Tag: եկամտային հարկ

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Անի.

Աշխատողը կազմակերպությունում աշխատել է 2012թ. նոյեմբերի 1-ից և հղիության ու ծննդաբերության արձակուրդ, ըստ բյուլետենի, գնում է հունվարի 31-ից: Ո՞ր ամսվա հաշվետվությունում պետք է ներկայացնեմ նրա նպաստը: Արդյո՞ք խնդիր չի առաջանա, որ չի աշխատել լրիվ 3 ամիս: Եվ այդ արձակուրդի ընթացքում եկամտային հարկ հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Մի հարց էլ` բյուլետեն բերել է 140 օրվա, բայց նա ունենալու է զույգ երեխաներ, այսինքն՝ պետք է հասներ 180 օր: Ինչպե՞ս վարվեմ: Հիմա նշե՞մ ու հաշվարկե՞մ ըստ 140 օրերի, հետո, երբ բերի մնացած 40 օրվա բյուլետենը, վճարեմ տարբերությունը:

Արձակուրդայինի հաշվարկ նոր փոփոխությունների դեպքում

Narine.

Խնդրում եմ օգնեք` ինչպե՞ս է պետք հաշվարկել արձակուրդային գումարը, եթե արձակուրդը ընկնում է դեկտեմբերի կեսից մինչև հունվարի կեսը ընկած ժամանակահատվածում եկամտային հարկի նոր օրենքի գործածման պայմաններում:

Եկամտային հարկի հաշվեհամար

Hasmik.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք: Ո՞րն է ծառայություն մատուցող ԱՁ-ի եկամտային հարկի հաշվեհամարը (վարձու աշխատող չունեմ):

Անհրաժե՞շտ է արդյոք գրանցման հայտում փոփոխություն կատարել

Ռոման.

Բարև Ձեզ, կոլեգաներ:

Համաձայն “Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին” ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի` գործատուները, սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` վարձու աշխատողներն ու պայմանագրային եկամուտ ստացողները սույն օրենքով սահմանված տվյալները առաջին անգամ ներկայացնում են մինչև 2013 թվականի փետրվարի 20-ը` 2013 թվականի հունվար ամսվա համար (խոսքը գնում է աշխատողների գրանցման հայտերի մասին):

Իսկ աշխատանքից ազատվելիս անհրաժե՞շտ է արդյոք գրանցման հայտում փոփոխություն կատարել:

Ակնկալում եմ Ձեր աջակցությունը:

Արդյո՞ք ԱՁ-ն վճարելու է ամսական 5000 դրամ

Arus.

Ըստ “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքի անհատ ձեռնարկատերը 2013թ.-ից վճարելու՞ է ամսական 5000 դրամ սոց. գումար, եթե հաստատագրված կամ արտոնագրված վճարով աշխատող չէ:

Եկամտային հարկի հաշվարկ

ԱՐԱՅԻԿ.

Կոմպետենտ մարդիկ, խնդրում եմ օգեք, մի մատչելի բանաձև տվեք, որով կարողանամ հաշվել աշխատավարձից եկամտային հարկի գանձման եղանակն ու կարգը: Նոր փոփոխությունները մոլորեցրել են: Խնդրում եմ օգնեք:

Ընկերության տնօրենը օտարերկրացի է

Նարինե.

Խնդրում եմ օգնել հետևյալում:
Ընկերության տնօրենը օտարերկրացի է, ով չի բնակվում ՀՀ և չունի կացության քարտ: Անհատական հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ուղարկելու համար կա մի կետ, ուր պետք է անպայման լրացվի հանրային ծառայության համարանիշը, իսկ օտարերկրացիների համար` անձնագրային և վիզաների վարչությունից ստացված տեղեկանքի համարը` հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին: Այս տեղեկանքը տրվում է միայն կացության քարտ ունեցող օտարերկրացիներին: Նման դեպքում ինչպե՞ս վարվել: Ինչպե՞ս լրացնել և ուղարկել հաշվետվությունը: ՊԵԿ-ի թեժ գիծ դիմելիս ինձ պատասխանեցին, որ առանց դրա եկամտային հարկի հաշվետվությունը և կատարված վճարումները չեն հաշվանցվի:

Ո՞ր կազմակերպություններն են համարվում շրջանառության հարկ վճարող

Hayk.

Սիրելի հաշվապահներ, ես արդեն խճճվել եմ այս հարկային փոփոխություններից, խնդրում եմ ինձ օգնեք հասկանալ` Ա/Ձ հանդիսացող կազմակերպությունը, որն ունի 3 աշխատող, զբաղվում է առևտրով և 58,35 մլն շեմը չի գերազանցում, անցած տարում վճարում էր եկամտահարկ` 10%, այժմ համարվելու՞ է շրջանառության հարկ վճարող: Ո՞ր կազմակերպություններն են վճարում եկամտահարկ և ո՞ր կազմակերպությունները `շրջանառության հարկ, ուզում եմ հասկանալ դրանց տարբերությունը: Նախապես անչափ շնորհակալ եմ:

Ո՞ր հաշվեհամարին փոխանցել եկամտային հարկը

Հելեն.

Ողջույն, հարգելի հաշվապահներ:

Տարածքի վարձակալության եկամտային հարկը արդյո՞ք պասիվ եկամուտներում ներառված 900005600342 հաշվեհամարին պետք է փոխանցել, թե՞ այլ աղբյուրներից եկամուտների հաշվեհամարին: Կանխավ շնորհակալ եմ:

Եկամտային հարկի հաշվետվություն

Հարություն.

Հարգելի գործընկերներ, ո՞վ է տեղյակ եկամտային հարկի հաշվետվությունից: Արդյո՞ք այն լինելու է ամսական և անվանական` յուրաքանչյուր աշխատողի համար առանձին նշված եկամուտը և պահված եկամտային հարկը: Եվ արդյո՞ք արդեն վաճառվում է գրախանութներում:

ԱՁ-ի եկամտային հարկի էլեկտրոնային հաշվետվության հետ կապված

Արման.

Հարգելի հաշվապահներ, հանդիսանում եմ ԱՁ և իրականացնում եմ համակարգչային ծառայություններ (ֆոտո, վիդեո մոնտաժ և այլն), չունեմ վարձու աշխատող, տարածք չեմ վարձակալում: Խնդրում եմ օգնեք` 2013թ-ի հունվարի 1-ից ես պե՞տք է ներկայացնեմ էլեկտրոնային հաշվետվություն, թե՞ ոչ, և եթե այո, ապա քարտ կարդացող սարք պե՞տք է ձեռքբերեմ, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալ եմ օգնության համար:

Ինչպե՞ս պետք է կատարվի հարկումը

Նարե.

Հարգելի կոլեգաներ, շատ ունեմ ձեր խորհրդի կարիքը: Մեր կազմակերպությունը ֆիզիկական անձանց scratch card-երի միջոցով նվերներ է բաժանել այս տարվա հունվարին: Խնդրում եմ հուշեք, թե ինչ դրույքաչափով պետք է հարկել, սովորակա՞ն սանդղակով, թե՞ 11 տոկոս: Նշեմ, որ բոլոր շահումները տրվել են ֆիզ. անձի անձնագրի պատճեի և հանձնման ընդունման ակտի հիման վրա: Արդյո՞ք հարկը պետք է հաշվել վճարված գումարից, թե՞ պետք է գտնել մի գումար, որից հարկը պահելուց հետո կստացվի նվերի արժեքը: Օրինակ, նվերի արժեքն է 37000 դրամ, հարկը պետք է լինի 37000*24.4=9028, թե՞ 37000/0.756-37000=11942:

Եկամտահարկի և սոց. վճարների գերավճարներ

Ալիկ.

Ի՞նչ են լինելու եկամտահարկի և սոցապ վճարների գերավճարները եկամտային հարկով հարկվելուն անցնելու ժամանակ:

Ինչպե՞ս հաշվարկել արձակուրդայինը

Արման.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք արձակուրդ ձևակերպել: Ես աշխատողին արձակուրդ եմ ուղարկում 01.02.2013թ., վերջին անգամ գնացել էր արձակուրդ 31.12.2011թ: 2012թ. հունվարից-հունիս աշխատավարձը՝ 50 000 դրամ է եղել, հունիսից-դեկտեմբեր՝ 100 000 դրամ, հունվարին՝ 120 000 դրամ, աշխատում է 5-օրյա: Արձակուրդի գումարը ինչպե՞ս հաշվարկեմ, ե՞րբ վճարեմ և եկամտային հարկում ո՞ր ամսում ցույց տամ: Խնդրում եմ, շտապ օգնեք: Շնորհակալություն:

Եկամտային հարկի հաշվեհամար

Արմինե.

Հարգելի կոլեգաներ, ո՞ր հաշվեհամարին պետք է փախանցել հունվար ամսվա եկամտային հարկի գումարը:

Արդյո՞ք ԱՁ-ն վճարելու է եկամտային հարկ

Gayan.

Խնդրում եմ, հարգելի կոլեգաներ, պատասխանեք իմ մի հարցին: Ես Ա/Ձ – ի հաշվապահ եմ, նա զբաղվում է առևտրով, ունի 2 աշխատող, օրենքով նա պետք է աշխատավարձից եկամտահարկ վճարի (մինչև 120 000 դրամ հարկվող եկամտի 24.4 տոկոսը – աշխատավարձերի չափը չի անցնում 120000-ը) և շրջանառության հարկով հարկվի 3.5 տոկոս, բայց չեմ հասկանում` արդյո՞ք տալու է հարկային գործակալի միջոցով չհարկված եկամուտներից եկամտային հարկը (մինչև 1.440.000 դրամ – հարկվող եկամտի 24.4 տոկոսը), չէ՞ որ նա արդեն տալիս է իր շրջանառությունից շրջանառության հարկ:

Ինչպե՞ս է հաշվարկվում եկամտային հարկը

Տիգրան.

Բարև ձեզ:
Եթե ՍՊԸ-ն հունվար ամսին ֆիզիկական անձից ձեռք է բերել նյութեր՝ կանխիկ դրամով, այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում եկամտային հարկը, և ո՞ր հաշվեհամարին պետք է վճարում կատարել:

ԱՁ-ն արտոնագրային վճար վճարող է

Տարոն.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ես ունեմ Ա/Ձ և զբաղվում եմ տաքսի ծառայությամբ, հետևաբար արտոնագրային վճար վճարող եմ: Արդյո՞ք եկամտային հարկի ներմուծումը ազդում է իմ վճարման վրա և ինչպես՞: Կանխավ շնորհակալ եմ:

Նպաստի հաշվարկ

Աստղիկ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ, թե ինչպես պետք է հաշվարկեմ և վճարեմ անաշխատունակության նպաստը` “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքի նոր փոփոխության համաձայն: Կանխավ շնորհակալություն: