դուրս գրելու համար

Աստղիկ.

Բարև ձեզ։

Միրգ արտահանելիս անհրաժեշտ ինվոյսը դուրս գրելու համար պե՞տք է օգտվենք e-invoicing համակարգից։

Շնորհակալություն։

Կարդալ ավելին Հաշիվ դուրս գրելու համար

Ա/Ձ-ն մատուցում է ծառայություններ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը

Հայկ.

Բարև ձեզ։

2019թ. հունիս ամսից մատուցում եմ ծառայություններ ՀՀ-ից դուրս գտնվող ոչ ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպությանը, որի հետ ունեմ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր 1 տարով։ Պայմանագրում նախատեսված է, որ, հիմնվելով Ա/Ձ-ի կողմից տրված invoice-ի վրա, յուրաքանչյուր ամսվա համար պետք է ստանամ համապատասխան վարձատրությունը՝ մինչև հաջորդ ամսվա 5-րդ օրը։ Մանրամասն

Կարդալ ավելին Ա/Ձ-ն մատուցում է ծառայություններ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը

e-invoicing ծրագրով հաշիվներ դուրս չեն գրվել

Աիդա.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և պայմանագրով ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտ օտարերկրյա կազմակերպությանը, որը հարկվում է 0% ԱԱՀ: e-invoicing-ով հաշիվներ դուրս չեն գրվել, միայն առկա են հաշիվ-ապրանքագրեր և ակտեր: Կարո՞ղ եմ արդյոք փետրվար ամսում էլ. հաշիվներ գրվել անցած դեկտեմբեր 2017թ․ ամիսների համար: ԱԱՀ հաշվարկում նշված պայմանագրով գումարները առկա են:

Կարդալ ավելին e-invoicing ծրագրով հաշիվներ դուրս չեն գրվել

Կարո՞ղ են արդյոք տարվա վերջում էլ. հաշիվներ գրվել անցած ամիսների համար

Սիրարփի.

Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և պայմանագրով ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտ օտարերկրյա կազմակերպությանը: e-invoicing-ով հաշիվներ դուրս չեն գրվել, միայն առկա են հաշիվ-ապրանքագրեր և ակտեր: Կարո՞ղ են արդյոք տարվա վերջում էլ. հաշիվներ գրվել անցած ամիսների համար: Շրջ. հարկի հաշվետվությունում նշված պայմանագրով գումարները առկա են:

Կարդալ ավելին Կարո՞ղ են արդյոք տարվա վերջում էլ. հաշիվներ գրվել անցած ամիսների համար

Մուտք e-invoicing ծրագիր

Զառա.

Բարև ձեզ: Փակել ենք ԱՁ-ն: Հիմա արդեն e-invoicing ծրագիր չենք կարողանում մտնել: Բայց մեզ պետք են դուրս գրված ու ստացված հաշիվները հաշվետվություն ներկայացնելու համար: Ինչպե՞ս կարող ենք դա անել: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Մուտք e-invoicing ծրագիր

e-Invoicing ծրագրի սևագրերի հետ կապված

Սաթիկ.

Հարգելի գործընկերներ, լինելով e-Invoicing ծրագրի օգտագործող` նկատել եմ հետևյալ խնդիրը. հաշվարկային փաստաթղթեր ստեղծելիս և պահպանելով սևագրերում, հետագայում այլ համակարգչից մուտք գործելիս, սևագրեր բաժինը դատարկ է լինում: Նշեմ, որ այն համակարգչից, որում ստեղծվել է սևագիրը, այդ խնդիրը չկա: Կցանկանայի իմանալ, թե ինչումն է խնդիրը: Շնորհակալություն:

Կարդալ ավելին e-Invoicing ծրագրի սևագրերի հետ կապված

ՊԵԿ-ը տեղեկացնում է` հաշվետվությունները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով

Աղբյուր` panarmenian.net

2012 թվականի հունվարի 1-ից 2011թ. շրջանառությունը 58.35 միլիոն դրամը գերազանցած կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հարկային մարմնին հաշվետվությունները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով: Այն ԱԱՀ վճարողները, որոնք դեռևս չունեն էլեկտրոնային ստորագրություն պարտավոր են հաշվետվություն ստորագրելու իրավասություն ունեցող անձի (անձանց) համար ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն, հարկային մարմնի հետ սահմանված կարգով կնքել պայմանագիր և գրանցել լիազորված անձին (անձանց)` 2012թ. հունվարի 1-ից հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար: Մանրամասն

Կարդալ ավելին ՊԵԿ-ը տեղեկացնում է` հաշվետվությունները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով