
Ճշգրտված հաշվետվության հանձնում
Anushik.
Եթե 2011թ. 1-ին եռամսյակի եկամտահարկի հաշվետվությունը սխալ է ուղարկվել, հիմա կարո՞ղ եմ ուղարկել ճշգրտվածը:

Եկամտահարկի վերաբերյալ
Anushik.
Ո՞ր գնման դեպքում է փոխանցվում եկամտահարկի 11 տոկոս: Եթե ՍՊԸ-ն խանութից գնել է ապրանք, որի դիմաց տվել են միայն ՀԴՄ կտրոն, ՍՊԸ-ն պիտի փոխանցի՞ ՀԴՄ-ի գումարից 11 տոկոս եկամտահարկ: Եթե կտորնի հետ տրամադրեին նաև հաշվարկային փաստաթուղթ, այդ դեպքում պե՞տք չի փոխանցել եկամտահարկ:

Ճշգրտված հաշվետվության ներկայացում
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, եկամտահարկի և սոցի հաշվետվություններում 40000-ի չափով ավել աշխատավարձ ենք ցույց տվել, ուզում եմ ճշգրտված ներկայացնել, բայց ինձ ասացին, որ չեն ընդունի, քանի որ արդեն ավել ենք ցույց տվել: Արդյո՞ք այդպես է:

Կարելի՞ է ցույց տալ շուկայից ձեռքբերում
Դավիթ Ասատրյան.
Կարելի՞ է ցույց տալ շուկայից գնում 100 հատ հակագազ` վճարելով 11 տոկոս եկամտահարկ և արտացոլելով եկամտահարկի եռամսյակային հաշվարկում որպես առանց հիմնավորված փաստաթղթերի գնում: Կարծում եմ` ուրան չի կարելի ցույց տալ, բայց հակագա՞զ:

Պե՞տք է արդյոք հաշվարկել եկամտահարկ
Աննա.
Ապրիլի 15-ին աշխատանքի եմ ընդունել աշխատողի, որի ամսական աշխատավարձը պետք է կազմի 40 000 դրամ, սակայն ապրիլի աշխատանքային օրերի համար այն կազմել է 22 000: Պե՞տք է արդյոք այդ 22 000-ից եկամտահարկ հաշվարվի և ի՞նչ մեխանիզմով:

Արդյո՞ք պետք է վճարվեն տույժեր
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, եկամտահարկի և սոցի հաշվետվություններում հունվար և փետրվար ամիսներին ներառված է աշխատողի պարապուրդի վճարը, սակայն այդ գումարը նրան վճարվել է մարտին, ինչպես նաև չեն փոխանցվել պարապուրդից պահված սոցն ու եկամտահարկը: Այս դեպքում արդյո՞ք պետք է վճարվեն նաև տույժերը:

Եկամտահարկի հաշվարկ
Ալլա.
Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ ուղղություն տալ, թե ինչպես կարող եմ խուսափել ՀՏ-ի այն պահանջից, ըստ որի ՓՄՁ համարվող ԱՁ-ի 2010 թ-ի տարեկան եկամտահարկը հաշվարկվի շրջանառության 3,5 %-ի չափով: Այն տպավորությունն է, որ ուզում են շրջանառության մեջ մտցնել պարզեցված հարկի դրույքաչափը (դա իրենք էլ են խոստովանում):
Կանխավ հայտնում եմ շնորհակալությունս:

Վերջնահաշվարկի գումարի արտացոլում հաշվետվությունում
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, եթե վերջնահաշվարկ ենք հաշվարկել, եկամտահարկի հաշվետվությունից բացի, սոցի հաշվետվության մեջ է՞լ պիտի ներառվի:

Հաշվետվությունների հանձնում
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, տնօրենը հունվարին դիմում է ներկայացրել գործունեության դադարեցման վերաբերյալ, մարտին նորից վերսկսել: Եկամտահարկի և սոցի հաշվետվությունները չէին վերցնում` պահանջելով աշխատավարձ ցույց տամ, ես էլ ստիպված, որպեսզի հաշվետվությունս վերցնեն վարչական չունենալու համար, հունվար և փետրվար ամիսներին տնօրենի համար եկամուտ եմ ցույց տվել նվազագույն աշխատավարձի չափով, չնայած որ նրա աշխատավարձը սահմանված էր 80000 դրամ և չնայած այն, որ այդ ամիսներին դադարեցված է եղել գործունեությունը: Համոզված եմ, որ սխալ եմ արել, խնդրում եմ, խորհուրդ տվեք` ինչ անեմ, ես սկսնակ եմ:
Անչափ շնորհակալ եմ:

Եկամտահարկի հաշվետվության վերաբերյալ
astxik.
Հարգելի հաշվապահներ, բարև բոլորին, վերջապես շունչ քաշեցինք, տարեկանները մնացել են ետևում, սակայն եռամսյակի հաշվետվության վերջնաժամկետին հաշված օրեր են մնացել, իսկ ինձ մեկ հարց է հուզում, թվում էր թե գիտեմ, սակայն եկամտահարկի հաշվետվության 2-րդ էջը ինձ թյուրիմացության մեջ թողեց. ինչու՞ է օտարերկրացիներ բաժնի 31բ, 31գ տողերում գումարները գրված քաղաքացիների նման, արդյո՞ք դա նշանակում է, որ պետք է անձնական նվազեցումները այնուամենայնիվ կատարել, եթե որևէ մեկը գիտի, խնդրում եմ արձագանքեք: Շնորհակալություն:

Զրոյական հաշվետվության ներկայացում
Աննա Հարոյան.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ օգնեք մի հարցով, եթե ԱՁ-ն գրանցված է 2011թ. հունվարից, սակայն վարձու աշխատող ընդունել է ապրիլի 1-ից, արդյո՞ք I եռամսյակի համար պետք է ՀՏ ներկայացնի 0-ական սոցի և եկամտահարկի հաշվետվություններ վարձու աշխատողների մասով:
Կանխավ շնորհակալ եմ:

Եկամտահարկի հաշվետվության վերաբերյալ
Լարիսա Խատայան.
Ինչու՞ է եկամտահարկի վերաբերյալ Հավելված 1 հաշվետվության ձևի մեջ 12ա և 31ա տողերում նշված 33500 դրամ, եթե նվազագույն աշխատավարձը սահմանված է 32500 դրամ:

Կազմակերպությունը ձեռք է բերել նյութեր ֆիզ. անձից
Սառա.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը ֆիզիկական անձից պայմանագրով ձեռք է բերել նյութեր, կազմվել է համապատասխան ակտ, սակայն գումարը դեռ չի վճարել, ո՞ր ժամկետում պետք է վճարվի եկամտահարկը (10%): Եթե հնարավոր է, պատասխանը հիմնավորել օրենսդրական հղումով: Շնորհակալություն:

Ավելացվել են փաստաթղթեր
![]() |
"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
|

Ի՞նչ պայմանագիր է անհրաժեշտ կնքել
Գայանե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, ասեք` ճի՞շտ եմ արդյոք: Կազմակերպությունը մարտի 1-ից մեկ ամսով ֆիզ. անձի հետ, որպես ցանցային համակարգողի, կնքել է 50 000 դրամով պայմանագիր: Պայմանագիրը պե՞տք է լիներ քաղաքացիաիրավական ծառայությունների մասին, թե՞ աշխատանքային պայմանագիր: Ըստ ինձ՝ այն պետք է լիներ քաղ. ծառայությունների մասին, և պետք է պահվեն միայն գործատուի սոց. վճարը՝ 11 500 դրամ, և եկամտահարկը՝ 1 750 դրամ:
Շնորհակալ եմ:

Եկամտահարկի եռամսյակային հաշվետվության հանձնում
Lusine.
Ասացեք խնդրեմ, եթե Ա/Ձ-ն աշխատող չունի, բայց վարձակալություն ունի, պարտադիր պե՞տք է տա եկամտահարկի եռամսյակային հաշվետվություն (20-րդ տողի մասին է խոսքը):

Նվազագույն եկամտահարկի վերաբերյալ
Մարինե.
ԱՁ-ն ՓՄՁ է: Հունվար ամսին կատարել է եկամտահարկի 1 տոկոսի կանխավճար 22000 դրամ: Տարեկան եկամտահարկը կազմել է 3000 դրամ: Խնդրում եմ ասեք, ապրիլ ամսին պե՞տք է եկամտահարկի 1 տոկոս վճարեմ, թե՞ ոչ, եթե նախորդ եռամսյակի շրջանառության 1 տոկոսը կազմում է 15000 դրամ:

Գնումների 80 % վերաբերում է մեկ մատակարարի
Լուսինե.
Խնդրում եմ պատասխանեք, երբ հաշվետու տարվա վերջում պարզվել է, որ Ա/Ձ -ն 1 հօգուց է գնում կատարել (80%), նա պե՞տք է տա ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ-ի եկամտահարկի, սոց.-ի հաշվարկ:

Եկամուտների տարեկան տեղեկանք
Անի.
Խնդրում եմ ճշտել եկամուտների տարեկան տեղեկանքի հանձման օրը:

Հղիության և ծննդաբերության նպաստի հարկում
Աննա.
Հարգելի կոլեգաներ, բազմիցս լսում եմ, որ հղիության և ծննդաբերության նպաստը 01.12.2010թ.-ից հարկվում է եկամտահարկով, սակայն ինքս չեմ գտնում օրենքում այդ փոփոխությունը: Ո՞վ ինձ կարող է հղում անել, թե օրենքի կոնկրետ որ կետով է կատարվել այդ փոփոխությունը:
Վերջին մեկնաբանություններ