Tag: արտահանում

Ընկերությունը զբաղվում է արտահանմամբ

Արմեն.

Բարև բոլորին: Ընկերությունը զբաղվում է նաև արտահանմամբ: Արդյոք արտահանված ապրանքի համար առաքման գրքում դիտվում է որպես տեղափոխում և տեղափոխման վայրի հասցեն գրվում է Մաքսատան կամ Մաքսային կետի հասցեն: Ընդ որում տեղափոխման ժամանակ որևէ տրանսպորտային կազմկերպ-ից կամ սեփական տրանս. միջ. չեն օգտվել այդ դեպքում ապրանքն ուղեկցողի սյունակը դատարկ պետք է լինի ինչես ես հասկանում եմ, և ընդհանրապես տեղափոխման վայրը սյունակում հարկ է նշել հասցեն? Եթե առաքումը կատարվել է առձեռն….և ևս մեկ հարց առաքման ժամը պարտադիր է նշել: Նախապես շատ,շատ,շատ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ընկերությունը զբաղվում է արտահանմամբ

Գարեջրի արատահանում

Լուսինե.

Բարև Ձեզ,
Մենք ցանկանում ենք գարեջուր արտահանել Եվրոպա և ԱՄՆ, բայց կոնկրետ չգիտենք ինչ թղթաբանություն է պետք լրացնել և կարգը; Կարող եք դուք մեզ օգնել այս հարցում:
Հարգանքներով,
Լուսինե

Կարդալ ավելին Գարեջրի արատահանում

Խոտան

Ելենա.

Հարգելի կայքից օգտվող հաշվապահներ…
Ես աշխատում եմ որպես հաշվապահի օգնական ոչ մեծ բայց ներմուծող մանրամեծածախ առեւտրով զբաղվող կազմակերպությունում: Ինձ հուզում է մի հարց կապված խոտան ապրանքների հետ: Լինում են շատ դեպքեր երբ գնորդը ապրանքը ետ է վերադաձնում ԽՈՏԱՆԻ պատճառով, իսկ ապրանքը երաշխիքի մեջ է: Ներկա պահին ունեմ մեծ քանակությամբ կուտակված Խոտան: Ինչպես է կատարվում այդ տեսակ ապրանքի դուրսգրումը???
Ըստ կարգի ես պետք է վերադարձնեմ իմ մատակարարին, սակայն արտահանումը շատ ծախսատեր է ստացվում: Ինչպես վարվել???
ՕԳՆԵՔ

Կարդալ ավելին Խոտան