Tag: QR

QR կիրառում պարկով ապրանք ստանալու դեպքում

Ռաֆիկ․

Պարկերով ստացված ապրանքները գրամներով վաճառելիս ինչպե՞ս կիրառել QR կոդերը:

QR կոդերը չեն տպվել

Էլեն․

Բարև ձեզ։ Ապրանքների QR – ների հետ կապված խնդիր կա: Ապրանքի վաճառք են արել, բայց վրան QR չի եղել մի մասինը: Աշխատողը սովորականով վաճառք է արել ու ՀԴՄ խփել: Ոչ մի QR չի խփել, ու ՀԾ-ի ծրագրով ցույց է տալիս այդ դրոշմավորման դաշտը բաց է,ենթակա է լրացման: Էս պարագայում հարկային դաշտում խնդիր ունենալու՞ են, թե՞ ոչ։

Արդյո՞ք QR կարդացող սարքը պարտադիր է

Սերյոժա․

Բարև Ձեզ։ Մինչև 24 մլն. շրջանառություն ունեցող Ա/Ձ-ն 2025թ.-ից QR – կարդացող սարք պե՞տք է ունենա պարտադիր։ Գործող մանրածախ խանութ է։

QR կոդով վաճառվող ապրանքներ

Վահագն․

Այս պահին ո՞ր ապրանքներն են, որոնք պարտադիր պետք է QR կոդով վաճառվեն խանութներում, այսինքն սկանավորելով։ Եթե կարելի է՝ նաև հղում տալ։

Ալկոհոլային խմիչքների վաճառք

Ալլա․

Բարձ Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ալկոհոլային խմիչքների վաճառքի դեպքում այն պետք է սկանավորել, նման օրենք եմ կարդացել, բայց չեմ գտնում, ո՞վ կարող է ուղարկել հղումը։ Շնորհակալություն։

QR կոդով վաճառվող ապրանքներ

Գոռ․

Բարև Ձեզ։ Բացի ալկոհոլային խմիչքներից և ծխախոտից այլ ապրանքներ կա՞ն, որոնք պարտադիր պետք է QR կոդով վաճառվեն։