
Շահութահարկի 8-րդ բաժնի լրացման հետ կապված
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Շահութահարկի 8-րդ բաժնում դեբիտորական պարտքի տողում պե՞տք է գրել ասենք 19թ.-ին վճարված աշխատավարձի գումարը:

Դեբիտորական պարտքերի արտացոլում հաշվետվության մեջ
Լուսինե Ղազարյան.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ դեբիտորական պարտքերի հավաքագրման մասին հաշվետվության ո՞ր ձևում կա տեղեկություն:

Կազմակերպությունը հավատարիմ հաճախորդի տվել է պարտքով ապրանք
Արմեն.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել մի հարցում․ կազմակերպությունը զբաղվում է մեծածախ վաճառքով և ԱԱՀ վճարող է: Եթե, օրինակ, հավատարիմ հաճախորդի տվել է պարտքով ապրանք՝ 9 մլն դրամի, և այդ հաճախորդը գումարը տալու է 1 ամիս հետո, այդ ժամանակահատվածում կազմակերպությունը ի՞նչ գումարի կորուստ է կրում կամ ի՞նչ խնդիրներ կունենա: Խնդրում եմ, եթե ինչ-որ ինֆորմացիա ունենաք, գրեք: Շնորհակալ եմ։

Ի՞նչ ձևակերպում պետք է տալ
Եթերի.
Անհուսալի դեբիտորական պարտքերը հաշվապահորեն ի՞նչ ձևակերպում տալ:

Գումարի փոխանցում այլ անձի անունից
Արմեն.
Հարգելի գործընկերներ, կազմակերպության տնօրենը արդյո՞ք իրավունք ունի այլ կազմակերպության կամ ֆիզ. անձի անունից բանկից գումար փոխանցի իր կազմակերպության հաշվեհամարին: Նշեմ, որ փոփանցման փաստաթղթերում երևում է վճարողի անունը, իսկ նպատակ դաշտում` թե ում անունից է փոխանցվել գումարը: Շնորհակալություն:

Ո՞րն է դեբիտորական պարտքը
Անի.
Բարև ձեզ:
Եթե դեբետորական պարտքը գոյանում է, երբ կազմակերպությանը պարտք են, ապա ո՞րն է համարվում կոնկրետ առևտրային կազմակերպության դեբիտորական պարտք (ավելի հստակ` սուպերմարկետներում), այսինքն ո՞րն է համարվում սուպերմարկետի դեբետորական պարտք:
Շնորհակալություն:

Անհուսալի դեբիտորական պարտքերի վերաբերյալ
Արսինե.
Հարգելի հաշվապահներ,
կազմակերպությունը ունի դեբիտորական պարտքեր, յուրաքանչյուրը մինչև 100 000 դրամ, որոնց ժամկետը արդեն 1 տարի է, և տվյալ պարտապանների գործունեությունը կամ դադարեցված է կամ լուծարված: Հարցերս հետևյալն են՝
1. Արդյո՞ք կարող եմ դրանք շահութահարկով ծախս ճանաչել առանց պահուստաֆոնդ ձևավորելու:
2. Ո՞ր կազմակերպությունները կարող են պահուստաֆոնդ չձևավորել:

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է վճարել միջանկյալ շահաբաժիններ


Ժամկետանց դեբիտորական պարտքի վերաբերյալ


Ո՞րն է համարվում պարտքի կետանցված օր
Կարեն.
Ո՞րն է համարվում պարտքի կետանցված օր:

Ժամկետանց դեբիտորական պարտքի փաստաթղթավորում
Արտակ.
Հարգելի հաշվապահներ, ժամկետանց դեբիտորական պարտքի վրա հաշվարկված տույժերը ինչպե՞ս փաստաթղթավորել, որպեսզի ներկայացնել դեբիտոր կազմակերպությանը:
Նախապես շնորհակալ եմ:

Դեբիտորական պարտքի դուրսգրում
Աննա.
Ինչպե՞ս դուրս գրել անհուսալի դեբիտորական պարտքը: Ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ տալ, կանխավ շնորհակալություն:

Անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերի վերաբերյալ
Ամալյա.
Բարև ձեզ: Չէի՞ք կարող ասել` արդյոք անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերի մասով նախկինում վճարված ԱԱՀ-ն ենթակա է նվազեցման, թե ոչ:

Դեբիտորական պարտքերի հաշվառում
aikon.
Ինձ հանձնարարված է գրել կուրսային աշխատանք "Դեբիտորական պարտքերի հաշվառում և դրամական պարտքերի հաշվառում" թեմայով: Նախապես շնորհակալություն:

ԱԱՀ գերավճարի վերաբերյալ
Արփինե.
Կարո՞ղ եք պատասխանել մեկ հարցի: Դեբիտորական պարտքեր բյուջեին տողում ԱԱՀ-ի գերավճարը երևու՞մ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Ապրանքի ետ վերադարձ
Hayk.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Մեր կազմակերպությունը վաճառել է ապրանքներ, դուրս են գրվել հաշիվ-ապրնքագրեր, հիմա մեր գնորդը դրանց մի մասը հետ է վերադարձնում: Խնդրում եմ հուշեք, կարող եմ այդ կազմակերպության հետ փոխհաշվարկ կատարել (իրենք դուրս գրեն հաշիվ վերադարձված ապրանքի համար, և վճարեն միայն տարբերությունը), այսինքն հաշվանցել դեբիտ. պարտքը: Կանխավ շնորհակալություն:

Վարկերի և դեբիտորական պարտքերի ամորտիզացված արժեքով հաշվառում
Արթուր.
Խնդրում եմ ինձ ներկայացրեք վարկերի և դեբիտորական պարտքերի ամորտիզացված արժեքով հաշվառումը և ակնկալվող դրամական հոսքերի զեղչումը:
Կանխավ շնորհակալություն

Անհուսալի դեբիտորական պարտք
Ռուզան.
Խնդրում եմ օգնել անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրման համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու կամ, որ կայքից կարող ենք օգտվել 2002թ.ի կառավարության N.2052 որոշմանը ծանոթանալու համար:
Կանխավ շնորհակալություն

Անհուսալի կրեդիտորական պարտք
Արմեն.
Ինչ գրծառնությունների հերթականությամբ կարելի է կրեդիտորական պարտքը ճանաչել անհուսալի և ինձ պատճառաբանմամբ...և եկամուտի ճանաչման ժամանակ արդյոք նպատակահարմար է օգտագործել 6142 ենթախմբային հաշիվը...արդյոք հարկային մարմնին մինչև շահութահարկի հաշվարկը պետք է ներկայացնել տեղեկանք անհուսալի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի մասին:
Վերջին մեկնաբանություններ