Tag: եկամտային հարկ

Ավտոյուղերի մանրածախ վաճառք

Արման.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
նորաբաց ԱՁ եմ, զբաղվելու եմ ավտոյուղերի մանրածախ վաճառքով (վարձակալված տարածքում, ունենալու եմ 1 կամ 2 աշխատող): Նոր օրենսդրությամբ վճարելու եմ շրջանառության հարկ (3.5 % հասույթից), աշխատողների համար եկամտային հարկ, որպես հարկային գործակալ 10 % եկամտային հարկ վարձավճարից, ինչպես նաև որպես ԱՁ տարեկան եկամտային հարկ (1% նվազագույն եկամտային հարկով): Արդյո՞ք ճիշտ եմ (հատկապես վերջինը):

Կարդալ ավելին Ավտոյուղերի մանրածախ վաճառք

Ինչպե՞ս կհաշվարկվի ոչ ռեզիդենտի եկամտային հարկը

Նարինե.

Ըստ նոր օրենքի 2013 թվականից սկսած պայմանագրային աշխատավարձը չի կարող ցածր լինել 46300 ՀՀ դրամից, իսկ փաստացի տնօրինվող եկամուտը` 35000 ՀՀ դրամից: Այս դեպքում ինչպե՞ս կհաշվարկվի օտարերկրյա, ոչ ռեզիդենտ աշխատակցի համար եկամտային հարկը: Աշխատակիցն ստանում է նվազագույն աշխատավարձ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս կհաշվարկվի ոչ ռեզիդենտի եկամտային հարկը

Որքա՞ն սահմանել աշխատավարձը

Տիգրան.

Բարև Ձեզ:
Ինձ հետաքրքրում է` աշխատողին ինչքա՞ն մինիմալ աշխատավարձ կարող ենք գրել, որպեսզի նոր եկամտային հարկով հարկերը տալուց հետո մաքուր աշխատավարձը ըստ օրենքի լինի: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Որքա՞ն սահմանել աշխատավարձը

Անհրաժե՞շտ է արդյոք էլեկտրոնային ստորագրություն

Նանե.

Բարև ձեզ:
Ես հանդիսանում եմ հասարակական կազմակերպության հիմնադիր: Մեր ՀԿ-ում չկան վարձատրվող աշխատողներ, կազմակերպությունը բարեգործական է, և երիտասարդները գործում են կամավորության սկզբունքով, հետևաբար և գրանցված աշխատողներ չկան:

2013 հունվարի 1-ից եկամտային հարկի նոր օրենքով պետք է հաշվետվությունները ներկայացվեն էլեկտրոնային եղանակով, սակայն եթե առայժմ չկան գրանցված աշխատողներ, հետևաբար հաշվետվություններ չեն ներկայացվելու, անհրաժե՞շտ է արդյոք էլեկտրոնային ստորագրություն: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Անհրաժե՞շտ է արդյոք էլեկտրոնային ստորագրություն

Եկամտային հարկի վերաբերյալ

Raz.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ձեզ ուղարկել մի հղում, որտեղ նշվում է եկամտային հարկի բացատրությունը, դրույքաչափերը, հաշվարկի ձևերը: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Եկամտային հարկի վերաբերյալ