Tag: ակցիզային հարկ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տարեկան շրջանառություն

Վարդան. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ունեմ 2 հարց․ Ա/Ձ-ն, որը զբաղվում է մրգային (խաղողի) օղու արտադրությամբ, հաշվարկային հաշիվ դուրս գրելիս (միկրո է), ակցիզային հարկի գումար տողում 1լ օղու համար հարկ 824դր. է նշվում, և տարեկան շրջանառության չափը որոշելիս, եթե գործարքները կատարվել են կանխիկ և փոխանցում տարբերակով` կանխիկի համար լրացուցիչ թղթաբանություն հարկավո՞ր է հաշվարկում ներառելու համար։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկման ընդհանուր դաշտի ընտրություն

Վարդան․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ԱՁ-ն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է։ Զբաղվում է օղու արտադրությամբ։ Հիմա ցանկանում է աշխատել ԱԱՀ-ով վաճառքի դժվարություններից խուսափելու համար։ Խնդրում եմ ասել՝ ի՞նչ քայլեր են հարկավոր անել։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաշվետվությունների ինքնաշխատ լրացման կարգ

Արթուր․ Հարգելի կոլեգաներ, հարցս վերաբերում է էլեկտրոնային հաշվետվությունների, մասնավորապես ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ինքնաշխատ լրացման կարգին։ Որքանո՞վ է համակարգը ճիշտ լրացնում գումարները հաշվետվության մեջ, արդյո՞ք այն Ձեզ օգնում է հաշվետվությունները լրացնելու ժամաանակ, թե՞ այնուամենայնիվ կատարում եք որոշակի ուղղումներ։ Հետաքրքիր կլինի լսել տարբեր կարծիքներ այս հարցի հետ կապված։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Օղու արտադրություն սկսելու համար

Մերի. Բարև Ձեզ։ Մենք ցանկանում ենք մրգային օղիների արտադրություն սկսել։ Ծանուցումը ներկայացրել ենք ֆինանսների նախարարություն։ Կխնդրեի օգնեիք հասկանալ հետագա ընթացքը. շիշ, շշալցում, պիտակների ձեռք բերման կարգ ու վայր, ակցիզային հարկի վճարման վայր, դրոշմանիշների ձեռք բերման կարգ և արժեք, և այլ պետական բոլոր վճարումներ և ընթացակարգ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ

Սյուզի. Բարև ձեզ։ Խնդրում եմ կասեք՝ ԱԱՀ և ակցիզ, հարկի միասնական հաշվարկի մեջ ԱԱՀ դեբետ բաժնում արդյո՞ք չպիտի գրվի Ե-ինվոյսինգով ստացված հարկային հաշիվների ընդհանուր գումարը։ Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ակցիզային հարկի հաշվարկ

Վարդան․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է. Ինչպե՞ս է հաշվարկվում և վճարվում հատապտղային օղիների (40%) ակցիզային հարկը։ Որքա՞ն է 1 ակցիզի արժեքը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի դեպքում հարկման բազան

Անահիտ․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի դեպքում որպես հարկման բազա ապրանքի նետտո ծավալն է հաշվի առնվում, թե՞ բրուտտո։ Եվ եթե օրենքի հղում կա՝ խնդրում եմ տրամադրեք։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը պետք է համարվի ակցիզային հարկ վճարող

Բարեւ Ձեզ։ Կազմակերպությունը հանդիսանում է դիստրիբյուտր ԼՂՀ-ում ծխախոտի արտադրությամբ զբաղվող ֆիրմայի համար: Այսինքն՝ մենք ստանում ենք հաշիվ ապրանքագրեր ակցիզային հարկով և հետո վերավաճառում այդ ապրանքը Հայաստանյան շուկայում: Արդյո՞ք մենք հանդիսանում ենք ակցիզային հարկ վճարող և պե՞տք է արդյոք հաշվետվության մեջ լրացնել ակցիզային հարկի մասը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հարկատեսակով է հարկվելու գործունեությունը

Վահրամ. Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի չշշալցված 55-65 % թնդությամբ մրգային օղիների վաճառքով զբաղվելը: Ակցիզային հարկին վերաբերու՞մ է արդյոք:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծվող ապրանքի մաքսազերծում

Հակոբ. Հարգելի գիտակ հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք!!! Արդյո՞ք հնարավոր է ԱՁ-ով արտասահմանյան օնլայն խանութից ապրանք ներմուծել և մաքսազերծել ինվոյսով, ոչ թե շուկայական գնով։ Ներմուծվող ապրանքը ակցիզավորման ենթակա է։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Նորություններ

Ֆիննախ. Գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են

Գազավորված ըմպելիքներն ակցիազային հարկով հարկելու վերաբերյալ ֆինանսների նախարարությունն այսօր տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությամբ առաջարկվող՝ գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու մոտեցման վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է քննարկումները շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ: Մասնավորապես՝ վերանայելու համար օրենսդրական առկա սահմանափակումները: Մանրամասն
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկ

Հայկ. Բարև ձեզ: Հարցս վերաբերում է նոր` ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկին: Արյդո՞ք 18-րդ տողի Ա վանդակում լրացվում են նաև հաշիվ-ապրանքագրերով ստացված ապրանքներ/ծառայությունները, թե ոչ: Հարցս առաջացել է, քանի որ լրացման հրահանգում նշվում է միայն ստացված ապրանքներ/ծառայությունների հարկային բազաների վերաբերյալ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերությունը զբաղվում է բնական սեղմված գազի իրացմամբ

Լարիսա. Բարև ձեզ: Խնդրում եմ հուշել` բնական սեմղված գազի իրացմամբ զբաղվող կազմակերպությունը իրացման համար վճարվող ակցիզային հարկի գումարը կարո՞ղ է արդյոք ծախս համարել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունն արտադրել է 1տ 100% սպիրտ 800.000 դրամ ինքնարժեքով

ArshakN. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Ընկերությունն արտադրել է 1տ 100% սպիրտ 800.000 դրամ ինքնարժեքով: Որքանո՞վ պետք է վաճառի, որպեսզի ստանա 400.000 դրամ շահույթ: Պե՞տք է արդյոք հաշվի առնել ԱԱՀ, թե՞ սպիրտ արտադրողներն արտոնություններ ունեն: Եվ ինչքա՞ն կկազմի ակցիզային հարկը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս վարվել սխալ դուրս գրված հաշիվների հետ

Nata. Բարև ձեզ, նախորդ երկու ամիսներին ես ակցիզային հարկով հարկվող ապրանքների հարկային հաշիվների փոխարեն դուրս եմ գրել ապրանքների մատակարարման հաշիվների, բայց ակցիզային հարկի հաշվետվությունը ներկայացրել եմ, ինչպե՞ս վարվեմ դուրս գրված հաշիվների հետ, և ինչպիսի՞ պարտավորութուն կառաջանա սխալ դուրս գրված հաշիվների համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է օճառի արտադրությամբ

Armine. Խնդրում եմ պատասխանել: ԱՁ զբաղվում է օճառի արտադրությամբ: Արտադրանքը ենթակա է պարտադիր դրոշմապիտակավորման: Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի նաև ակցիզային հարկ, և կարո՞ղ է արդյոք աշխատել շրջանառության հարկով:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ակցիզային հարկի հաշվետվության լրացման հետ կապված

Ծովինար. Բարև Ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ և որոշ խնդիրներ ունեմ ակցիզային հարկի հաշվետվության լրացման հետ կապված: Կխնդրեի ինձ բացատրել 10.1 և 11 կետերի լրացման ձևը: Նախօրոք շնորհակալություն: